ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
5 տարին չլրացած 249 միլիոն երեխա վտանգված է՝ զարգացման ողջ ներուժին չհասնելու առումով. ՅՈՒՆԻՍԵՖ 10/05/2016 16:39 | ԼՐԱՀՈՍ
Ըստ Լանսեթ ամսագրի նոր շարքի՝ «Վաղ մանկական զարգացման բարելավման ճանապարհին. գիտությունից մասշտաբներ», ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երեխաների 43 տոկոսը, այն է՝ 249 միլիոն երեխա, բարձ ռիսկային գոտում է գտնվում զարգացման ցածր մակարդակում լինելու առումով ծայրահեղ աղքատության և թերսնուցման պատճառով:
Ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Համաձայն շարքի տրամադրած տվյալների, զարգացմանը միտված խնամքի միջամտությունների խրախուսումը, այն է՝ առողջապահություն, սնուցում, արձագանքող խնամք, ապահովություն և անվտանգություն, ինչպես նաև վաղ ուսուցում վաղ մանկական զարգացման համար կարող են արժենալ տարեկան 50 ցենտից էլ պակաս, եթե դրանք կապակցվեն արդեն իսկ գոյութոյւն ունեցող ծառայությունների հետ, ինչպիսին է օրինակ առողջապահությունը: Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) իրենց ներդրումն են ունեցել շարքի ստեղծման հարցում, ինչպես նաև՝խորհրդատվություն տրամադրել:
Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, վաղ մանկական զարգացման համար համաշխարհային ավելի լայնամասշտաբ հանձնառության կարևորությունը: Գնահատականները ցույց են տալիս, որ անհատները միջին հաշվով տարեկան կորցնում են միջին եկամտի ¼-ը, մինչդեռ երկրները կարող են կորցնել իրենց տարեկան ՀՆԱ-ի երկու անգամ ավելին՝ ծախսելով առողջապահության և կրթության վրա: Անգործունեության հետևանքները ազդում են ոչ միայն ներկա, այլև՝ ապագա սերունդների վրա:
«Գիտությունն ու տնտեսությունը միանշանակ կողմնակից են երեխայի առաջին 1000 օրվա մեջ ներդնելուն՝ սկսած մոր հղիությունից»,- նշել է Համաշխարհային Բանկի խմբի մարդու զարգացման բաժնի փոխնախագահ Քեյթ Հանսենը (Keith Hansen): «Եթե մենք չենք անում դա, երեխաները հետ են մնում մինչև դպրոց ոտք դնելը և կյանքի ողջ ընթացքում վնասներ են ունենում: Բայց եթե մենք անենք դա, մենք կարող ենք անդառնալի/հարատև փոփոխություններ անել իրենց կարողությունների մեջ՝ հնարավորություն ընձեռելով վաղվա տնտեսությունների մեջ իրենց մասնակցությունն ունենալ որպես ակտիվ, արդյունավետ քաղաքացիներ: Լանսեթի այս ուսումնասիրությունը ևս մեկ ապացույց է, եթե դրա կարիքը իհարկե կա, թե որքան կարևոր է այս օրակարգը»:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխայի ուղեղը ավելի արագ է զարգանում կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում, քան երբևէ այլ կենսափուլում: Այս վաղ տարիները վճռական ժամանակաշրջան են փոփոխվելու ենթակա լինելու, ինչպես նաև միջամտություններին արձագանքելու առումով: Եթե փոքր տարիքի երեխաները զրկված են սնուցումից, զարգացնող խրախուսանքներից, պաշտպանությունից, ապա վնասակար ազդեցությունը կարող է տարբեր տիպի երկարատև վնասների պատճառ դառնալ ընտաիքների և համայնքների համար:
«Գիտությունն ապացուցում է, որ կենսաբանությունը չի որոշում մեր ճակատագիրը: Երեխայի վաղ օրերի և տարիների ապրածը ձևավորում և կանխորոշում է նրա ապագան», - նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Մենք պետք է այս նոր գիտական ապացույցներին վերաբերվենք որպես զարթուցչի, որովհետև միլիոնավոր երեխաների զարգացումը առկախ ռիսկի տակ է: Այս պահին ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների երեխաների 43 տոկոսը իրենց իմացական ներուժին չհասնելու վտանգի տակ են գտնվում: Ոչ մի երկիր չպետք է իր ամենաերիտասարդ քաղաքացիների ուղեղի հնարավորության գրեթե կեսը կորցնելու վտանգի առաջ հայտնվի, առավելևս՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները:
Շարքի հեղինակների համաձայն, միջամտությունները պետք է հասանելի լինեն վաղ տարիքից: «Պատմականորեն վաղ մանկական միջամտությունները կենտրոնացած են եղել նախադպրոցական տարիքի շրջանի վրա: Սակայն մենք այժմ գիտենք, որ բեղմնավորումից մինչ կյանքի առաջին երկու տարին ընկած ժամանակահատվածը, ամենամեծ հնարավորությունն է տալիս, որի ընթացքում կարելի է նվազեցնել բացասական աճն ու առողջական խնդիրները և օգնել, որպեսզի փոքրիկ երեխաները հասնեն իրենց լիարժեք զարգացման ներուժին», - նշում է շարքի համահեղինակ, պրոֆեսոր Սթիվեն Լին (Stephen Lye), ով նաև Տորոնտոյի համալսարանի Ֆրեյզեր Մասթարդի անվան մարդու զարգացման ինստիտուտի (Fraser Mustard Institute for Human Development) գործադիր տնօրենն է:
Հեղինակներն առաջարկում են հետևյալ յոթ միջամտությունները, որոնք աշխարհին կօգնեն խթանել երեխաների վաղ մանկական զարգացումը՝
Խրախուսել ընտանիքների համար աջակից միջավայր ստեղծող քաղաքականության ընդունումն ու իրականացումը, որը վաղ տարիքի երեխաներին կապահովի զարգացմանն ուղղված խնամք
Առողջապահության և սնուցման, կրթության, սոցիալական և երեխայի պաշտպանության ծառայությունների միջոցով զարգացնել կարողությունները և ամրապնդել համակարգումը վաղ մանկական զարգացման խթանման ուղղությամբ
Ամրապնդել վաղ մանկական զարգացման ծառայությունների չափումն ու հաշվետվությունը
Խթանել այս թեմայով հետազոտությունները և խրախուսել գլոբալ և տարածաշրջանային առաջնորդություն ու գործունեություն
Կայուն զարգացման նպատակների տարածման միջոցով ապահովել քաղաքական կամք և ֆինանսավորում:
«Երեխաներին վերաբերող ծրագրերում ներդրում կատարելը բարոյական, տնտեսական և սոցիալական պարտավորություն է: Կայուն զարգացման նպատակները խոստումնալից տեսլական են կրում երեխաների և դեռահասների առողջության ուղղությամբ, սակայն մեզ հարկավոր է քաղաքական կամք և երեխաների վաղ զարգացման գծով ներդրումների աճ, որպեսզի հասնենք այդ թիրախներին: Վաղ մանկական զարգացումը ոչ միայն օգուտ է այսօրվա երեխաներին, այլ նաև ուղիղ ազդեցություն կունենա ազգերի ապագա կայունության և բարգավաճման վրա», - նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Մարգարետ Չանը (Margaret Chan):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից