ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
600 հայ Սիրիայից դիմել է՝ Հայաստան տեղափոխվելու. «Հալեպ» հ/կ-ի ղեկավար. Arevelk 10/08/2016 14:58
Arevelk.am-ի հաղորդմամբ՝ մամուլում շրջանառվում է, որ 600 հայ է դիմել Երևանում գործող «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Հայաստան փոխադրվելու համար: Կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանն «Արևելքի» հետ զրույցում հստակեցրեց, որ 600 հոգին վերջին շրջանում չէ, որ դիմել է, նրանք անցյալ տարվա մայիսից են Հայաստան գալու ցանկություն հայտնել . «Մի պահ, Սիրիայում համեմատաբար լավ էր վիճակը, իրենց կյանքը խաղաղվեց, մտքները փոխեցին, բայց վերջին սրացումներից հետո նորից թարմացրին իրենց դիմումները: Այս պահին 600 հոգի ուզում են գալ Հայաստան»,-ասաց Անի Բալխյանը:
Կազմակերպությունն իր շուրջը համախմբված բարերարների միջոցով անցյալ տարվա մայիսից 250 ընտանիքի համար միակողմանի տոմս է առել, որոնք Հալեպից փոխադրվել են Հայաստան, ևս 100 հոգու տոմսերը պատրաստ են, և մինչև նոյեմբեր կգան, հարյուրավորներ էլ ունեն ցանկություն և դեռ սպասում են իրենց տոմսերին, ինչի հնարավորությունը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անի Բալխյանը, «Հալեպ» հ/կ-ն այս պահին չունի և հովանավորներ է փնտրում:
Ինչպես տեղեկացանք, Հայաստան գալուց հետո յուրաքանչուրին տրվում է 100 ԱՄՆ դոլար, ինչը, ըստ Անի Բալխյանի, բավական մեծ գումար է, ասենք չորս հոգանոց ընտանիքի համար. «Եթե ընտանիքի ամեն անդամ 100 դոլար ստանա, գոնե սկզբում կարող են իրենց պետքերը հոգալ»,-ասաց մեր զրուցակիցը: Այդ գումարը կազմակերպությունը կրկին բարերարներից է ստանում:
Հայաստան եկած կարիքավոր սիրիահայերի տան վարձի հարցերը OXFAM-ի հետ Հայաստանում գործող ևս մի քանի միջազգային կառույցներ են հոգում (ինչպես` «Առաքելություն Արևելք», «Armenian Redwood Project» և այլն): Նրանք առաջիկա մեկ տարվա ընթացքոմ ևս կվճարեն 300 ընտանիքի տան վարձ, և այն 100 հոգին, որ առաջիկայում գալու են, ըստ Անի Բալխյանի, առաջնահերթություն ունեն օգտվելու այդ օգնությունից:
Անի Բալխյանը նաև նշում է, որ, «Հալեպ» կազմակերպությունն անընդհատ զանգեր ու նամակներ է ստանում՝ հիմնականում Սիրիայում մնացած կարիքավոր ընտանիքներից, բայց ինչպես կազմակերպության ղեկավարն է դատում դիմումների թվից. «Եթե 20 հազարանոց սիրիահայ համայնքից (20 հազար սիրիահայը ասելով նա նկատի ունի ամբողջ Սիրիայի տարածքում ապրող հայերի թիվը, որոնցից միայն 6-7 հազարը Հալեպում է-խմբ.) ընդամենը 1000–ն է ուզում գալ, ուրեմն կարիքավորների թիվն այնքան էլ մեծ չէ: Ունևորներն իրենք են որոշում՝ իրենց տոմսերը առնե՞լ, գնա՞լ, կամ՝ մնա՞լ»: Եւ առհասարակ, գալու-մնալու հարցը, ըստ Անի Բալխյանի, անհատական որոշում է, և ոչ ոք չի կարող ոչ մեկին ստիպել՝ գալ կամ մնալ: «Բայց գալու դեպքում լավ կլինի, որ Հայաստան գան, որպեսզի Հայաստանում գոնե պահպանվի սիրիահայ համայնքը, չցրվի աշխարհով մեկ»,-իր մտահոգությունն է հայտնում Անի Բալխյանը: Այդ առումով Անի Բալխյանը հայացքն ուղղում է նախ սփյուռքի ուժերին և կոչ է անում սփյուռքահայ մեծատուններին՝ ջանքեր գործադրել և Հայաստանում պահել սիրիահայ մայր գաղութը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից