ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նվեր գրոհայիններին՝ Մոսկվայի պատասխանը ԱՄՆ սպառնալիքներին 09/30/2016 13:35 | Միջազգային լրահոս
Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցելուց ամերիկյան իշխանությունների հրաժարումը նվեր կլինի ահաբեկիչների համար: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին հայտարարել է ռուսաստանյան ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Վաշինգտոնը գտնվում է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով Մոսկվայի հետ քննարկումների դադարեցման սահմանին: Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ երկու երկրների համագործակցությունը «ակնկալվող արդյունքներ չի տվել»:
Զախարովան հիշեցրել է, որ Վաշինգտոնը երկար ժամանակ հերքում էր անգամ Սիրիայում ահաբեկիչների գոյություն ունենալը:
«Եթե Վաշինգտոնից հնչող սպառնալիքները փոխգործակցության դադարեցման մասին վերածվեն ձևակերպված որոշումների, ապա այլևս կասկածներ չեն լինի՝ Սպիտակ տունը գրոհայիններին իր թևի տակ է վերցրել, և ահաբեկչական փողոցում մեծ տոն է »,- գրել է դիվանագետը Facebook-ում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ «նվերներ» է արել ահաբեկիչներին: Մասնավորապես, նա հիշատակել է Վաշինգտոնի անկարողությունը սահմանազատել Ջեբհաթ ան-Նուսրի խմբավորումը չափավոր ընդդիմությունից:
Զախարովայի խոսքերը դարձել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի հայտարարության պատասխանը, վերջինս նույնպես հիշատակել է ահաբեկիչների համար «նվերների» մասին: Ճիշտ է, նշում է ռուսաստանյան լրատվամիջոցը, ամերիկյան դիվանագետի կարծիքով, գրոհայիններին սատարում են հենց Դամասկոսի ու Մոսկվայի գործողությունները, որոնք, իբրև «սադրում են փախստականների մեծ հոսքի առաջացումն ու ավելի շատ ռադիկալացումը»:
«Նրանք (Ռուսաստանը) չեն սատարում ռեժիմին՝ դա պայքար է ռեժիմի կողմում, ռմբակոծումներ ռեժիմի կողմից, որոնք դաժանությամբ գերազանցում են այն, ինչ մենք տեսել ենք ռեժիմի կողմից այս պատերազմի ընթացքում»,- ասել է Փաուերը:
Ամերիկացիները բազմիցս մեղադրել են Մոսկվային Սիրիայում քաղաքացիական թիրախներին հարվածելու համար, ճիշտ է, Վաշինգտոնն իր խոսքերը հաստաող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացրել, գրում է գործակալությունը:
Մոսկվայում, իր հերթին, մշտապես խոսում են այն մասին, որ բոլոր հարվածները հասցվում են հետախուզական տեղեկատվության մանրակրկիտ ստուգումից հետո միայն:
Դիվանագետների վեճերը Սիրիայում իրավիճակի հերթական սրումն են հարուցել. կառավարական բանակը հայտարարել է Հալեպում ռազմական գործողություն սկսելու մասին: Այժմ կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի կեսը, սակայն արևելյան շրջանները նախկինի պես ահաբեկիչների ձեռքերում են:
Զինվորականները խաղաղ բնակիչներին կոչ են արել չմոտենալ ահաբեկիչների կուտակման վայրերին:
Սեպտեմբերի 19-ից Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամկետը սպառվել է: Ռուսաստանյան կողմը նշել է, որ այն պահպանվում էր միայն Դամասկոսի կողմից, իսկ ընդդիմությունն ու ահաբեկիչները օգտագործում էին այն ուժերը վերախմբավորելու համար:
Ի դեպ, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ուժեղացրել է անվտանգության միջոցները՝ Հալեպում ռազմական գործողությունների նոր շրջափուլի դեմ «զայրույթի ու բողոքի համաշխարհային օր անցկացնելու» ծայրահեղականների սպառնալիքների պատճառով:
Մի շարք կազմակերպություններ կոչ են արել սեպտեմբերի 30-ին անցկացնել բողոքի ակցիաներ՝ համատեղելով դրանք մահմեդականների համար ավանդական ուրբաթօրյա աղոթքների հետ:
Վաշինգտոնում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Յուրի Մելնիկը պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ դեսպանատունն արդեն զգուշացրել է ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցիներին հնարավոր սպառնալիքների մասին:
«Խորհուրդ ենք տալիս ռուսաստանյան քաղաքացիներին հեռու մնալ մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից, զգոնություն դրսևորել ու հետևել ԱԳՆ խորհուրդներին»,- նշել է Մելնիկը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից