ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին 10/07/2016 22:48 | ԼՐԱՀՈՍ
2016թ. հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության ապահովման առումով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:
ԿԸՀ-ի գործող և Ազգային ժողովի կողմից ընտրված (ըստ էության՝ վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. Ազգային ժողովի, 2013թ. նախագահական, 2013թ. Երևանի ավագանու և հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ և արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է:
ԹԻՀԿ-ի տեղեկացմամբ՝ 2011-2016թթ. ընթացքում ԿԸՀ-ի գործող կազմը բազմիցս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը: Մասնավորապես՝
2011-ից ի վեր դիտորդական առաքելությունների կողմից դիտարկված ընտրատեղամասերում չի նկատվել տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էական բարելավում, ինչը նշանակում է, որ ԿԸՀ-ի կողմից անցկացված մասնագիտական դասընթացները բավարար արդյունավետ չեն եղել: Դրա վառ վկայություն են տեղամասային հանձնաժողովների կողմից գրանցամատյանների վարման և հանձնաժողովի հերթափոխի կարգի խախտումները, քարոզչանյութերի առկայությունը կամ կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում և միջամտությունը ընտրական գործընթացին, քվեարկության ընթացքում ընտրական օրենսգրքի խախտումները հաճախ չարձանագրելը և այդ կապակցությամբ անգործություն դրսևորելը, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թույլ տրվող խախտումները և սխալ արդյունքներով արձանագրությունների կազմումը: Հիշյալ դրսևորումները վկայում են կամ հանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակի, կամ դիտավորությամբ կատարվող կեղծիքների կամ անգործության մասին:
Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունները, որպես կանոն, «սրբագրված» են տեղադրվում ԿԸՀ կայքում, ինչը թույլատրված չէ օրենքով: Այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 475 տեղամասերի արձանագրությունների քաղվածքների ուսումնասիրության արդյունքում դրանցից մոտ 440-ում հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ելակետային տվյալների բացակայությունը, թվաբանական անճշտությունները, հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայությունը, տեղամասի արձանագրության և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալների միջև անհամապատասխանությունը և այլն:
2013-2016թթ. ընտրությունների ընթացքում դիտորդների, դիտորդական կազմակերպությունների և ընտրական գործընթացների այլ մասնակիցների կողմից տեղամասային կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներն արդյունավետ քննության չեն ենթարկվել, քանի որ ԿԸՀ-ն, հիմնականում, ձևական սխալների պատճառով դիմումների և/կամ բողոքների մերժման արգելքի անտեսմամբ, ինչպես նաև դիտորդների և ՀԿ-ների բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու պատճառաբանություններով մերժել է դիմումների հիման վրա վարչական վարույթների հարուցումը և բողոքների՝ ըստ էության և արդյունավետ քննությունը: Արդյունքում, բողոքարկման ինստիտուտը, հիմնականում ԿԸՀ-ի գործող կազմի որդեգրած աշխատաոճի պատճառով եղել է անարդյունավետ, իսկ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի օրինականության ապահովման դրական պարտավորությունը մնացել է չկատարված: Հարկ է նշել նաև, որ ԿԸՀ-ն ներկայացված դիմումներով իրեն հայտնի դարձած փաստերով ի պաշտոնե սեփական նախաձեռնությամբ երբևէ վարույթ չի հարուցել՝ խախտելով օրենսդրական իր պարտականությունները:
ԿԸՀ-ն որպես ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերադաս մարմին երբևէ միջոցներ չի ձեռնարկել ստորադաս հանձնաժողովների կողմից կատարած խախտումներն արձանագրելու և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը նախաձեռնելու ուղղությամբ:
ԿԸՀ-ում բացակայել են մասնագիտական քննարկումները և տեսակետների մրցակցությունը՝ չնայած ըստ օրենքի տարբեր մարմինների առաջադրմամբ հանձնաժողովի անդամները պետք է ապահովեին միմյանց հակակշռման և փոխադարձ զսպման հարցը: Բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն՝ առնվազն կասկածի տակ դնելով ԿԸՀ-ի գործող կազմի ինքնուրույնությունն ու անկախությունը:
Ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման թերացումները, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետությունը բազմիցս և շարունակաբար մատնանշվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների կողմից: Հենց դրանցով են պայմանավորված եղել ընտրակեղծարարության մասին շարունակական կասկածները և պնդումները, և հենց դրանք են եղել ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնները:
Այս ձախողումների վրա աչք փակելն ու ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելն առնվազն նշանակում է, որ իշխանությունը և, մասնավորապես, կողմ քվեարկած կուսակցությունները կամ պատգամավորները գոհ են ԿԸՀ-ի աշխատանքից, և ժողովրդի վստահության և լեգիտիմության խնդիրը նրանց չի հուզում, ինչն, անշուշտ, նաև զարմանալի չէ ընտրությունների արդյունքների պարբերական և համակարգված կեղծման լույսի ներքո:
ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելը նաև նշանակում է, որ իշխանությունն անհանգիստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համար անցանկալի ելքով, և ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք գործիքների, մասնավորապես՝ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանը և համամասնական տարածքային ցուցակների կիրառմանը զուգահեռ փորձում է ամրապնդել իշխանության վերարտադրության անհրաժեշտ հենքը՝ ընտրական գործընթացներում իրեն բարեհաջող ծառայած ու հմտացած, ինչպպես նաև իրեն ձեռնտու ԿԸՀ-ի կազմի միջոցով:
Ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և, որպես անկյունաքարային միջոց, ԿԸՀ-ի նոր կազմ, որը կլինի անկախ և ի վիճակի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ, ապահովելու ընտրական իրավունքի պատշաճ պաշտպանություն և արատավորված չի լինի ընտրակեղծարարությանը մասնակից լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան