ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոկտեբերի 2-ի ընտրությունները չեն կարող համարվել ազատ և արդար. դիտորդներ 10/03/2016 18:21 | Ընտրական իրավունք
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզի 373 համայնքում անցկացված ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով լի. - այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նման գնահատական հնչեցրեցին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչները:
Ասուլիսին մասնակցում էին «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ Տիգրան Եգորյանը, «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Արմեն Գրիգորյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ինչպես հայտնի է հոկտեմբերի 2-ին հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում առաջին անգամ անցկացվում էին ավագանու ընտրություններ:
Ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է քվեների 34.64 %-ը, ԲՀԿ-ն՝ 20.70, Հայկական վերածնունդը՝ 10.62, իսկ ԳԱԼԱ կուսակցությունը՝ 10.49 % ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 6% անցողիկ շեմը. Ալյանս՝ 1.78 %, ՔՊ՝ 1.49 %, ՀՅԴ՝ 5.36 %, ՀԱԿ՝1.09 %, Համախմբում՝ 5.77 %, Գործարար՝ 1.32 %, Գյումրեցու ոգի՝ 5.74 %: Գյումրիում ավագանու թվով 33 մանդատը բաշխվում է հետեւյալ կերպ՝ Բալասանյան դաշինք՝ 15, ԲՀԿ՝ 9, ՀՎԿ՝ 5, ԳԱԼԱ՝ 4 մանդատ:
Վանաձոր քաղաքում ավագանու կազմում ընդգրկված կուսակցություններից ՀՀԿ-ն ունենալու է 13 ավագանու անդամ, երկրորդ տեղում հայտնված ԼՀ կուսակցությունը 10 մանդատ, ՕԵԿ-ը՝ 5, ԲՀԿ-ն՝ 3 և ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
Արմեն Գրիգորյանն ասում է, որ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը 230 դիտորդ է ունեցել 18 համայնքում:
«Մենք ծածկել ենք 18 համայնքի բոլոր ընտրատեղամասերը: Կրկին եղել են ընտրախախտումներ, որոնք համակարգային խնդիրներ են: Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին և նաև անցած տարի սահմանադրական փոփոխությունների հանարաքվեին հանդիպել ենք նույն խնդրին, երբ ընտրողը ընտրատեղամաս է գալիս և իր անվան դիմաց տեսնում է արդեն ստորագրված է, այսինքն ընտրած է: Այդպիսի 18 ընտրախախտում է արձանագրվել, իսկ սեպտեմբերի 18-ին գրանցվել էր 22 այդպիսի ընտրախախտում: Ընտրացուցակների փակ լինելը շարունակում է մնալ համակարգային լուրջ խնդիր և ընտրակեղծարարության այս գործիքը ամենատարածվածն է»,-ասում է Գրիգորյանը:
Նա նշում է, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններին 190 ընտրախախտում են արձանագրել: Գրիգորյանը նշում է, որ ընտրախախտումների մեծ մասը զեկուցվել են ընտրական գործընթացի ժամանակ, մինչև երեկոյան ժամը 20:00-ը:
Տիգրան Եգորյանն ասում է, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել են բոլոր հայտնի խախտումների տեսակները. այլ անձանց փոխարեն քվեարկությունները, ցուցակների անճշտությունները և այլն:
«Հայտնվել են մահացած անձանց անունները ցուցակներում, համատարած եղել են դիտորդների իրավունքների խախտումներ հանձնաժողովների անդամների և նախագահաների կողմից, բազմաթիվ հաղորդագրություններ կան ուղղորդումների մասին, քվեարկության նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելու մասին: Արձանագրվել են դեպքեր կնիքների՝ շուտ ցնդելու մասին, օգտագործվել են 30 կամ 40 րոպե հետո ցնդող կնիքներ, կամ անձեռոցիկով մաքրվող կնիքներ»,-ասաց Եգորյանը:
Նա հավելեց, որ պետք է անցկացվի օպերատիվ քննություն, փաստերի պարզում, այնուհետեև գնահատում հասկանալու համար այս կամ այն խատման ազդեցությունը որևէ համայնքում ընտրության արդյունքների վրա:
«Սա լուրջ անշահախնդիր աշխատանք է ենթադրում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ ցույց է տալիս, որ ունակ չէ ապացուցելու, պատրաստ չէ ապահովելու ընտրելու իրավունքը, ազատ արդար ընտրությունների մասնակցելու իրավունքը»,- նշեց Եգորյանը:
Արթուր Սաքունցը այս ընտրությունները նույնպես չի համարում ազատ: Նա ընդգծում է, որ ընտրողը ազատորեն չի կարողացել իր կամքը, իր տեսակետը ներկայացնել:
«Ճնշող գործոններից են եղել ընտրատեղամասերի հարակից տարածքներում առկա մթնոլորտը և վերահսկողությունը: Ակնհայտորեն ուղղորդման և բերման ենթարկելու պրակտիկան շարունակվում է: Տարածքը նայողները, թաղային հեղինակությունները անպատիժ գործում էին, սա է որոշիչը, թե ընտրատեղմասում ինչ մթնոլորտ է: Իսկ երբ հանձնաժողվոի նախագահին ասում են այս մարդիկ կուտակումներ են առաջացրել ընտրատեղամասի մուտքի մոտ, ասում է ես չեմ հասցնում ընտրատեղամասում կարգավորել, ուր մնաց դրսում: Ընտրատեղամասից դուրս այդ ամեն ինչը մեծ ճնշման տակ է պահում ընտրողին այդ թվում ոստիկանության ակնհայտ անգործության պարագայում»,-նշում է Սաքունցը:
Նա հավելում է, որ նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտում է եղել ընտրատեղամասերի ներսում: Սաքունցի խոսքով ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ մեկ կամ երկու հանձնաժողովների, համառություն և կամք չեն դրսևորում, որպեսզի ընտրական պրոցեսը համապատասխանի Ընտրական օրենսգրքին:
«ԿԸՀ-ի կողմից պարզաբանում էր տրված, որ ժամը 20:00-ից հետո էլ կարող է դիտորդը կամ լրագրողը մտնի ընտրատեղամաս, բայց տեղամասային հանձնաժողովը չի կատարում ԿԸՀ-ի որոշումը, մեր դիտորդը մի ժամ ուշ է մտել ընտրատեղամաս: Բացարաձակապես ոչ մի Ընտրական օրենսգիրք չի աշխատելու Հայաստանում, եթե ընտրախախտումներ կատարողները մնալու են անպատիժ: Ամենակատարյալ Ընտրական օրենսգրքի դեպքում էլ, եթե քաղաքական խուժանը, թաղային հեղինակությունը քաղաքական ղեկավարության ներքո է գործելու ու մնա անպատիժ, ապա ոչ մի բան չի աշխատելու, ես վստահեցնում եմ՝ հաշվի առնելով Վանաձորի և Գյումրիի օրինակը»,-հավելեց Սաքունցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից