ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թող հերթական վարչապետը չզարմանա, թե ինչո՛ւ են պետբյուջեից գումարներ գանձվում». Հայկ Ալումյան 09/30/2016 14:34 | Քրեական խրոնիկոն
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը անտեսում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված բժիշկների ուղիղ ցուցումները, մերժում կամ անպատասխան թողնում պաշտպանի դիմումները: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Պաշտպանը հայտնեց, որ դեռևս սեպտեմբերի 16-ին դիմել է քրեակատարողական հիմնարկի պետին՝ հայտնելով, որ գնալով ավելի շատ մտահոգություն է հարուցում իր պաշտպանյալի առողջական վիճակը: Պաշտպանը նշել է նաև, որ Վ.Շիրխանյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկայում հետազոտություն անցկացնելու համար անհրաժեշտ վճարումները կատարել:
Հ.Ալումյանը պարզաբանեց, որ դա այն կլինիկան է, որը Վ.Շիրխանյանի մոտ թոքերի ինֆարկտը ժամանակին էր ախտորոշել, նա վիրահատվել էր, և նրա կյանքը փրկվել էր:
Քրեակատարողական հիմնարկը մերժել է փաստաբանի այդ դիմումը:
Հ.Ալումյանը անդրադարձավ նաև բժիշկների ուղիղ ցուցումներին: Թոքերի ինֆարկտի հետ կապված վիրահատությունից ավելի քան վեց ամիս անց, մասնավորապես, հայտնի անոթաբան Սուլթանյանը, ով ժամանակին բուժօգնություն է ցուցաբերել Վ.Շիրխանյանին, հարազատների կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա սեպտեմբերի 26-ին ուղիղ բժշկական ցուցում է տվել՝ անհրաժեշտ է անցկացնել դուպլեքս,արյան, ինչպես նաև ռենտգեն հետազոտություններ:
Նույն օրն իսկ՝ սեպտեմբերի 26-ին, Հայկ Ալումյանն անմիջապես դիմում է գրել՝ ուղղված քրեակատարողական հիմնարկին, պահանջելով բժշկի ցուցումի հիման վրա անհապաղ անցկացնել հետազոտություն: Սակայն քրեակատարողական հիմնարկը հապաղում է՝ 4 օր է անցել և դեռևս դիմումին որևէ պատասխան չի տրվել:
Իսկ Վահան Շիրխանյանին այդ կապակցությամբ ասվել է, որ պետպատվերի շրջանակում չեն կարող հետազոտություն անցկացնել:
Դա առաջին բժշկական ցուցումը չէ, դեռևս օգոստոսի 11-ին նյարդաբան Ռուզաննա Բաբաջանյանի կողմից Վ.Շիրխանյանը հետազոտվել է, որից հետո բժիշկը ցուցում է տվել՝ «Ելնելով բացասական դինամիկայից՝ ցուցված է հիվանդի հետագա բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում, նպատակահարմար է՝ բազմապրոֆիլ կլինիկայում՝ միաժամանակ կազմակերպելով անոթաբանի, սրտաբանի և թոքաբանի դինամիկ հսկողություն»:
Հայկ Ալումյանը նկատեց, որ օգոստոսի 11-ից անցել է մեկ ամիս ու 19 օր, և ՔԿՀ-ն հրաժարվում է այդ ցուցումը կատարելուց: Ըստ պաշտպանի, եթե Վ.Շիրխանյանի առողջական վիճակը ավելի վատթարանա, կյանքի ցուցումով վիրահատության անհրաժեշտություն առաջանա, բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում անգործություն են դրսևորել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
«Այսօրվա դրությամբ իրենք շատ կոպիտ խախտում են մարդու իրավունքը՝ հրաժարվում են բուժօգնություն ցուցաբերելուց»,- ասաց Հ.Ալումյանը՝ հիշեցնելով, որ իր մեկ այլ պաշտպանյալ Աշոտ Հարությունյանի հետ կապված նմանատիպ հանգամանքներում ՄԻԵԴ վճռով «16 հազար եվրո վճարվեց մեր գրպանից»:
«Թող հերթական վարչապետը չզարմանա, թե ինչու են պետբյուջեից գումարներ գանձվում»,- հայտարարեց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված իրենց գանգատը դեռևս երկու շաբաթ առաջ գրանցվել է ՄԻԵԴ-ում, և «այս կոպիտ խախտումներով ուղղակի ամրապնդվում է մեր գանգատը, ու նրանք հավակնում են դատված լինելու»:
Պաշտպանը հայտնեց նաև, որ թեև դեռևս սեպտեմբերի 20-ին հայտարարվել է հանցավոր համագործակցության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտի մասին, սակայն առայսօր գործի նյութերն իրենց չեն տրամադրվել:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրը
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից