ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վստահորեն կարող եմ ասել, որ ղարաբաղցիներն են ագրեսիայի ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ֆրանսուա Ռոշբլուան 09/29/2016 11:00 | Ղարաբաղյան հակամարտություն
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը այս օրերին կրկին Արցախում է:
Առիթն օգտագործելով «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել է Ռոշբլուանին և նրա հետ կարճ հարցազրույց ունեցել:
- Պարո՛ն Ռոշբլուան, ամեն անգամ Արցախ Ձեր այցը ոչ միայն սպասված է, այլև նշանավորվում է կարևոր իրադարձությամբ: Մի քանի խոսքով կպատմե՞ք Ձեր այցի մասին:
-Նախ, այս տարվա այցելությունը սկսեցինք հունիս ամսին, ապրիլյան դեպքերից հետո: Եկա նաև սեպտեմբերին` մասնակցելու ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարություններին, դրանից հետո եկա Արցախ և մասնակցեցի Մարտունիում մանկապարտեզի բացման արարողությանը: Հանդիպել եմ նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և ֆրանսախոսների ակումբի անդամների հետ:
-Ֆրանսիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր է: Որպես ֆրանսիացի քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք տեսնում, որոնք գործնականում կարող են զսպել ադրբեջանական ագրեսիան: Ի դեպ, այդ երկրի ռազմական ագրեսիայի հետևանքով մի քանի օր առաջ սահմանին կրկին հայ զինծառայող է զոհվել:
- Ցավով եմ նշում, որ հաճախակի եմ լուրեր լսում, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին զինվոր է զոհվել և դա արդեն ամիսներ, տարիներ շարունակ է: Շատ ցավով եմ հիշում ապրիլյան պատերազմը, որ երկու կողմերն էլ զոհեր ունեցան: Իհարկե, հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից ավելի շատ զոհեր են եղել: Բայց զոհը մնում է զոհ: Ցանկացաած կորուստ ցավալի է: Վստահորեն կարող եմ ասել, որ ղարաբաղցիներն են ագրեսիայի ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ես որպես պատգամավոր չեմ ասում, այլ որպես «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, որպես բազմակի անգամ այստեղ այցելած մարդ: Կցանկանամ, որ իմ այցով ինչ որ կերպ կարողանամ նվազեցնել Ադրբեջանի ագրեսիան: Իմ երազանքն է Արցախը տեսնել լիովին խաղաղ և դրանից կշահի նաև Ադրբեջանը: Շատ ավելի լավ կլիներ, եթե բանակի ու զինտեխնիկա գնելու համար ծախսվող բոլոր միջոցները ծախսվեին բնակչության կարիքների համար:
- Այս օրերին Արցախում ընթանում է սահմանադրական բարեփոխումների գործընթաց: Պարոն Ռոշբլուան, ծանո՞թ եք արդյոք հայեցակարգին և ինչ կարծիք ունեք իրավական այդ փաստաթղթի մասին:
-Անշուշտ, տեղյակ եմ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացից և հայեցակարգից: Ղարաբաղի իրավիճակում, երբ որ մշտական խաղաղություն չկա, ես մեծ հույս ունեմ, որ Արցախի բնակչությունը և կառավարությունը ճիշտ քայլեր կձեռնարկեն Ղարաբաղի լավ ապագայի համար: Իհարկե, իրավիճակը տարբեր է Հայաստանի համեմատ: ՀՀ-ն գնում է դեպի խորհրդարանական համակարգի: Իսկ, իմ կարծիքով, Արցախի պարագայում, քանի որ կա Ադրբեջանի թեման, նախագահական ռեժիմը կառավարման լավագույն մոդելն է:
- Համագործակցության ինչպիսի՞ նոր եզրեր եք տեսնում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում՝ երկկողմ բարեկամական կապերի հետագա խորացման համար:
-Իհարկե, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամները շատ մեծ ցանկություն ունեն, որպեսզի համագործակցեն Արցախի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Քույր քաղաքների միջև համագործակցության հուշագրերի ստորագրումն արդեն խորհրդանշում է հետագա կապերի զարգացման մասին: Ամեն անգամ, երբ Ղարաբաղից մարդ է գալիս, մենք անպայման «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներով ընդունում ենք, սա արդեն շատ բան է նշանակում: Շուտով ֆրանսերենի դասընթացներ կկազմակերպենք Շուշիի Եզնիկ Մոզյան ուսումնարանում: Հունվար ամսից կրկին կլինեն ֆրանսերենի դասընթացներ: Շատ կցանկանայի, որ մեր երկու երկրների միջև կապերը ավելի ուժեղանան, որի ուղղությամբ ես միշտ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ:
Հարցազրույցը՝ Գառնիկ Ալեքսանյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ