ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական գործողությունների հետևանքով զոհված եզդի զինվորների մասին նկարվել են ֆիլմեր և հրատարակվել է գիրք 10/07/2016 17:07 | ԼՐԱՀՈՍ
«Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի շրջանակներում սահմանագծին զոհված 4 եզդի հերոս զինվորների կյանքի մասին պատմող գիրք է հրատարակվել և ֆիլմեր են նկարահանվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 7-ին գիրքն ու ֆիլմերը ներկայացվել են հանրությանը:
Ծրագիրը կյանքի է կոչել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրի «Մերօրյա հերոսներ» անվանակարգի համակարգող Գայանե Մանուկյանի խոսքով՝ Սիդար Ալոյանի, Քյարամ Սլոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի օրինակով մենք հասկացանք, որ հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է։
«Մերօրյա հերոսների փառաբանումը» մեր կողմից հայտարարվող միակ անփոփոխ անվանակարգն է, որի շրջանակում իրականացվող ծրագրերի նպատակն է արժևորել հասարակության շրջանում զինվորի կերպարը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնացում… Մենք պետք է պահպանենք նրանց հիշատակը։ Նրանց թափած արյունը պետք է ուժեղացնի մեզ, երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդն ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է առարկայական: Մենք դաստիարակում ենք անկախության սերունդ, որի անկյունաքարն այսօրվա հերոսի կերպարն է: Սա մեր խոնարհումն է մեր եղբայր ժողովրդին՝ հայոց պետականության, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար հայերի և եզդիների հերոս զավակների թափած արյան համար»,- ասաց Գայանե Մանուկյանը:
Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանի ներկայացմամբ գիրքը կարևոր է ցույց տալու այն եզդիներին, ովքեր մինչև կյանքի վերջը կանգնեցին Հայաստանի սահմանին և պայքարեցին:
«Ֆիլմերի հեղինակը ես եմ: Դրանք 15 րոպեանոց վավերագրական ֆիլﬔր են, որոնք ցույց են տալիս տղաների կյանքի պատմությունը, ինչպես նաև ներկայացված են հարցազրույցներ հարազատների հետ»,- ասաց Սմոյանը:
Գրքում ներկայացված են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, ինչպես նաև 2015 թվականի դեկտեմբերի 18-ի գիշերը ադրբեջանական 30 հոգանոց վարձու մարդասպանների կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված Սիդար Ալոյանի կյանքն ու նրանց չիրականացած երազանքները:
Գրքի հեղինակներից մեկի՝ Բորիս Մուրազիի խոսքով, իրենք գրքի միջոցով փորձել են ներկայացնել, թե ինչպիսի մարդիկ են եղել նրանք:
«Քառօրյա պատերազﬕց հետո մենք լսեցինք անուններ, բայց չիմացանք, թե այդ անվան տակ ովքեր են: Փորձել ենք փակագծերը բացել և ներկայացնել, թե ինչպիսի քաղաքացիների կորցրեց Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց գրքի հեղինակը:
Բորիս Մուրազին նաև նկատեց, որ կար հետաքրքիր սիմվոլիկա, երբ ըստ պաշտոնական տեղեկատվության առաջինը, որպես զոհված հայտարարվեցին Քյարամ Սլոյանի, իսկ վերջում պայմանագրային զինծառայող Համլետ Հաջոյանի անունները: Իսկ վերջում հավելեց, որ գրքում պատմությունները ներկայացված են և հայերեն, և եզդիերեն: Դրանք բաժանելու են Հայաստանի գյուղերում: Գրքի համահեղինակներից է Զեմֆիրա Քալաշյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ