Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Էդվարդ Նալբանդյան. ԼՂ հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե՝ փամփուշտների ուղով 09/29/2016   11:19  |  ԼՐԱՀՈՍ

Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի է» խորագրով ելույթ ունեցավ հեղինակավոր Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Բացելով հանդիպումը, որին ներկա էին Սթենֆորդի համալսարանի դասախոսներ, գիտաշխատողներ և ուսանողներ, ինստիտուտի տնօրեն դեսպան Մայքլ Մակֆոլը նշեց, որ մեծ պատիվ է համալսարանական նորամուտից հետո դասախոսությունների շարքը սկսել՝ հյուրընկալելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ առաջին ձեռքից տեղեկանալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

Իր ներածական խոսքում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Մեկ տարի առաջ Փարիզում հրատարակվող «Politique Internationale» հայտնի գիտական հանդեսում լույս տեսավ իմ հոդվածը՝ «Լեռնային Ղարաբաղ. արդյոք տեսանելի է կարգավորումը» խորագրով:

Այդ հոդվածում ես ընդգծել էի, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել, քանի դեռ Ադրբեջանը չի ձերբազատվել այն պատրանքից, թե ռազմական ուժի միջոցով կարող է միակողմանի առավելություններ ստանալ: Պահանջվեց ընդամենը մեկ տարի այդ իրականության ցայտուն ապացույցներին ականատես դառնալու համար:

Այս ապրիլին Ադրբեջանը նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ, որն ուղեկցվեց նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչպիսիք են՝ քաղաքացիական բնակավայրերի առանց խտրականության գնդակոծումը, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումը, դիակների խոշտանգումը: Բոլոր կողմերից հարյուրավոր զոհերի հանգեցրած նմանօրինակ գործողությունները, բնականաբար, լրջորեն խաթարել են բանակցային գործընթացը:

Այսօր Ձեզ եմ ներկայացնելու ապրիլյան սրացման հետևանքով այս երկար հակամարտության գործընթացում ստեղծված բավականին բարդ իրավիճակը: Ցանկանում եմ հակիրճ ներկայացնել հակամարտության էությունը նրանց համար, ովքեր այդքան էլ տեղեկացված չեն դրա մասին, իսկ այնուհետ կանդրադառնամ բուն խնդրին` որոնք են կարգավորման հեռանկարները:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական շրջաններից մեկն է, որը մշտապես բնակեցված լինելով մեծամասամբ հայերով, 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից կամայականորեն բռնակցվել էր Ադրբեջանին:

70 տարի անց` Խորհրդային Միության կազմալուծման նախաշեմին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, այդ ժամանակ գործող օրենսդրությանն ու միջազգային նորմերին համահունչ, քվեարկեց անկախ պետականության օգտին:

Տարիներ անց Կոսովոյի գործով Արդարադատության միջազգային դատարանն արձանագրելու էր, որ միջազգային ընդհանուր իրավունքն անկախության հռչակման համար կիրառելի արգելքներ չի պարունակում:

Այնուհանդերձ, հակառակ միջազգային իրավունքին, դրա նորմերին ու սկզբունքներին, որոնք նախ և առաջ պահանջում են զերծ մնալ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից` Ադրբեջանը փորձեց բռնի ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումները: Դա սկսվեց 80-ականների վերջին - 90-ականների սկզբին ադրբեջանական Սումգայիթ, Կիրովաբադ քաղաքներում և մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերով:

Շատերը սպանվեցին, հարյուր հազարավորներ արտաքսվեցին իրենց տներից: Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների ականավոր պաշտպան Անդրեյ Սախարովը «New York Times» պարբերականի էջերում հայկական ջարդերը որակեց որպես հայերի դեմ նոր ցեղասպանության վտանգ:

Ադրբեջանն այնուհետև անցավ Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակման՝ իրագործելով նոր ոճիրներ:

1991 թ.-ի մայիսին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևով դատապարտվում էին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ անմեղ հայ երեխաների, կանանց և տղամարդկանց դեմ հարձակումները: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևում նշվում էր, որ Միացյալ Նահանգները սատարում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ձգտումները: Նմանատիպ բանաձև ընդունվեց նաև Եվրոպական Խորհրդարանի կողմից:

Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործեց Աֆղաստանից վարձկանների, որոնք սերտ կապեր ունեին տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս հանգամանքը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների, այդ թվում «Washington Post»-ի կողմից: Ադրբեջանի կողմից հայ բնակչության դեմ բռնի, առանց խտրականության ուժի կիրառումը, իրականացված ջարդերն ու էթնիկ զտումները ևս մեկ անգամ փաստեցին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը արդարացի է և կենսական:

Հակամարտության թեժ փուլն ավարտվեց 1994թ.-ի մայիսին, երբ Ադրբեջանը, ռազմի դաշտում պարտություններ կրելով, ստիպված էր հրադադար հայցել և կրակի դադարեցման համաձայնագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: 1994 թ. հուլիսին և 1995թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ նոր, եռակողմ համաձայնագրեր ստորագրվեցին: Այս երեք համաձայնագրերն անժամկետ են և մինչ այժմ ուժի մեջ են։ 1994 թ.-ի հուլիսին կնքված փաստաթղթում ամրագրված է, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի մինչ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս համաձայնագրերը: Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով, զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է: 2015 թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը:

Մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն այնպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը, ինչպես նշեցի, այս տարվա ապրիլին էր:

Հայաստանը միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ միասին, ջանքեր է գործադրում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար: Այս ձևաչափում կողմերը մի քանի անգամ մոտ են եղել կարգավորմանը, բայց վերջին պահին, Ադրբեջանը, որպես կանոն, հետքայլ է կատարել` խափանելով գործընթացը: Դա տեղի ունեցավ 2001 թ.-ին՝ Ֆրանսիայի նախագահ Շիրակի ակտիվ ներգրավվածությամբ բանակցված Փարիզյան սկզբունքների դեպքում, երբ նախագահ Հեյդար Ալիևը հետքայլ կատարեց: Մյուս օրինակը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ակտիվ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններն էին, երբ 2011 թ.-ի Կազանի գագաթաժողովին որդի Ալիևը կրկին հետքայլ կատարեց: Սրանք միայն երկուսն են օրինակների երկար շարքում։

Ինչպես տեսնում եք, երբևէ չի եղել խնդիրը լուծելու միջազգային բարձր մակարդակի շահագրգռվածության պակաս: Ավելին, 2009 թ.-ից սկսած ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 5 հայտարարություններով: Նրանք առաջարկել են մեկ ամբողջություն հանդիսացող հիմնարար սկզբունքների փաթեթ, որը ապագա համապարփակ կարգավորման հիմք կարող է հանդիսանալ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ընդունել է այն` որպես բանակցությունների հիմք:

Եռանախագահ երկրների նախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Տվյալ առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:

Ադրբեջանի ղեկավարությունը, որը որդեգրել է այլատյացության, ագրեսիվ հակահայկական դիրքորոշում, հաճախ կիրառում է հետևյալ նշանաբանը. «Աշխարհի հայերը մեր համար մեկ թշնամին են»: Պատմությանը հայտնի են էթնիկ ատելության նմանատիպ օրինակներ, ներառյալ ոչ այդքան վաղ անցյալում: Ադրբեջանի դպրոցների 11-րդ դասարանի համար նախատեսված պատմության դասագրքերում նշվում է, որ հայերը թյուրք ժողովուրդների գենետիկ թշնամիներն են: Եվ հենց նմանօրինակ քարոզչության ներքո դաստիարակված սերունդն է ապրիլյան քառօրյա ագրեսիայի ժամանակ իրագործել զազրելի ոճրագործություններ: Եվ հենց այդ սերունդն է ականատես եղել Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի հերոսացմանը: Հետագայում մարդասպանը հանձնվել էր Ադրբեջանին, որտեղ վերջինս հռչակվել էր հերոս և երիտասարդության համար ընդօրինակման խորհրդանիշ:

Ադրբեջանում ոչնչացվել է հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների մեծ մասը, ներառյալ միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցները՝ Ջուղայի գերեզմանատան հազարավոր խաչքարեր: Բաքվի իշխանությունները մի քանի անգամ մերժել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների՝ տվյալ վայր այցելելու թույլտվությունը: Ադրբեջանցի ականավոր վիպագիրը ենթարկվել է հալածանքների և ճնշումների Ադրբեջանում հայերի ջարդերի մասին գրելու և հաշտեցման կոչով հանդես գալու պատճառով:

Քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր շփումներ են ունեցել ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ճաղերի ետևում են հայտնվել որպես հայ լրտեսներ: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ոչ միայն լռեցնել անկախ ձայները երկրի ներսում, բայց նաև արտաքին հարթակում: Ավելի քան հարյուր լրագրող է ներառվել Ադրբեջանի, այսպես կոչված, սև ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու կամ վերջինիս մասին գրելու պատճառով: Հիրավի, ինչպես գրել է «Վաշինգթոն Փոսթը», Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն փորձում է կործանել անհատական կյանքեր, այլև բանտարկել ազատության բուն գաղափարը: Եվ սա անակնկալ չէ մի երկրի համար, որը դասվում է աշխարհի ամենագրաքննվող տաս երկրների շարքին:

Եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը: Վստահության ամրապնդումը մեկ այլ կարևոր հարթակ է, որը նույնպես մեծապես խրախուսվում է միջազգային միջնորդների կողմից, հատկապես ապրիլյան զարգացումներից հետո: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման նպատակով պետք է ստեղծվեն ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ:

Սա էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ մայիսին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վիեննայում կազմակերպված և հունիսին ՌԴ նախագահի կողմից Սանկտ Պետերբուրգում հյուրընկալած երկու գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, որը կարող է նաև լինել կանխարգելման մեխանիզմ, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում, որն իրականացնում է հրադադարի դիտարկումներ:

Այս առաջարկությունները նոր չեն, դրանք եռանախագահների կողմից բազմիցս վերահաստատվել են: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է:

Հատկանշական է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոտ Էնգելն ավելի քան 80 կոնգրեսականների հետ միասին հավանության են արժանացրել վերոնշյալ առաջարկությունները և վստահության ձևավորման այլ միջոցները: Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել շփման գծի երկայնքով հստակ ագրեսիվ գործողությունները: Անշուշտ, պատասխանատվության պետք է ենթարկվի այն կողմը, որը խախտում է հրադադարը, որը հրաժարվում է վստահության ձևավորման միջոցներից, որը մերժում է միջնորդների առաջարկությունները: Հակառակ պարագայում, անպատժելիության մթնոլորտը կխրախուսի ապակառուցողական քաղաքականության շարունակականությունը: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ:

240 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնադրելով անկախ Միացյալ Նահանգներ՝ այս հզոր երկրի հիմնադիր հայրերն ապացուցել են, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: Դա այն է, ինչին ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ժողովրդավարական ուղիով իրենց կյանքը տնօրինելու ազատություն՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա: Այս իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում որպես նպատակ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»:

Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:56 28/09/2016  |  ՔաղաքականԷդվարդ Նալբանդյան. Բաքվի արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին
20:37 24/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին
12:25 24/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
11:50 24/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի արտգործնախարարին
14:01 23/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
11:54 22/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին
16:03 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը ստորագրեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը
16:00 21/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները
15:05 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
14:49 21/09/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչի հետ 

Արխիվ

[]