Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ)

Տեսնելով, որ բժիշկները ոչինչ չեն անում՝ մահվան շեմին Մերին է հարազատներին հուսադրել՝ ասելով. «Ոչինչ կանցնի» 10/11/2016   14:29  |  Դատական ռեպորտաժներ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք տվեցին Մերիի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, և Մերիի սկեսուրը՝ Օլգա Հարությունյանը:

Մարտին Մարգարյանը դատարանին հայտնեց, որ Շուշանիկ Բախշյանի մեղքն է, որ իր քույրը մահացել է, առնվազն 4 տարի պետք է սովորել՝ գինեկոլոգ դառնալու համար, իսկ Շուշանիկ Բախշյանն ընդամենը 6 ամսվա կուրսերի է հաճախել, նա գինեկոլոգ չէ: Ըստ վկայի՝ «Շենգավիթ» ԲԿ-ում քրոջ նկատմամբ ուշադրություն չի եղել, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել, օրեր շարունակ Մերին ջերմել է, ինչի մասին Շուշանիկ Բախշյանը՝ որպես նրա հղիությունը հսկող բժշկուհի, տեղյակ է եղել, սակայն որևէ լուրջ հետազոտության չի ենթարկել, անվերջ պնդել է, որ Մերիի մոտ գինեկոլոգիան իդիալական վիճակում է, և վիրուսի հետևանքով է նա ջերմում, 4 օրից կանցնի:

Միևնույն ժամանակ բժշկուհին ջերմությունն իջեցնելու համար հղիին «Պարացետամոլ» դեղահաբ է նշանակել: Դեղահաբը գուցեև որոշակի ազդեցություն ունեցել է, Մերիի մոտ ջերմությունը իջել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին բարձրացել է:

Վկան նշեց նաև, որ Շուշանիկ Բախշյանը չի մոռացել ասել, որ Մերին դեղահաբն ընդունի հիվանդանոց գնալուց առաջ, ինչը վկայի մոտ ողջամիտ կասկած է հարուցում, որ գուցեև դա է պատճառը, որ հիվանդության պատմագրում, Մերիի ջերմությունն ավելի ցածր է արձանագրվել:

Նկարագրելով այդ օրերին բժշկուհու կողմից հղիի նկատմամբ վերաբերմունքը՝ վկան «բռի» անվանեց Բախշյանին՝ նրա դրսևորած պահվածքի համար, երբ մի քանի հոգով Մերիին հիվանդանոց են ուղեկցել, Շուշանիկ Բախշյանը հայտարարել է՝ «Հարսանիք եք եկել 12 հոգով» ու հավելել, որ հիստերիա են բարձրացնում այդ պատճառով էլ Մերիի վիճակը վատ է»:

Հղիի կնոջ նկատմամբ «հոգատարության» դրսևորումն է գուցե պատճառը եղել, որ Շուշանիկ Բախշյանը, մեղմ ասած, նեղվել է, որ հղիի հարազատները, մտահոգված Մերիի վիճակով, պարբերաբար զանգահարել են՝ նախ բժշկուհուն տեղյակ պահելու՝ իր հղիի վիճակի մասին, ապա նաև՝ հարցնելու, թե ի՞նչ կարող են անել՝ միևնույն ժամանակ պնդելով, որ գուցե անհրաժեշտություն կա Մերիին հոսպիտալացնելու: Ի պատասխան Բախշյանն ասել է՝ անհրաժեշտությունը չկա, անունն ի՞նչ դնի հիվանդանոց պառկեցնի:

Ի վերջո հարազատների պնդումներին Բախշյանը տեղի է տվել՝ ասելով, որ ինքը հիվանդանոցում չի, բայց այնտեղ տեղյակ է պահել, և կարող են Մերիին տանել հիվանդանոց, իսկ արդեն հիվանդանոցում որոշակի անալիզներ են վերցրել, երեխայի սրտի բաբախը լսել:

Սակայն այնտեղ նրա վիճակում այդպես էլ էական փոփոխություն չի արձանագրվել. ջերմությունը պարբերաբար իջել ու բարձրացել է, ճնշումը ցածր է եղել, գունատ: Եղբայրը պնդել է, որ քրոջը վերակենդանացման բաժանմունք տեղափոխեն, իսկ այդ ընթացքում Մերին, տեսնելով, որ իր համար շատ են անհանգստանում, ինքն է հուսադրել նրանց՝ ասելով՝ «ոչինչ կանցնի»:

Ըստ վկայի՝ երբ իր պնդումներից հետո ի վերջո Բախշյանը Մերիին վերակենդանացման բաժանմունք է տեղափոխում, այդ ժամանակ եղբորը հաջողվում է մի քանի անգամ բարձրանալ և քրոջ վիճակը սեփական աչքերով տեսնել, այդ ժամանակ Մերին ձեռքը դրել է եղբոր ոտքին ու ասել՝ «ապեր մեռնում եմ փրկի, ստեղ ոչ մի բան չեն անում»:

Կարճ ժամանակ անց, երբ եղբայրը կրկին այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող քրոջը, տեսել է մի քանի բժիշկների, այդ թվում նաև՝ բժիշկ Աշոտ Սիրունյանին, ովքեր հավաքված քննարկել են Մերիի վիճակը, թե ինչ կարող են անել, իսկ այդ ժամանակ Շուշանիկ Բախշյանը գրագրությամբ է զբաղված եղել: Վկայի խոսքով՝ բժիշկ Սիրունյանն ասել է. «Կարծում եմ՝ կեսարյան հատում պետք է կատարվի»: Սակայն Բախշյանն առարկել է՝ ասելով, որ ինքն այդպես չի կարծում:

Ապա Բախշյանի կողմից, որպես կասկած, առաջ է քաշվել, որ Մերիի մոտ գլխուղեղի արյունազեղում է և քանի որ իրենց հիվանդանոցը զինված չի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, որոշել է Մերիին այլ հիվանդանոց տեղափոխել, ինչը Մերիի եղբայրն անմիջապես կազմակերպել է՝ «Էրեբունի» ԲԿ-ից շտապ օգնության մեքենա հրավիրելով:

Իսկ թե ինչո՞ւ Բախշյանը որոշեց Մերիին այլ հիվանդանոց տեղափոխել, վկան կարծիք հայտնեց, որ նրան պետք էր « անմիջապես ազատվել Մերիից»:

Մերիին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելուց հետո հետազոտության են ենթարկել, անալիզներ վերցրել, որի պատասխանները ստացվելուց հետո նրա եղբորը հայտնել են, որ հղիի մոտ երկկողմանի թոքաբորբ են կասկածում և որ անհրաժեշտ է արագ ծննդալուծել նրան կեսարյան հատման միջոցով, որից հետո միայն կզբաղվեն Մերիի առողջությամբ, սակայն հուլիսի 29-ին Մերին մահանում է, իսկ հաջորդ օրը հարազատներին հայտնում են նրա դստեր մահվան մասին:

Այսօր դատարանում թարգմանի օգնությամբ ցուցմունք տվեց նաև Մերիի սկեսուրը՝ Օլգա Հարությունյանը, ով դատարանին խնդրեց հետազոտել բոլոր փաստերը և որ Շուշանիկ Բախշյանը պատժվի, որպեսզի այլ աղջիկներ նման իրավիճակում չհայտնվեն:

Վկայի խոսքով՝ հուլիսի 23-ից 27-ը «Շենգավիթ» ԲԿ-ում Մերին ոչ մի հետազոտության չի ենթարկվել, նրան ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, այն դեպքում երբ հուլիսի 1-ին ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել և այդ ժամանակ պարզվել է, որ պտղի քաշը 500 գրամով պակաս է, սակայն ռիսկային խմբի հղիների ցանկում չեն ներառել, իսկ հուլիսի 17-ին, երբ Մերին զանգահարել է Շուշանիկ Բախշյանին ու հարցրել, արդյոք կրկին ուլտրաձայնային հետազոտության հետազոտության անհրաժեշտություն չկա՞, վերջինս բացասական պատասխան է տվել, իսկ արդեն հուլիսի 20-ին՝ որպես հերթական այցելություն, Բախշյանի մոտ գնալուց հետո վերջինս հղիին վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա, սակայն 3 օր անց Մերին սկսել է ջերմել ու թույլ է եղել:

Վկան նաև նշեց, որ երբ Մերին գանգատվել է կոկորդում որոշակի ցավերից, Բախշյանը նրան ատամնաբույժի մոտ է ուղարկել, սակայն ատամնաբույժը հերքել է, որ ջերմությունը կարող է ատամից լինի, ասել է, որ նա ատամների հետ կապված խնդիր չունի:

Հաջորդիվ հղիի հարազատները իրենց նախաձեռնությամբ Մերիին Բաբլոյան կենտրոն են տարել՝ կոկորդը հետազոտելու, ջերմության պատճառը պարզելու համար, այստեղ էլ որևէ խնդիր չեն հայտնաբերել, սակայն Բախշյանը պնդել է՝ ջերմությունը վիրուսի հետևանք է, 4 օրից կանցնի:

Ինչպես ավելի վաղ Քննչական կոմիտեն հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ նախաքննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:07 04/10/2016  |  Դատական ռեպորտաժներ«Մարտին, վատ եմ, փրկի ինձ». Մերի Մարգարյանը մահվանից ժամեր առաջ դիմել է եղբորը
11:58 13/09/2016  |  Քրեական խրոնիկոնՄերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստը տեղի չունեցավ. մեղադրողն արձակուրդում է
13:59 09/08/2016  |  Դատական ռեպորտաժներՀղիի վիճակը ճիշտ չի գնահատվել. անհրաժեշտ է եղել նրան անհապաղ հոսպիտալացնել
13:12 02/08/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի մահվան գործով բժշկական փաստաթղթերը դժվար ընթեռնելի են, իսկ ռուսերենով փաստաթղթերի թարգմանությունը գործում առկա չէ
18:44 22/07/2016  |  Դատական ռեպորտաժներ«Նա իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ իմ աղջկան սպանեց». Մերի Մարգարյանի հայր
16:20 22/07/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի գործով հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդները
12:01 07/07/2016  |  Քրեական խրոնիկոնԾննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով առաջին նիստը մեկնարկեց. Դատարանը միտում տեսավ պաշտպանի չներկայանալու մեջ
10:59 28/06/2016Մերի Մարգարյանի մահվան գործով առաջին դատական նիստի օր հայտնի է
09:17 22/06/2016  |  ՄամուլԻնչու՞ է ձգձգվում ծննդկանի մահվան գործի դատաքննությունը. «Ժողովուրդ»
13:20 11/06/2016  |  Քրեական խրոնիկոնԴատախազը, թերությունները շտկելուց հետո, Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի վերաբերյալ գործը կրկին դատարան է ուղարկել

Արխիվ

[]