ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վավերացնելով Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան՝ սկիզբ է դրվել Հայ ժողովրդի հոգևոր ու արժեքային համակարգի պլանավորման գործընթացին 10/05/2016 20:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և ՀՀ կառավարության Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցել են լանդշաֆտի և կայուն զարգացման ոլորտում ներգրավված Եվրոպայի խորհրդի Մշակույթի, ժառանգության և Լանդշաֆտի ղեկավար կոմիտեի, Lանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի կոնֆերանսի անդամներ, ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների, տեղական և ռեգիոնալ իշխանությունների, ԲՈՒՀ-երի, մասնագիտական կազմակերպությունների, կառավարական և ոչ կառավարական հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ներքո Հայաստանում իրականացվող գործնական միջոցառումների ներկայացումը, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում լանդշաֆտների ազգային քաղաքականությունների ուսումնասիրությունը, ազգային, ռեգիոնալ և տեղական մակարդակների տեսական և կիրառական մոտեցումների վերլուծությունը, հիմնական մարտահրավերների և առկա հիմնախնդիրների բացահայտումը, ինչպես նաև Կոնվենցիայի իրագործմանը նպատակաուղղված նոր հայեցակարգերի և ձեռքբերումների հետ կապված փորձի փոխանակումը:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը բացման խոսքում կարևորելով լանդշաֆտի դերն ու նշանակությունը նշել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվել և իրականացվում են հստակ քայլեր, որոնք նպաստում են քաղաքաշինական միջավայրում լանդշաֆտի պահպանմանն ու ընդլայնմանը:
Նախարարի գլխավոր խորհրդական Ռուզան Ալավերդյանը, ով նաև նիստի համանախագահն էր, ներկայացրել է Հայաստանի ազագային լանդշաֆտային քաղաքականությունը: Ինչպես իր խոսքում նշել է տիկին Ալավերդյանը` լանդշաֆտային քաղաքականության զգալի մասը ձևավորվում է քաղաքաշինության զարգացմանը զուգընթաց և ուղղված է բնակավայրերի ու տարածաշրջանների գրավիչ տեսքի ձևավորմանը:
«2004 թվականից ՀՀ-ն վավերացնելով Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան՝ սկիզբ է դրել Հայ ժողովրդի հոգևոր ու արժեքային համակարգի լանդշաֆտի նկատմամբ պահպանության, կառավարման ու պլանավորման գործընթացի իրականացմանը: Մեր երկրի բնական համալիրներին բնորոշ մի շարք առանձնահատկությունների առկայությամբ և դրանց համալրման պարագայում լանդշաֆտային հիմնախնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը ներկայանում է առավել բացահայտելի»,-նշել է Ալավերդյանը:
«Երևանի քաղաքային պլանավորման և զբոսաշրջության զարգացման ոլորտում լանդշաֆտի ինտեգրման» մասին զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Նա ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվում են Երևան քաղաքի պլանավորման համար, նշելով լանդշաֆտի դերի կարևորությունը քաղաքային միջավայրի զարգացման ու կայացման գործընթացում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք իրենց բնույթով խթան են հանդիսանում քաղաքային զբոսաշրջության զարգացման գործընթացում:
Զեկույցներով հանդես են եկել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Նորվեգիայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչներ, Հայաստանյան տարբեր կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի մասնագետներ:
Հավելենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները շարունակելու է նաև հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին նախատեսվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների համար ճանաչողական այց Դիլիջան քաղաք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից