ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարուժան Սուքիասյան. Մի՞թե այդքան տղամարդկություն չկա, որ ասեն՝ պատրաստ չեն 10/01/2016 09:21 | Մարզական
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում պարտությունից հետո 1-ին տնային հանդիպումն է անցկացնելու՝ հոկտեմբերի 8-ին հյուրընկալելով Ռումինիայի ընտրանուն: 3 օր անց Հայաստանի ազգային թիմը հյուրընկալվելու է Լեհաստանին:
Սպասվող հանդիպումների, առկա խնդիրների և անելիքների մասին armsport.am-ը զրուցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ:
- Վերջին շրջանում հավաքականի նկատմամբ երկրպագուների հավատը նվազել է. որո՞նք են պատճառները և իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում:
- Երկրպագուները միշտ ցանկանում են բարձրակարգ, հարձակվողական ֆուտբոլ տեսնել: Պետք է նայենք մեր «խոհանոցը»՝ մեր ֆուտբոլիստներին, թե ինչ վիճակում են, ովքեր են խաղում իրենց թիմերում: Պատմության մեջ չեմ հիշում նման դեպք, որ մեր բոլոր լեգեոնականները մի քանի խաղ պահեստայինների նստարանին լինեն: Չեմ կարծում, որ թիմերի մարզիչներն էին մեղավոր: Ես որոշ հնաբնակների կանչեցի և վիճակը տեսնելով՝ ակնարկեցի, որ մարզիչների տեղը լինեի, կրկին չէի խաղացնի: Կարելի է առանձնացնել Մխիթարյանին, ում վնասվածքները խանգարեցին: Մնացած լեգեոնականների վիճակից դժգոհ եմ: Ավելի լավ է սերնդափոխությամբ երկար պահեստայինների նստարան ունենանք և տեղացի կադրերով փորձենք խաղալ:
- Առհասարակ, բոլոր մարզիչներին կազմի հետ կապված մեղադրանք են ներկայացնում: Այդ բարդությունների մասին ի՞նչ կասեք:
- Եթե բացի Մովսիսյանից այլ ֆուտբոլիստ կա, ով մեր տեսադաշտում չի եղել, այդ հարցում մեր երկրպագուները կսխալվեն: Ասում էին Կառլեն Մկրտչյանին, Գևորգ Ղազարյանին… հրավիրեցինք, ոչ ոք ավելին չարեց: Մեղադրում էին հարձակվողական ֆուտբոլ չխաղալու համար, սակայն ԱՄՆ-ում 2 խաղերում էլ հարձակվողական ենք գործել. մեզ օգնում էին Մանուչարյանը, Բարսեղյանը: Եթե այդ ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին... պետք է ունենանք մարտավարություն, որով այնտեղ գործում էինք: Պետք է այս տղաներին մոտեցնեմ այդ մարտավարությանը: Կրկնում եմ՝ տեսանք բոլորի վիճակը:
- 3 ամիս առաջ նշեցիք, որ Մովսիսյանի հարցը փակված չէ և դեռ կանդրադառնաք. այժմ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
- Այժմ էլ փակված չէ. իր հետ որոշակի բանակցություններ ենք վարում, դեռ քննարկման փուլում է: Մովսիսյանը լավ է խաղացել, նրան ծափահարել են, իսկ վերջին 2 տարում շատ վատ է խաղացել: Ֆուտբոլիստները պետք է մեղքի իրենց բաժինը վերցնեն իրենց վրա, երկրպագուներից ներողություն խնդրեն այդ տարիների համար:
- Արթուր Սարկիսովին, Ռուսլան Կորյանին և Դավիթ Արշակյանին հրավիրում էիք, սակայն այս անգամ չեք հրավիրել…
- Կորյանը միանշանակ դեռ պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնել: Ակումբում վնասվածքից հետո իրեն խնայում են, արագությանը պատրաստ չէ: Արթուր Սարկիսովն իմ տակտիկական համակարգին համապատասխան չէ, իսկ Արշակյանը, տեսաք, ընդհանրապես չարդարացրեց սպասելիքները:
- 2 նոմինալ հարձակվող եք հրավիրել. 2 հանդիպումների համար բավարա՞ր է:
- Հիմա դա է. ուժեղացնում ենք միջին գիծը: Այլ մարտավարություն պետք է ընտրենք:
- Նախորդ խաղերում Մարկոսին էիք օգտագործում կենտրոնական հարձակվողի դիրքում. դա արդյո՞ք նրա դիրքն է:
- Մարկոսը կարողանում է տուգանայինի մատույցներում լավ աշխատել, հարվածներ կատարել, քողարկված փոխանցումներ կատարել: Այդ դիրքում ինքը վտանգավոր է, սակայն երևի չի խաղա այդտեղ:
- Մխիթարյանի բացակայության դեպքում Մարկոսը չէր կարո՞ղ նրա պարտականությունները կատարել:
- Մենք պաշտպանողական մարտավարություն էինք ընտրել: Դանիան ֆավորիտ է համարվում: Փակ ֆուտբոլ խաղացինք, ճիշտ է՝ շատ վատ գործեցինք: Անգամ այդքանից հետո, երբ մեր բախտը բերեց և Բեգլարյանը 11 մետրանոցը հետ մղեց, վատ խաղով կարող էինք 1 միավոր վաստակել, եթե Մարկոսն իրացներ իր պահը:
Երկրպագուներին խնդրում եմ հանգիստ լինեն, աջակցեն մեզ: Տեղի կադրերով պետք է այս 2 խաղն անցկացնել:
- Առջևում Ռումինիայի հետ հանդիպումն է: Ձեր հրավիրած ֆուտբոլիստները պատրա՞ստ են:
- Ինձ թվում է՝ այո: Նվիրվելու առումով՝ միանշանակ: Արաս Օզբիլիսը գրել է. «Թիմում խաղալն աշխատանք է, իսկ հավաքականում՝ պատիվ է»: Իրոք, այդ տղան, 100 %-ով պատրաստ չէ, սակայն արյունը եռում է: Ես շոյված եմ նրա վերաբերմունքից:
- Ռումինիայի խաղում հաղթելը նպատա՞կ է, թե ավելի շատ պետք է մտածել խաղը կայունացնելու մասին:
- Երկուսն էլ:
- Իրատեսակա՞ն է հաղթել Ռումինիային:
- Ինչո՞ւ չէ: Ցավալի է, որ վնասվածքները շատ են: Սակայն Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը երկրպագուների և ինձ համար հոգեբանական մեծ ուժ է: Նրա վարպետությունը շատ կօգնի մեզ:
Էդուարդ Քալանթարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից