ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը հաստատեց՝ ծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու վերաբերյալ որեւէ ցուցում չի տրվել 10/07/2016 18:47 | Դատական ռեպորտաժներ
2016 թ. հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, կայացավ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բերված բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը ոտքերի այտուցվածության ու կոշտուկների պատճառով զինծառայության հիմնական մասը անցկացրել է զինվորական հոսպիտալում՝ չկարողանալով կրել զինվորական կոշիկներ և իրականացնել ծառայությունը:
Հերթական անգամ ԿՌԲՀ որոշմամբ հաստատվել է, որ վերջինս չի կարող կրել զինվորական ստանդարտ կոշիկներ, և զինվորական հրամանատարությունը որոշել է զինծառայողին տրամադրել ոչ ստանդարտ զինվորական կոշիկներ, ինչը, սակայն, անօրինական է: Դատական նիստին ներկա էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սողոմոնյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա. Մազմանյանը:
Քննիչ Ա. Կոբալյանի՝ գործուղման մեջ գտնվելու պատճառով նրա փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանը:
Կազմակերպության ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը ներկայացրեց բողոքը, որից հետո դիրքորոշում հայտնեց դատախազ Ա. Մազմանյանը՝ խնդրելով մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը: Դատավորը խնդրեց պարզաբանել, թե արդյոք ԿՌԲՀ 2016 թ. մարտի 3-ի որոշմամբ ցուցում է տրվել զինվորի ծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու վերաբերյալ, ինչին Ա. Մազմանյանը պատասխանեց, որ որոշմամբ միայն արձանագրվել է զինծառայողի՝ զինծառայությանը պիտանիության աստիճանը, սակայն ոչ ստանդարտ կոշիկ կրելու մասին որևէ ցուցում չի տրվել: Դրա վերաբերյալ Դատարանի այլ՝ ճշտող հարցերին ի պատասխան՝ Ա. Մազմանյանը նշեց, որ Հանձնաժողովի կողմից որևէ եզրակացություն չի տրվել հետագա ծառայությունը շարունակելու հնարավորության վերաբերյալ:
Միաժամանակ, դատարանի հարցին ի պատասխան, հայտնեց, որ նման նախադեպ չի եղել: Դիրքորոշում հայտնեց նաև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Վ. Վիրաբյանը, որը ևս խնդրեց մերժել բողոքը՝ նշելով, որ քննիչ Ա. Կոբալյանի կողմից իրականացվել է բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում հանցագործության դեպք չի հայտնաբերվել: Քննչական նյութերին ծանոթանալու նպատակով Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով