ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«National Interest». Լեռնային Ղարաբաղը պատրաստ է եւս մեկ պատերազմի 10/08/2016 10:04 | Ղարաբաղյան հակամարտություն
Հազիվ թե կարելի է ինչ-որ բանով զարմացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին, սակայն մի քանի ամիս առաջ դա տեղի ունեցավ: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, «National Interest»-ում հրապարակված հոդվածում գրում է Միկախ Սփանգլերը:
Նա վկայակոչում է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, որը լրագրողի հետ զրույցում նշել է, որ ապրիլյան պատերազմը բացարձակ անակնկալ էր:
Հեղինակի խոսքով՝ սխալ է ենթադրել, որ դա չի կարող նորից տեղի ունենալ, սակայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը «զգալի քայլեր են ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ Ադրբեջանը կրկին հանկարծակիի չբերի իրենց»:
«Մենք ակտիվորեն, շատ ինտենսիվ ամրապնդում ենք շփման գիծը»,- նշել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Ապրիլին մենք բավականաչափ տեսախցիկներ չունեինք առաջնագծում: Հիմա C4ISR ժամանակակից համակարգ ենք տեղադրում, որը թույլ է տալիս որոշակի խորությամբ հետեւել ամբողջ շփման գծին»,- ասել է նա:
«Օգտագործելով այս նոր, կատարելագործված համակարգը՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավաստում է, որ իրենք ի վիճակի կլինեն «զգալիորեն նվազեցնել Ադրբեջանի անսպասելի հարձակման հավանականությունը, քանի որ խորքում՝ Ադրբեջանում, ցանկացած շարժում» տեսախցիկները կհայտնաբերեն՝ ղարաբաղյան բանակին հնարավորություն ընձեռելով պատրաստվել ուժեղ պաշտպանության եւ հակահարձակման, ինչպես նաեւ նախապես պատրաստել եւ զինել իրենց զորամասերը»,- գրում է հեղինակը:
Նա նշում է, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է Երեւանին 200 մլն դոլար տրամադրել՝ նվազեցված գներով արդիականացված ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Գործարքը, ըստ նրա, մշակվել է ապրիլյան պատերազմից շատ առաջ: Միաժամանակ, Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ներդրել ռուսական արտադրության զենք գնելու համար:
«Մինչ Լեռնային Ղարաբաղը համեստորեն է խոսում այն մասին, արդյո՞ք նոր զենքն անմիջական օգուտ կբերի իր զինված ուժերին, տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ ռազմական տեխնիկան ինչ-որ պահի կճանապարհվի դեպի դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- գրում է հեղինակը:
Լրագրողի հետ զրույցում Արտակ Բեգլարյանը նաեւ ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը սկսվեց մի շարք պատճառներով՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: «Դա ամենահարմար պահն էր Ադրբեջանի համար՝ հայկական կողմերի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական անհավասարակշռությունն օգտագործելու փորձ կատարելու նպատակով: Այդ պահին Ադրբեջանն ավելի շատ զենք էր ձեռք բերում, իսկ Հայաստանը նոր սպառազինություն չէր ստանում: Ադրբեջանը գիտեր դա եւ փորձեց օգտագործել այդ հնարավորությունը»,- կարծում է Բեգլարյանը:
Հեղինակի կարծիքով՝ ռազմավարական անհավասարակշռություն դեռեւս կա, եւ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող վիճելի սահմանադրական հանրաքվեից հետո աճող լարվածության, ինչպես նաեւ կտրուկ անկում ապրող տնտեսության պայմաններում «Լեռնային Ղարաբաղը, իհարկե, կարծում է, որ եւս մեկ հարձակում է սպասվում»:
Բեգլարյանի կարծիքով՝ եւս մեկ պատերազմ հնարավոր է «մինչեւ ընթացիկ տարեվերջ»: Նրա հետ համակարծիք է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ քանի դեռ հակամարտության քաղաքական բաղադրիչը չլուծվի, Ադրբեջանը միշտ կձգվի դրա ռազմական լուծման:
«Եթե դա տեղի չունենա, կարծում եմ այն պահին, երբ Ադրբեջանում տնտեսական կամ քաղաքական ճգնաժամ սկսվի, նրանք հակամարտության սրումը որպես գործիք կօգտագործեն՝ Բաքվում, այսպես կոչված, «կայունությունը» կաառավարելու համար: Տեղեկությունների համաձայն՝ հաջորդ հարձակումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին»,- ասել է Պողոսյանը:
Հեղինակն ընդգծում է, որ եթե դա տեղի ունենա, ապա տասն ամսվա ընթացքում երկրորդ բախումը կդառնա Լեռնային Ղարաբաղի համար եւ, հնարավոր է, դա աշխարհին կրկին կհիշեցնի, որ այդքան երկար անտեսված սառեցված հակամարտությունը սկսել է թեժանալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից