ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային խորհուրդը քննարկել է համաներում հայտարարելու անհրաժեշտության հարցը 09/30/2016 15:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Հանրային խորհրդում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ`օրակարգային մի շարք հարցերով: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են Հանրային խորհրդում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ՀԽ տնտեսական հարցերով աշխատանքային խմբի անդամները, գործընկերներին ներկայացնելով հանդիպման արդյունքները, նշել են, որ տպավորված են վարչապետի նոր մոտեցումներով ու նախաձեռնություններով՝ ուղղված ՀՀ կառավարության և պետական ապարատի գործունեության կազմակերպմանը, տնտեսության վերականգնման, տնտեսության առանձին ճյուղերի կառավարման և խնդիրների ձևակերպմանը:
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարել վարչապետի և կառավարության անդամների հետ պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում կբարձրացվեն ոչ միայն տնտեսությանն, այլև սոցիալական, կրթական-գիտական, բնապահպանական, մշակութային և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը կնպաստի հանրությանը հուզող խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև նոր ծրագրերի ու առաջարկների արդյունավետ իրականացմանը: Հանրային խորհուրդը նաև հայտարարել է, որ մշտապես կհետևի կառավարության աշխատանքներին և ծրագրերի կատարման ընթացքին, կապահովի հանրության լայն շրջանակների մասնակցությունը կառավարության գործունեությանը:
Նիստի օրակարգի 2-րդ հարցը վերաբերել է համաներմանը: Հանրային խորհուրդը գրավոր և բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից` դիմելու ՀՀ նախագահին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում և հուլիսյան դեպքերի հետ կապված:
Մասնավորապես, քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաև հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական հաﬔրաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաև նոր կառավարության արդյունավետ գործունեությունը:
Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:
Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին և դրա շուրջ քննարկումների իրականացմանը:
Օրակարգի հաջորդ հարցով ՀԽ անդամներ Գրիգոր Բադիրյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը, որոնք ԵԱՀԿ դիտորդական առաքելության շրջանակներում Հանրային խորհրդի կողմից գործուղվել էին Ռուսաստանի Դաշնություն` որպես դիտորդ մասնակցելու ՌԴ պետդումայի ընտրություններին, գործընկերներին են ներկայացրել տեղեկատվություն ընտրությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից