ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսնելով, որ բժիշկները ոչինչ չեն անում՝ մահվան շեմին Մերին է հարազատներին հուսադրել՝ ասելով. «Ոչինչ կանցնի» 10/11/2016 14:29 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք տվեցին Մերիի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, և Մերիի սկեսուրը՝ Օլգա Հարությունյանը:
Մարտին Մարգարյանը դատարանին հայտնեց, որ Շուշանիկ Բախշյանի մեղքն է, որ իր քույրը մահացել է, առնվազն 4 տարի պետք է սովորել՝ գինեկոլոգ դառնալու համար, իսկ Շուշանիկ Բախշյանն ընդամենը 6 ամսվա կուրսերի է հաճախել, նա գինեկոլոգ չէ: Ըստ վկայի՝ «Շենգավիթ» ԲԿ-ում քրոջ նկատմամբ ուշադրություն չի եղել, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել, օրեր շարունակ Մերին ջերմել է, ինչի մասին Շուշանիկ Բախշյանը՝ որպես նրա հղիությունը հսկող բժշկուհի, տեղյակ է եղել, սակայն որևէ լուրջ հետազոտության չի ենթարկել, անվերջ պնդել է, որ Մերիի մոտ գինեկոլոգիան իդիալական վիճակում է, և վիրուսի հետևանքով է նա ջերմում, 4 օրից կանցնի:
Միևնույն ժամանակ բժշկուհին ջերմությունն իջեցնելու համար հղիին «Պարացետամոլ» դեղահաբ է նշանակել: Դեղահաբը գուցեև որոշակի ազդեցություն ունեցել է, Մերիի մոտ ջերմությունը իջել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին բարձրացել է:
Վկան նշեց նաև, որ Շուշանիկ Բախշյանը չի մոռացել ասել, որ Մերին դեղահաբն ընդունի հիվանդանոց գնալուց առաջ, ինչը վկայի մոտ ողջամիտ կասկած է հարուցում, որ գուցեև դա է պատճառը, որ հիվանդության պատմագրում, Մերիի ջերմությունն ավելի ցածր է արձանագրվել:
Նկարագրելով այդ օրերին բժշկուհու կողմից հղիի նկատմամբ վերաբերմունքը՝ վկան «բռի» անվանեց Բախշյանին՝ նրա դրսևորած պահվածքի համար, երբ մի քանի հոգով Մերիին հիվանդանոց են ուղեկցել, Շուշանիկ Բախշյանը հայտարարել է՝ «Հարսանիք եք եկել 12 հոգով» ու հավելել, որ հիստերիա են բարձրացնում այդ պատճառով էլ Մերիի վիճակը վատ է»:
Հղիի կնոջ նկատմամբ «հոգատարության» դրսևորումն է գուցե պատճառը եղել, որ Շուշանիկ Բախշյանը, մեղմ ասած, նեղվել է, որ հղիի հարազատները, մտահոգված Մերիի վիճակով, պարբերաբար զանգահարել են՝ նախ բժշկուհուն տեղյակ պահելու՝ իր հղիի վիճակի մասին, ապա նաև՝ հարցնելու, թե ի՞նչ կարող են անել՝ միևնույն ժամանակ պնդելով, որ գուցե անհրաժեշտություն կա Մերիին հոսպիտալացնելու: Ի պատասխան Բախշյանն ասել է՝ անհրաժեշտությունը չկա, անունն ի՞նչ դնի հիվանդանոց պառկեցնի:
Ի վերջո հարազատների պնդումներին Բախշյանը տեղի է տվել՝ ասելով, որ ինքը հիվանդանոցում չի, բայց այնտեղ տեղյակ է պահել, և կարող են Մերիին տանել հիվանդանոց, իսկ արդեն հիվանդանոցում որոշակի անալիզներ են վերցրել, երեխայի սրտի բաբախը լսել:
Սակայն այնտեղ նրա վիճակում այդպես էլ էական փոփոխություն չի արձանագրվել. ջերմությունը պարբերաբար իջել ու բարձրացել է, ճնշումը ցածր է եղել, գունատ: Եղբայրը պնդել է, որ քրոջը վերակենդանացման բաժանմունք տեղափոխեն, իսկ այդ ընթացքում Մերին, տեսնելով, որ իր համար շատ են անհանգստանում, ինքն է հուսադրել նրանց՝ ասելով՝ «ոչինչ կանցնի»:
Ըստ վկայի՝ երբ իր պնդումներից հետո ի վերջո Բախշյանը Մերիին վերակենդանացման բաժանմունք է տեղափոխում, այդ ժամանակ եղբորը հաջողվում է մի քանի անգամ բարձրանալ և քրոջ վիճակը սեփական աչքերով տեսնել, այդ ժամանակ Մերին ձեռքը դրել է եղբոր ոտքին ու ասել՝ «ապեր մեռնում եմ փրկի, ստեղ ոչ մի բան չեն անում»:
Կարճ ժամանակ անց, երբ եղբայրը կրկին այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող քրոջը, տեսել է մի քանի բժիշկների, այդ թվում նաև՝ բժիշկ Աշոտ Սիրունյանին, ովքեր հավաքված քննարկել են Մերիի վիճակը, թե ինչ կարող են անել, իսկ այդ ժամանակ Շուշանիկ Բախշյանը գրագրությամբ է զբաղված եղել: Վկայի խոսքով՝ բժիշկ Սիրունյանն ասել է. «Կարծում եմ՝ կեսարյան հատում պետք է կատարվի»: Սակայն Բախշյանն առարկել է՝ ասելով, որ ինքն այդպես չի կարծում:
Ապա Բախշյանի կողմից, որպես կասկած, առաջ է քաշվել, որ Մերիի մոտ գլխուղեղի արյունազեղում է և քանի որ իրենց հիվանդանոցը զինված չի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, որոշել է Մերիին այլ հիվանդանոց տեղափոխել, ինչը Մերիի եղբայրն անմիջապես կազմակերպել է՝ «Էրեբունի» ԲԿ-ից շտապ օգնության մեքենա հրավիրելով:
Իսկ թե ինչո՞ւ Բախշյանը որոշեց Մերիին այլ հիվանդանոց տեղափոխել, վկան կարծիք հայտնեց, որ նրան պետք էր « անմիջապես ազատվել Մերիից»:
Մերիին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելուց հետո հետազոտության են ենթարկել, անալիզներ վերցրել, որի պատասխանները ստացվելուց հետո նրա եղբորը հայտնել են, որ հղիի մոտ երկկողմանի թոքաբորբ են կասկածում և որ անհրաժեշտ է արագ ծննդալուծել նրան կեսարյան հատման միջոցով, որից հետո միայն կզբաղվեն Մերիի առողջությամբ, սակայն հուլիսի 29-ին Մերին մահանում է, իսկ հաջորդ օրը հարազատներին հայտնում են նրա դստեր մահվան մասին:
Այսօր դատարանում թարգմանի օգնությամբ ցուցմունք տվեց նաև Մերիի սկեսուրը՝ Օլգա Հարությունյանը, ով դատարանին խնդրեց հետազոտել բոլոր փաստերը և որ Շուշանիկ Բախշյանը պատժվի, որպեսզի այլ աղջիկներ նման իրավիճակում չհայտնվեն:
Վկայի խոսքով՝ հուլիսի 23-ից 27-ը «Շենգավիթ» ԲԿ-ում Մերին ոչ մի հետազոտության չի ենթարկվել, նրան ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, այն դեպքում երբ հուլիսի 1-ին ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել և այդ ժամանակ պարզվել է, որ պտղի քաշը 500 գրամով պակաս է, սակայն ռիսկային խմբի հղիների ցանկում չեն ներառել, իսկ հուլիսի 17-ին, երբ Մերին զանգահարել է Շուշանիկ Բախշյանին ու հարցրել, արդյոք կրկին ուլտրաձայնային հետազոտության հետազոտության անհրաժեշտություն չկա՞, վերջինս բացասական պատասխան է տվել, իսկ արդեն հուլիսի 20-ին՝ որպես հերթական այցելություն, Բախշյանի մոտ գնալուց հետո վերջինս հղիին վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա, սակայն 3 օր անց Մերին սկսել է ջերմել ու թույլ է եղել:
Վկան նաև նշեց, որ երբ Մերին գանգատվել է կոկորդում որոշակի ցավերից, Բախշյանը նրան ատամնաբույժի մոտ է ուղարկել, սակայն ատամնաբույժը հերքել է, որ ջերմությունը կարող է ատամից լինի, ասել է, որ նա ատամների հետ կապված խնդիր չունի:
Հաջորդիվ հղիի հարազատները իրենց նախաձեռնությամբ Մերիին Բաբլոյան կենտրոն են տարել՝ կոկորդը հետազոտելու, ջերմության պատճառը պարզելու համար, այստեղ էլ որևէ խնդիր չեն հայտնաբերել, սակայն Բախշյանը պնդել է՝ ջերմությունը վիրուսի հետևանք է, 4 օրից կանցնի:
Ինչպես ավելի վաղ Քննչական կոմիտեն հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ նախաքննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել