Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

ՀՀ Նախագահ. Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր 10/11/2016   10:10  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին` լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով` անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին: Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր և հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառմանը

Մեծապես ուրախ եմ ողջունել բոլորիդ այս նշանակալի միջոցառման շրջանակներում, որն անցկացվում է Հայաստանի ու համայն հայության համար խորհրդանշական պահի: Ամփոփելով անկախության 25 տարիները՝ հայ ժողովուրդը այսօր շարունակում է հարթել իր ապագա զարգացման ճանապարհը։ Անցած երկուս ու կես տասնամյակը լի էր ինչպես մարտահրավերներով, այնպես էլ՝ ձեռքբերումներով։ Քառորդդարյա անկախությունից հետո մենք վստահորեն ընթանում ենք առաջ՝ մեր նոր տեսլականը խարսխելով այն ձեռքբերումների վրա, որ արձանագրել ենք մեր աշխատասեր ու շնորհալի ժողովրդի և մեր բարեկամների ու գործընկերների ջանքերի շնորհիվ։

Այս միջոցառման խորագրի ընտրությունը` «Հայաստանը՝ դարպաս դեպի մեծ շուկաներ» պատահական չէ: Հայաստանի դերը, որպես այդպիսին, կանխորոշվել է դեռ վաղ անցյալում, մեր պատմությամբ, աշխարհագրությամբ և ինքնությամբ։ Գտնվելով մայրցամաքների խաչուղիներում՝ Հայաստանը մշտապես կամրջել է տարբեր քաղաքակրթություններ` հանդիսանալով մշակութային և առևտրային փոխանակումների համար շատ կարևոր կենտրոն։ Ապավինելով իր պատմական դերին ու փորձին՝ մերօրյա Հայաստանը հետամուտ է իր առևտրային, տնտեսական և քաղաքական գործընկերների միջև կամուրջներ կառուցելու ռազմավարությանը։

Ինչպես յուրաքանչյուր երկիր, Հայաստանն էլ ունի իր մրցակցային առավելությունները։ Հատկանշական է, որ մեր տնտեսության մրցակցային առավելություններն ինչ-որ առումով ծնունդ են Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների։ Լինելով փոքր տնտեսություն` խորհրդային տնտեսվարության ժառանգությամբ, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, տարիներ ի վեր գտնվելով շրջափակման մեջ որոշ հարևանների կողմից՝ մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին: Հակառակը` դրանք օգտագործեցինք զարգացնելու ստեղծագործ միտքն ու հնարամտությունը։ Մարդկային կապիտալը դարձավ մեր բարեկեցության աղբյուրը, արդյունավետությունը՝ շարժիչ ուժը, իսկ հակադրվող շահերի համադրումը՝ մեր կենսակերպը։

Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ:

Այսօր Հայաստանը գլխավորում է մաթեմատիկայի միջազգային դպրոցական օլիմպիադայի վարկանիշային աղյուսակը՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մրցանակների քանակով: Նույն սկզբունքով մենք ունենք նաև շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը։ Ի դեպ, Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ շախմատը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ նպատակ ունենալով նոր սերնդի մոտ խթանել ռազմավարական մտածելակերպի զարգացումը։

Մեկ այլ հետաքրքիր օրինակ է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը Հայաստանում, որը միջին և բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն է ընձեռում իրենց մտքերը վերածելու տեղեկատվական արտադրանքի։

Մեր նախաձեռնությամբ 2009թ. ստեղծվել և գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքը ժամանակի պահանջների հետ:

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը ձեռք է բերել մատչելի նորարարական և ՏՏ լուծումներ առաջարկող երկրի համբավ։ Մենք դառնում ենք հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման, բարձր հավելյալ արժեք ունեցող, բարդ արտադրատեսակների նախագծման և արտադրության համար ցանկալի վայր։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում սկսնակներին՝ ազատելով նրանց շահութահարկից և կիրառելով ընդամենը 10% եկամտահարկ։ Որպես արդյունք՝ ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է միջինը 25% աճ։

ՏՏ ոլորտից բացի Հայաստանը հաջողություններ ունի նաև բժշկական զբոսաշրջության ոլորտում, հատկապես` ատամնաբուժական, որտեղ մատուցվում են որակյալ և անհամեմատ էժան ծառայություններ։

Տարեցտարի զարգացնում ենք որակյալ կրթություն տրամադրելու մեր կարողությունները, որոնք հնարավորություն են տալիս նաև օտարերկրյա ուսանողներին լիարժեք կրթություն ստանալ մեր երկրում։ Լավագույն օրինակներից է Հայաստանում գործող «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում մոտ 60, այդ թվում ամենաառաջատար երկրներից ժամանած ուսանողների:

Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առևտրի ցուցանիշով՝ 29-րդը: Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ:

Այսօր մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել: Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը և ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են ևս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սևծովյան նավահանգիստները, ինչպես նաև ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների և Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը:

Շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին: Այս ամենից բացի, Հայաստանը, կիսելով ԵՄ ընդհանուր արժեքները, նաև օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից:

Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաև Չինաստանի ներգրավվածությունը՝ նոր տնտեսական հեռանկարներով, այդ թվում` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ: Բացի դրանից, մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք տարբեր մերձավորարևելյան երկրների հետ, որոնց հետ վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի ծավալները հետևողականորեն աճում են:

Հատուկ ցանկանում եմ ընդգծել աշխարհում հայկական մեծաթիվ սփյուռքի առկայությամբ պայմանավորված մեր առավելությունը: Մեր հայրենակիցների շնորհիվ մենք ոչ միայն ճանաչելի ենք մեզ համար կարևոր շուկաներ հանդիսացող երկրներում, այլև կարողանում ենք առավել արագ ծանոթանալ թիրախային շուկաների ներքին դինամիկային և արդյունավետ կապեր հաստատել այդ երկրների գործարար շրջանակների հետ: Նույն կերպ սփյուռքի շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանի տնտեսական գրավչությունը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողներին: Սփյուռքահայ բազմաթիվ գործարարներ Հայաստանի անկախացումից ի վեր խոշոր ներդրումներ են իրականացրել Հայաստանում, հիմնել ձեռնարկություններ` այդ կերպ նպաստելով ոչ միայն մեր տնտեսական աճին, այլև Հայաստան են ներմուծել լավագույն գործարար ավանդույթներ:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր: Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին:

Անխոս, հանձնառու ենք մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Մենք առաջնահերթություն ենք տալիս թվային կառավարության ներդրմանը՝ մեր ժողովրդին և գործարար շրջանակներին 21-րդ դարի պահանջներին համահունչ ծառայություններ մատուցելու նպատակով։ Օրինակ, այսօր յուրաքանչյուրը կարող է առցանց հետևել բյուջետային բոլոր ծախսերին, հարցումներ ու հարցադրումներ կատարել ՀՀ հանրային ծառայությունների մարմիններին և հետևել իր դիմումի կատարման ընթացքին, էլեկտրոնային կարգով ստանալ արտոնագրեր և այլ պետական ծառայություններ:

Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք շոշափելիորեն բարելավել նաև հարկային և մաքսային ոլորտները: Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ։ Այդ սկզբունքները, փաստացիորեն, ամրագրվեցին 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումներում, որտեղ գործարարության զարգացմանն ու ներդրումների դյուրացմանը նպաստող դրույթները հատուկ շեշտադրում ունեն։ Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը շուտով կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարելու խորհրդարանականին։ Այս նախաձեռնությունը նաև տնտեսական նկատառումներով էր պայմանավորված, և մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավել արդյունավետ կլինի մեր երկրի համար, այդ թվում նաև՝ տնտեսական առումով։

Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Այս նպատակով մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Բացի այդ, մենք լիազորել ենք նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին` բոլոր հարցերում անվերապահ աջակցել օտարերկրյա ներդրողներին:

Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ: Հետևաբար, պարտավորվում ենք ապահովել նաև պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:10 08/10/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
10:54 02/04/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ
10:00 02/04/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
10:18 01/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ փոխնախագահը կարեւորել է Ղարաղաղի հակամարտության համապարփակ կարգավորումը` երկարատեւ կայունության համար
10:06 01/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը կարեւորել է համանախագահող երկրների միջամտությունը` Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում
09:10 30/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ
12:19 08/05/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց խաչելության ապրիլին միշտ հաջորդում է Հայոց հաղթանակների Մայիսը. Սերժ Սարգսյան
00:52 08/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. «Մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ»
23:55 07/05/2015  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգներում շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը
23:20 06/05/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոնգրեսի գրադարան

Արխիվ

[]