ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենքի ենթադրյալ խախտման համար պատասխանատվության ենթարկող պաշտոնատար անձինք իրենք են կոպտորեն խախտում այդ օրենքները. Երեմ Սարգսյան 10/05/2016 10:01 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2016 թվականի ապրիլի 14-ին Արման Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Նույն օրը նա կալանավորվել է և արդեն շուրջ 6 ամիս է գտնվում է կալանքի տակ:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Ա.Հովհաննեսյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հատուկ առանձնացրեց իր պաշտպանյալին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հանցագործության նկարագրությանը:
Ըստ մեղադրանքի որոշման` Արման Հովհաննեսյանը «Սաֆիր» գիշերային ակումբի բակում չի ենթարկվել ոստիկանության աշխատակից Իգոր Թովմասյանի՝ ավտոմեքենան չվարելու և կանգնելու հրամանին, և դեպքի վայրից փախուստի դիմելու նպատակով իրեն պատկանող ԲՄՎ 525 մակնիշի ավտոմեքենան հետընթաց է վարել և դիտավորությամբ վրաերթի ենթարկել ոստիկանության աշխատակցին՝ նրան պատճառելով ձախ ոտքի կոտրվածք:
Ըստ պաշտպանի, այս գործի ամենազարմանալի և ամենակասկածելի հանգամանքն այն է, որ դեպքի վայրում գտնված 4 ոստիկաններից 3-ը միանշանակ պնդել են, որ հենց Արման Հովհաննեսյանն է եղել նշված ավտոմեքենայի ղեկին, որ նրան տեսել են ինչպես ավտոմեքենայի վարորդի նստատեղին նստելիս, այնպես էլ ընթացքի ժամանակ, այդ թվում՝ վրաերթի ենթարկելուց անմիջապես հետո՝ դեպքի վայրից դեպի Իսակովի պողոտա հեռանալու ժամանակ: Հենց ոստիկանության այս աշխատակիցների ցուցմունքների հիման վրա էլ Արման Հովհաննեսյանին 5-10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հանցագործության կատարման մեղադրանք է առաջադրվել, և նա կալանավորվել է:
«Թվում է, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները չպետք է կասկած հարուցեին, քանզի նրանցից մեկի ոտքի կոտրվածքն էլ առկա էր, սակայն գործի նախաքննության ընթացքում միանշանակ և անհերքելիորեն հիմնավորեցինք, որ ոստիկանները, մեղմ ասած, սուտ ցուցմունք են տվել և որ ավտոմեքենայի ղեկին էլ բոլորովին այլ անձ է եղել»,- ասաց Ե.Սարգսյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ իհարկե, երբ ստանձնել է Արման Հովհաննեսյանի պաշտպանությունը, նա իրեն հայտնել է, որ ինքը նշված ավտոմեքենայի ղեկին չի եղել, հետևաբար որևէ ոստիկանության աշխատակցի էլ վրաերթի չի ենթարկել, սակայն քանի որ «մեր իրավապահ մարմինների աշխատակիցների մոտեցումներին քաջ ծանոթ եմ և վստահ էի, որ նման ցուցմունք տալու և իրականությունը հայտնելու դեպքում ոչ ոք նրա ցուցմունքն արժանահավատ չէր համարելու, այլ ստանդարտ կերպով նշելու էին, թե նրա այդ ցուցմունքը քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում, ուստի փորձեցի Արման Հովհաննեսյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ նույնպես ձեռք բերել»:
Մասնավորապես, պաշտպանական կողմը պարզել է, որ վերը նշված ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից հեռանալուց հետո 1կմ-ի ընթացքում երկու անգամ գերազանցել էր սահմանված առավելագույն արագությունը, ինչն արձանագրվել էր «Սաֆիր» ակումբից մոտ 300մ և 900մ հեռավորության վրա տեղադրված արագաչափ սարքերով:
Պաշտպանը համապատասխան միջնորդություն է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որտեղից ստացել է համապատասխան արագաչափ սարքի լուսանկարը: Այն խոշորացնելով պարզվել է, որ դրանցում ակնհայտ և պարզորոշ երևում է, որ նշված ավտոմեքենայի ղեկին ոչ թե Արման Հովհաննեսյանն է, այլ մեկ ուրիշ անձ:
Երեմ Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն Արման Հովհաննեսյանին չէին կարող շփոթել ավտոմեքենայի ղեկին գտնվող անձի հետ, քանզի իրենց ցուցմունքներում նշել էին, որ ավտոմեքենայի ղեկին եղել է հաղթանդամ և ճաղատ անձնավորություն, որին հետո ոստիկանությունում են տեսել և ով հանդիսանում է Արման Հովհաննեսյանը, իսկ լուսանկարում հստակ երևում է, որ ավտոմեքենայի ղեկին միջին կազմվածքով և բավականին խիտ և երկար մազերով անձ է:
Ընդ որում, դեմքը նույնպես հստակ երևում է, և Արման Հովհաննեսյանին գոնե մեկ անգամ տեսած անձը միանշանակ կպնդի, որ ղեկին նա չէ նստած:
«Քանի որ մտավախություն ունեինք, որ այդ լուսանկարը ներկայացնելու դեպքում ոստիկանության աշխատակիցները հիմա էլ կհայտնեին, թե իբր վրաերթի ենթարկելու ժամանակ Արման Հովհաննեսյանն է եղել ավտոմեքենայի ղեկին, իսկ արդեն դեպքի վայրից հեռանալուց հետո մինչև արագաչափ սարքով ֆիքսվելը, այլ անձ է նստել ավտոմեքենայի վարորդի նստատեղին, ուստի նախ միջնորդեցինք, որպեսզի Արման Հովհաննեսյանին առերեսեն ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք առերեսման ժամանակ ևս պնդեցին, թե իբր հստակ տեսել են, որ հենց Արման Հովհաննեսյանն է եղել ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի ղեկին, և նա է վրաերթի ենթարկել ոստիկանության աշխատակցին: Իսկ մեր հարցերին ի պատասխան էլ նշեցին, որ երբ այդ ավտոմեքենան հեռացել է դեպքի վայրից, նրա հետևից ոստիկանները նաև կրակել են և ավտոմեքենան անընդհատ ավելացրել է արագությունը, մինչև արագաչափ սարքին հասնելը որևէ անգամ չի կանգնել»,- ասաց Ե.Սարգսյանը:
Այս ամենը, ըստ պաշտպանի, ինքը համապատասխան միջնորդությամբ և բողոքով ներկայացրել է ինչպես քննչական մարմնին, այնպես էլ դատախազությանը, կից ուղարկել է նաև համապատասխան արագաչափ սարքով կատարված լուսանկարը՝ խնդրելով անհապաղ վերացնել Ա.Հովհաննեսյանին առաջադրված այդ ապօրինի մեղադրանքը:
«Թվում էր, թե այս ամենից հետո քննչական մարմինը կամ դատախազությունն անմիջապես պետք է վերացնեին Արման Հովհաննեսյանին առաջադրված այս անհիմն և շինծու մեղադրանքը, սակայն ի զարմանս մեզ, նույնիսկ այդ բողոքները ներկայացնելուց ի վեր 2 ամիս անց էլ նշված մեղադրանքը չի վերացվել: Ավելին, նախաքննական մարմինը 2 օր առաջ կրկին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի երկարացվի Արման Հովհաննեսյանին կալանքի տակ պահելու ժամկետը»,- ասաց Ե.Սարգսյանը:
Պաշտպանն ընդգծեց՝ սա արդեն պետական մակարդակով իրականացվող անօրինականությունների շարք է, ինչը վկայում է Հայաստանի իրավապահ համակարգում առկա բացասական երևույթների մասին, ինչպես նաև այն մասին, որ մարդու ազատությունը և օրենքների պահպանությունը այդ համակարգի պաշտոնատար անձանց համար որևէ էական նշանակություն չունի՝ օրենքի ենթադրյալ խախտման համար պատասխանատվության ենթարկողներն իրենք են կոպտորեն խախտում այդ օրենքները:
Խնդիրն այն է, նշեց Երեմ Սարգսյանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարումը Արման Հովհաննեսյանի կողմից միանշանակ հերքվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար, ըստ գործող քրեական դատավարության օրենսգրքի, նախաքննության ընթացքում անձը կարող է կալանքի տակ պահվել առավելագույնը 6 ամիս ժամկետով, որպիսի ժամկետը հոկտեմբերի 12-ին լրանում է: Ուստի Արման Հովհաննեսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից: Սակայն դրա փոխարեն, նախաքննական մարմինը ցանկանում է ևս 2 ամիս ժամկետով երկարացնել Արման Հովհաննսյանին կալանքի տակ պահելու ժամկետը:
Պաշտպանի գնահատմամբ, սա նշանակում է, որ նախաքննական մարմինը և դատախազությունն իրենց առաջ Արման Հովհաննեսյանին երկարատև կալանքի տակ պահելու խնդիր են դրել և հենց այդ պատճառով էլ չեն վերացնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը, որպեսզի ձևականորեն հիմք ապահովեն ավելի երկար ժամկետով նրան կալանքի տակ պահելու համար:
«Այս ապօրինության համար կոնկրետ պաշտոնատար անձինք պետք է պատասխան տան, քանզի շուտ, թե ուշ այդ մեղադանքը վերացվելու է և պարզվելու է, որ ըստ էության Արման Հովհաննեսյանին ապօրինի կերպով են 6 ամսից ավել ժամկետով պահել կալանքի տակ:
Հուսանք, որ գոնե դատարանը վեր կկանգնի այս կազմակերպված անօրինականություններից և կգործի որպես դատարան, որի պարագայում միանշանակ պետք է մերժի քննիչի միջնորդությունը և անհապաղ պետք է կալանքից ազատ արձակի Արման Հովհաննեսյանին»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից