ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնել Թևոսյանը գնդապետ «պապայի» շնորհիվ արտոնություններ է ունեցել եւ լքել զորամասի տարածքը 10/13/2016 23:18 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Գնել Թևոսյանը թեեւ ուսման մեջ ցածր առաջադիմություն է ունեցել, սակայն գնդապետ «պապային» զանգել է ու ազատման արձակման թույլտվություն ստացել: Այդ մասին այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գնդապետ Զարմիկ Մարկոսյանի գործով դատական նիստում հայտարարեցին դատակոչված վկաներից երկուսը:
Ընդհանուր առմամբ` դատական նիստին ներկայացել էին 16 դատակոչված վկա, որոնցից ցուցմունք տվեցին միայն երկուսը. մյուս վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստերում:
Կուրսանտ -վկա Գևորգ Հարությունյանը իր ցուցմունքում նշեց, որ ամբաստանյալ Զարմիկ Մարկոսյանին ճանաչում է որպես ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալ:
Գնել Թևոսյանն անբավարար գնահատականներ է ունեցել, ուսման մեջ առաջընթաց չի ունեցել, սակայն յուրաքանչյուր շաբաթ օր, ճաշից հետո` ժամը 14-ից, տուն է գնացել եւ վերադարձել կիրակի երեկոյան:
Ըստ վկայի, ազատ արձակման թույլտվություն տրամադրվում էր ուսման մեջ առաջընթաց ունեցող կուրսանտներին, թույլտվություն ստանալու պարագայում կուրսանտը կարող էր զորամասը լքել միայն կիրակի օրը` ժամը 10.00-ից և վերադառնար ժամը 18.00-ին:
Ի տարբերություն մյուս կուրսանտների` այս «օրենքը» Թևոսյանի համար չի գործել, նա գնացել է շաբաթ օրը և վերադարձել է կիրակի երեկոյան` ժամը 20.00-ին:
Վկան նաև հայտնեց որ, եթե բոլորին զրկում էին ազատ արձակելու թույլտվությունից, ապա Թևոսյանին չէին զրկում, քանի որ գիտեին, որ նրա հայրը զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալն է:
Գնել Թևոսյանի կողմից զորամասի տարածքը լքելը վկան անձամբ չի տեսել, սակայն նշեց, որ նա շաբաթ օրերին ճաշարանից հետո գնացել է` իր հետ տանելով նաև անձնական իրերի համար նախատեսված պայուսակը: Իսկ թե ինչպես է վկան տեղեկացել, որ Գնելը տուն է գնացել, լքել զորամասի տարածքը` վկան պատասխանեց, որ նրա հետ զրույցի ժամանակ է տեղեկացել:
Ամբաստանյալ Զարմիկ Մարկոսյանի հարցին, թե վկան որտեղ է կարդացել, որ ցածր առաջադիմություն ունենալու պարագայում կուրսանտը չի կարող տուն գնալ` վկան ասաց, որ ոչ մի տեղի չի կարդացել, սակայն այդպես է եղել ներքին կանոնադրությամբ:
Հարցին, թե արդյո՞ք առանց ազատ արձակման թերթի կուրսանտը կարող է դուրս գալ զորամասից վկան պատասխանեց, որ դա օրինական չէ, դա խախտում է, եթե բացակայում է այդ թերթիկը, ուրեմն «սամավոլկա է»:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքից մեկ դրվագ, որին առարկեց ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը` գտնելով, որ հակասությունը էական չէ:
Մասնավորապես, հակասությունը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք Գնել Թևոսյանը զորամասի տարածքը լքել է առանց ազատ արձակման թերթիկի. վկան դատարանում պատասխանեց, որ չգիտի ազատ արձակման թերթիկ ունեցել է, թե ոչ, սակայն նախաքննության ընթացքում հայտնել էր, որ զորամասի տարածքը լքել է առանց ազատ արձակման թերթիկի:
Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր նաև, որ Գնելը մեծամիտ է, գոռոզ: Ամբաստանվող հոր՝ Զարմիկ Մարկոսյանի հարցին, թե ինչով է դրսևորվել որդու` Գնելի, գոռոզությունը` վկան ասաց, որ նրա պահվածքում, «ուզում էր այնպես անել, որ տարբերվի մյուսներից՝ անգամ տարբերվել են նրա հագուստն ու կիսաճտքավոր կոշիկները»:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Տիգրան Դեմիրճյանը, վերջինիս և նախորդ վկայի ցուցմունքները նույնաբովանդակ էին:
Վկան հայտնեց, որ Գնելը զրույցի ընթացքում ասել է, որ պապային կզանգի` տուն կգնա: Միևնույն ժամանակ վկան նշեց, որ Գնել Թևոսյանը աչքի չէր ընկնում ուսման մեջ առաջադիմությամբ, իսկ ազատ արձակման թույլտվության կարող էին ստանալ նրանք, ովքեր ունեին 14 և ավելի միավոր, ծառայության ընթացքում խրախուսվել էին:
Կուրսանտ Տիգրան Դեմիրճյանը ևս նշեց, որ Գնելը տարբերվել է մյուս կուրսանտներից իր հագուստով՝ 45 հոգու մեջ միայն նրա հագուստն ու կիսաճտքավոր կոշիկներ են տարբեր եղել: Հարցին, թե արդյոք մյուսները չէին կարող այլ կիսաճտքավոր կոշիկ հագնել` վկան պատասխանեց, որ պաշտպանության նախարարի հրամանով բոլորը պետք է միևնույն կոշիկներից հագնեին:
Հարցին, թե աշխատանքային օրերին Գնելը զորամասից դուրս եկե՞լ է, թե ոչ, վկան ասաց, որ չի հիշում, չգիտի:
Այս դրվագի վերաբերյալ մեղադրողը հանդես եկավ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդությամբ, քանի որ նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ Գնելը զորամասը լքել է ոչ միայն հանգստյան, այլ նաեւ աշխատանքային օրերին:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան հիշեց, որ Գնելը զորամասը լքել է նաեւ աշխատանքային օրը, սակայն կարճ ժամանակով:
Ըստ մեղադրանքի՝ Զարմիկ Մարկոսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու՝ Գնել Թևոսյանի, ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ:
Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ.Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Գնդապետ հայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին զինակից ընկերների նկատմամբ իրեն արտոնյալ համարի, այնինչ Զարմիկ Մարկոսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով Թևոսյանը համածառայողների շրջանում ստացել է արհեստական առավելություն, ինչով մարտկոցի զինծառայողների շրջանում խաթարվել է բարոյահոգեբանական մթնոլորտը և ստեղծվել է անհավասարության զգացում:
Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով