Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Ցմահ դատապարտյալը դեռևս լիարժեք չի ուղղվել. դատարանը մերժել է ցմահ դատապարտյալի դիմումը 09/28/2016   13:22  |  Քրեական խրոնիկոն

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր վստահորդի դիմումը մերժելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ցմահ դատապարտյալի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը:

Դիմումը ներկայացվել էր ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի որոշման դեմ:

Ցմահ դատապարտյալը դատարան ներկայացրած դիմումում ներկայացրել էր իրավունքների խախտումը վերացնելու պահանջ, որը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:

Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անհիմն է, և այն պետք է վերացվի: Փաստաբանը մեջբերում է վիճարկվող՝ միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու ՔԿՀ որոշումից մեկ հատված՝ «ընթացիկ գնահատումների արդյունքները միջին են, դատապարտյալի վարքում բացասական դրսևորումներ նկատելի չեն, այնուամենայնիվ վերջինիս «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածը կարճ է` վերջինիս հստակ բնութագրելու համար» (Ստեփան Գրիգորյանը «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխվել 2016թ. ապրիլի 18-ին, իսկ ՔԿՀ որոշումը կայացվել է 31.05.2016թ.): Այս նույն միտքը ՔԿՀ-ի ներկայացուցիչը պնդել է նաև դատարանում:

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ իր հերթին նշել է, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի նման բնութագրական տվյալներն ապացուցում են, որ դատապարտյալը դեռևս գտնվում է ուղղման ճանապարհին և լիարժեք ուղղված չէ: Այլապես, գտել է դատարանը, պատիժը կրելու ընթացքում ցմահ դատապարտյալը մշտապես կմասնակցեր հիմնարկում իրականացվող միջոցառումներին, որի արդյունքում կխրախուսվեր և իր գործողություններով ցույց կտար, որ կանգնել է ուղղման ճանապարհին, չէր ենթարկվի տույժերի, այն էլ երկու անգամ, բացի այդ վերջինիս ռիսկայնության աստիճանը միջին է:

Դատարանի որոշման մեջ նշվում է նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը հստակ բնութագիր չի տվել վերջինիս վերաբերյալ` ՔԿՀ-ում պատժի կրման կարճ ժամանակահատվածի պատճառաբանությամբ: Հետևաբար, ըստ դատարանի որոշման, նրա կրած պատիժը անհրաժեշտ և բավարար չէ լիարժեք ուղղվելու և նրա կողմից հետագայում նոր հանցանքի կատարումը կանխելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ չի կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` չի վերականգնվել սոցիալական արդարությունը, իսկ պատժի ենթարկված անձը չի ուղղվել:

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ՀՀ արդարադատության նախարարի 2008թ. մայիսի 30-ի հրամանը, ըստ որի՝ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատման արդյունքների հիման վրա որոշվում է դրական, երբ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են բարձր կամ միջին, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր, բացասական, երբ դատապարտյալի կարգապահության կամ ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են ցածր, իսկ ռիսկայնության աստիճանը` բարձր կամ միջին:

Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ տվյալ դիմումը քննարկելիս առաջին ատյանի դատարանը նաև պետք է առաջնորդվեր ՀՀ Սահմանադրական դատարանի 05.02.2008թ ՍԴՈ-733 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներով: Մասնավորապես, ըստ ՍԴ դիրքորոշման, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ստեղծված հանձնաժողովին առնչվող հարց քննելիս` դատական վերահսկողության խնդիրը ոչ թե այդ մարմնի` օրենսդրությամբ սահմանված բացառիկ գործառույթների կրկնօրինակումը պետք է լինի, այլ նրա որոշումների` օրենսդրությանը համապատասխանելը վերահսկելը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի իմպերատիվ պահանջն է՝ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներինե: Միայն դատարանը կարող է որոշել իրավական ակտը համապատասխանում է օրենքին, թե` ոչ: Սակայն դատարանը չի կարող իրացնել օրենքով անկախ հանձնաժողովին վերապահված լիազորությունը: … »:

Ըստ փաստաբանի, նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանը պետք էր ընդամենը գնահատեր «Արմավիր» ՔԿՀ-ի որոշման օրինականության հարցը այն հիմնավորումների համատեքստում, որը հիմք է հանդիսացել միջնորդագրի հետաձգման համար: Մինչդեռ դատարանը ոչ թե գնահատել է վարչական հանձնաժողովի որոշման օրինականության հարցը, այլ փաստացի ստանձնել է վարչական հանձնաժողովի դեր:

Միևնույն ժամանակ՝ գնահատելով դատապարտյալի վարքագիծը, առաջին ատյանի դատարանը անդրադարձ չի կատարել «Արմավիր» ՔԿՀ-ի պարտականություններին, չնայած տվյալ փուլում դատարանի միակ խնդիրը պետք է լիներ վարչական հանձնաժողովի որոշման օրինականության հարցը քննարկելը:

Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոքում նաև նկատում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված ՀՀ արդարադատության նախարարի 2008թ. մայիսի 30-ի հրամանը, 2016թ. օգոստոսի 8-ին ուժը կորցրել է, և դատարանը առաջնորդվել է արդեն գոյություն չունեցող իրավական ակտով:

«Այնուամենայնիվ, եթե դատարանը անդրադարձ է կատարել այդ հրամանին, ապա նույն հրամանի 45-րդ կետի համաձայն, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները սկսվում են դատապարտյալի ախտորոշումից:

Դատապարտյալի ախտորոշման նպատակն է՝ բացահայտել վերջինիս բացասական վարքի դրդապատճառները, քրեածին վարքի դրդող գործոնները, ռիսկայնության և բռնության հակումների կամ այլ առանձնահատուկ հատկանիշների առկայությունը, սոցիալական պահանջմունքները և անհատական հոգեբանական առանձնահատկությունները: Ախտորոշման հիման վրա կալանավորվածի կամ դատապարտյալի անհատական քարտում քրեակատարողական հիմնարկի բաժնի կամ խմբի մասնագետը կազմում է դատապարտյալի ուղղման գործընթացի ծրագիր:

Ուղղման գործընթացի ծրագիրը պատժի կրման ժամանակահատվածում դատապարտյալի հետ անհրաժեշտ և նպատակահարմար աշխատանքի ձևերի և մեթոդների ընտրությունն է, դրանց կատարման համար անհրաժեշտ միջոցներ ընտրելը և նպատակային կիրառելն է»:

Մինչդեռ, հավելում է փաստաբանը, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ընդհանրապես չկա հիշատակում ուղղման գործընթացի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե նշված ծրագրով նախատեսված ո՞ր աշխատանքները չի կատարվել Ստեփան Գրիգորյանի կողմից:

Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոքում ընդգծում է, որ այլ քրեակատարողական հիմնարկից Ստեփան Գրիգորյանի տեղափոխումը և «Արմավիր» ՔԿՀ-ում նրա կարճ ժամանակահատված գտնվելու հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենան վաղաժամկետ ազատման հարցը քննարկելու հանգամանքի վրա, քանի որ անձնական գործում պետք է լինեն ինչպես ուղղման գործընթացի ծրագիրը և արդյունքները, այնպես էլ անձին բնութագրող այլ հանգամանքներ: Այդ մասին կողմը նշել է նաև առաջին ատյանի դատարանում դիմումի քննության ժամանակ:

«Այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հանգամանքը բացասականորեն է ազդել Ստեփան Գրիգորյանի իրավունքների վրա այն իմաստով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կարճ ժամանակահատված գտնվելու պատճառով հետաձգվել է վաղաժամկետ ազատման վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու միջնորդությունը, որն անթույլատրելի է: Սակայն այս հարցին Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել»,- նշում է Ռ.Ռևազյանը՝ եզրահանգելով, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չի եղել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունք, որի պատճառով խախտվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները:

Փաստաբանը Վերաքննիչ դատարանից խնդրում է բեկանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]