Թեմաներ
Հինգշաբթի 01 / 02 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/02/2025   10:46 Կրակոցներ` Նյու Յորքի գիշերային ակումբերից մեկում. հաղորդվում է 11 տուժածի մասին (տեսանյութ) 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/01/2025   17:00 Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը.Արցախի թեմի առաջնորդ 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/01/2025   16:29 Նախորդ տարին որեւէ դրական բան չբերեց, Ամանորը դիմավորում ենք բարդ շրջանում. Սուրենյանց (տեսանյութ) 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   16:06 Ինչ եղանակ է նախատեսել նոր տարին` առաջիկա օրերի համար 01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/01/2025   12:01 «Փաստինֆո»-ն շնորհավորում է բոլորիս Ամանորը.թող այն արժանապատվությունը վերականգնելու տարի լինի 01/01/2025   11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել 01/01/2025   11:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ գիշերը կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք 01/01/2025   01:49 Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները. Արման Թաթոյան 01/01/2025   01:37 Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու. Սրբազան 01/01/2025   01:05 Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք. Նիկոլ Փաշինյան 01/01/2025   00:43 Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն. Վեհափառ 12/31/2024   19:15 Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ 12/31/2024   14:41 Ցանկացած դժվարություն հաղթահարելի է. Ռոբերտ Քոչարյան 12/31/2024   14:33 Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին 12/31/2024   11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան 12/31/2024   11:35 Ազգային պետությունը և պետականությունը՝ Հայ մնալու պայման և անհրաժեշտություն 12/31/2024   11:26 Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 12/31/2024   10:24 Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները 12/31/2024   10:07 Հայաստանում կա փակ ճանապարհ, իսկ Լարսը բաց է 12/31/2024   01:51 Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` 4 բալ ուժգնությամբ 12/30/2024   21:48 Գագիկ Ծառուկյանի անակնկալը աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին ու նրա մարզչին (տեսանյութ) 12/30/2024   21:36 Կարծրատիպեր կոտրվեցին Հայաստան, Վրաստան, Սիրիա. 2025 թ. դիմավորում ենք լարված տարածաշրջանում․ Բալասանյան (տեսանյութ) 12/30/2024   21:21 ՊԵԿ փոխնախագահի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է աշխատանքից 12/30/2024   21:07 Գիտնականները կանխատեսում են ուժեղ մագնիսական փոթորիկ Ամանորի գիշերը 12/30/2024   20:55 Բժիշկը նշել է թութքից խուսափելու ուղիները 12/30/2024   20:39 Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ավելացնել սահմանային անցակետերի թողունակությունը 12/30/2024   20:26 Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Էջմիածին-Մարգարա ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն և «Hyundai Santamo»-ն․ վերջինները հայտնվել են ջրատարում․ կա 6 վիրավոր 12/30/2024   20:14 Տարեվերջը ևս մեկ առիթ է հիշելու մեր բոլոր քաղբանտարկյալներին. Տիգրան Աբրահամյան 12/30/2024   19:59 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/30/2024   19:49 Քաղաքացիների սպասարկման ավելի բարձր որակ և հարմարավետություն. ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է առցանց հերթագրում 12/30/2024   19:34 Թուրքիայում ձերբակալել են խաբեբաների, որոնք վաստակել են զբոսաշրջիկներին խաբելով 12/30/2024   19:21 Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները նշել են, որ իրենց մարմնական վնասվածքները պատճառել են պարեկները՝ Գերմանիայի դեսպանատան մոտից ոստիկանության բաժին տեղափոխելիս 12/30/2024   19:04 Թուրքիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների լիակատար խզման մասին 12/30/2024   18:51 Այսօրվանից ՀՀ-Իրան սահմանի անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները 12/30/2024   18:37 Անօրինական միգրանտներին պարտավորեցրել են լքել Ռուսաստանը 12/30/2024   18:24 Արգել բնակավայրում կեղտաջրերը լցվում են մարդկանց տները՝ առաջացնելով համաճարակի վտանգ
01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/01/2025   11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/01/2025   01:37 Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու. Սրբազան 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/01/2025   00:43 Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն. Վեհափառ 01/01/2025   01:49 Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները. Արման Թաթոյան 01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/01/2025   16:06 Ինչ եղանակ է նախատեսել նոր տարին` առաջիկա օրերի համար 01/01/2025   12:01 «Փաստինֆո»-ն շնորհավորում է բոլորիս Ամանորը.թող այն արժանապատվությունը վերականգնելու տարի լինի

Կնոջն առանց «ռետուզ», մեջքը կիսով չափ բաց տեսել է հարևանի կողքին ու խանդել 10/01/2016   13:47  |  ԳՈՐԾ #

Ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն կասկածել է կնոջը հարևանի հետ իրեն դավաճանելու մեջ այն պատճառով, որ նրանց երկուսին մի քանի անգամ տեսել է անասնագոմում: Դրանից տղամարդը անհիմն ենթադրել է, որ կնոջ ու հարևանի միջև սիրային հարաբերություններ կան:

Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ:

Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գագիկը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել:

Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ Գագիկին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին:

2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գագիկի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է Գագիկին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը:

Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գագիկի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու:

Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գագիկի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գագիկը և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել:

Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գագիկի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գագիկի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ:

Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գագիկի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել:

Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գագիկին ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապ օգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը:

Դատարանն եկել է համոզման, որ Ա.Սոբչենկոյին մեղսագրվող արարքները հիմնավոր ու ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներին՝ հրազենի հափշտակություն և սպանության փորձ:

Դատարանի եզրահանգմամբ, հիմնազուրկ են ամբաստանյալ Արթուր Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումներն այն մասին, որ Ա.Սոբչենկոն դիտավորություն չի ունեցել սպանելու Գագիկին, այլ ընդամենը պատահական է կրակ արձակվել և բացի այդ, չի հափշտակել հրազենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտը:

Եթե ինքը ցանկանար Գագիկին սպանել, ապա նրան կրակոցից անմիջապես հետո օգնություն ցույց չէր տա, շտապ օգնություն չէր զանգահարի և ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ չէր փրկվի Գագիկը՝ ամբաստանալ Ա.Սոբչենկոյի փաստարկների առնչությամբ դատարանը՝ հաշվի առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ հետհանցավոր դրական վարքագծի մասին վկայող վերոնշյալ հանգամանքները դուրս են գտնվում սպանության արդեն իսկ ավարտված հանցափորձի շրջանակներից: Դրանք կարող են հաշվի առնվել միայն պատիժ նշանակելիս և չեն կարող ազդել արարքի քրեաիրավական որակման վրա և համապատասխանաբար հիմք հանդիսանալ արարքի քրեաիրավական որակումը փոխելու համար:

Ըստ դատարանի, հիմնազուրկ են նաև Ա.Սոբչենկոյի կողմից հրազենի հափշտակություն չկատարելու վերաբերյալ ամբաստանյալ Ա.Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումները:

Դատարանը գտել է, որ Ա.Սոբչենկոն «ՏՈԶ»-8 մակնիշի հրացանով Գագիկի վրա կրակելու պահից , ունեցել է հրազենն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն, որը դրսևորվել է և՛ կրակելու ձևով, և՛ հրացանը կրկին վերադարձնելու, և՛ տեղը դնելու գործողություններով, ինչպես հայտնել է ամբաստանյալն` իր հայեցողությամբ ինչ ցանկանար, այն էլ կաներ:

Հետևաբար, այս դրվագով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավարտված հանցակազմը:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Սոբչենկոն դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ կրակոցը պատահական է արձակվել ու դիպել Գագիկին, ոստիկանությունում էլ նա ցուցմունք է տվել, որ ինքն է կրակել Գագիկ վրա, սակայն դա դիտավորյալ չի արել, զենքը բերել է բադ որսալու համար:

Նախաքննության ընթացքում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն որպես կասկածյալ խոստովանական ցուցմունք է տվել: Մասնավորապես, ցուցմունքում նա նշել է, որ բնակվելով նույն տարածքում` առավոտյան ժամերին մի քանի անգամ Գագիկին ու կնոջը նկատել է անասնագոմում, կնոջը` առանց ռետուզ և սկսել է կասկածել նրանց միջև սիրային հարաբերությունների առկայության մասին և իրեն դավաճանելու մեջ: Իսկ որդու ծննդյան տարեդարձի օրը, երբ տուն է վերադարձել արոտավայրից, կնոջը տեսել է մեջքը կիսով չափ բաց, նրա կողքին նստած է եղել Գագիկը:

Ժամը 23:30-ի սահմաններում, երբ արդեն հարբած վիճակում է գտնվել, իրեն դավաճանելու համար ցանկացել է Գագիկին վնասել, և քանի որ զենքի վարման կանոններից անտեղյակ է եղել, այն տվել է Գագիկին, նա լիցքավորել է հրացանը ու տվել է իրեն, ինքն էլ հրացանն ուղղել է Գագիկի ուղղությամբ և կրակել:

Համադրելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ, դատարանն արժանահավատ է համարել Ա.Սոբչենկոյի որպես կասկածյալ տված ցուցմունքը, քանի որ ցուցմունքում ապացուցման առարկային վերաբերող փաստական հանգամանքները հաստատված են նաև դատաքննությամբ հետազոտված, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան չորս անչափահաս երեխայի առկայությունը, իսկ որպես ծանրացնող հանգամանք՝ Ա.Սոբչենկոյի կողմից հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, այսպիսով Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Արթուր Սոբչենկոյից հօգուտ Գագիկի պետք է բռնագանձվի 300 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար:

Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016թ. դատավճիռը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]