Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ցմահ դատապարտյալը դեռևս լիարժեք չի ուղղվել. դատարանը մերժել է ցմահ դատապարտյալի դիմումը 09/28/2016   13:22  |  Քրեական խրոնիկոն

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր վստահորդի դիմումը մերժելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ցմահ դատապարտյալի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը:

Դիմումը ներկայացվել էր ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի որոշման դեմ:

Ցմահ դատապարտյալը դատարան ներկայացրած դիմումում ներկայացրել էր իրավունքների խախտումը վերացնելու պահանջ, որը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:

Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անհիմն է, և այն պետք է վերացվի: Փաստաբանը մեջբերում է վիճարկվող՝ միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու ՔԿՀ որոշումից մեկ հատված՝ «ընթացիկ գնահատումների արդյունքները միջին են, դատապարտյալի վարքում բացասական դրսևորումներ նկատելի չեն, այնուամենայնիվ վերջինիս «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածը կարճ է` վերջինիս հստակ բնութագրելու համար» (Ստեփան Գրիգորյանը «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխվել 2016թ. ապրիլի 18-ին, իսկ ՔԿՀ որոշումը կայացվել է 31.05.2016թ.): Այս նույն միտքը ՔԿՀ-ի ներկայացուցիչը պնդել է նաև դատարանում:

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ իր հերթին նշել է, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի նման բնութագրական տվյալներն ապացուցում են, որ դատապարտյալը դեռևս գտնվում է ուղղման ճանապարհին և լիարժեք ուղղված չէ: Այլապես, գտել է դատարանը, պատիժը կրելու ընթացքում ցմահ դատապարտյալը մշտապես կմասնակցեր հիմնարկում իրականացվող միջոցառումներին, որի արդյունքում կխրախուսվեր և իր գործողություններով ցույց կտար, որ կանգնել է ուղղման ճանապարհին, չէր ենթարկվի տույժերի, այն էլ երկու անգամ, բացի այդ վերջինիս ռիսկայնության աստիճանը միջին է:

Դատարանի որոշման մեջ նշվում է նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը հստակ բնութագիր չի տվել վերջինիս վերաբերյալ` ՔԿՀ-ում պատժի կրման կարճ ժամանակահատվածի պատճառաբանությամբ: Հետևաբար, ըստ դատարանի որոշման, նրա կրած պատիժը անհրաժեշտ և բավարար չէ լիարժեք ուղղվելու և նրա կողմից հետագայում նոր հանցանքի կատարումը կանխելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ չի կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` չի վերականգնվել սոցիալական արդարությունը, իսկ պատժի ենթարկված անձը չի ուղղվել:

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ՀՀ արդարադատության նախարարի 2008թ. մայիսի 30-ի հրամանը, ըստ որի՝ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատման արդյունքների հիման վրա որոշվում է դրական, երբ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կարգապահությունը և ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են բարձր կամ միջին, իսկ ռիսկայնության աստիճանը` ցածր, բացասական, երբ դատապարտյալի կարգապահության կամ ուղղման գործընթացի ծրագրի կատարման արդյունքները գնահատվել են ցածր, իսկ ռիսկայնության աստիճանը` բարձր կամ միջին:

Ռոբերտ Ռևազյանը գտնում է, որ տվյալ դիմումը քննարկելիս առաջին ատյանի դատարանը նաև պետք է առաջնորդվեր ՀՀ Սահմանադրական դատարանի 05.02.2008թ ՍԴՈ-733 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներով: Մասնավորապես, ըստ ՍԴ դիրքորոշման, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ստեղծված հանձնաժողովին առնչվող հարց քննելիս` դատական վերահսկողության խնդիրը ոչ թե այդ մարմնի` օրենսդրությամբ սահմանված բացառիկ գործառույթների կրկնօրինակումը պետք է լինի, այլ նրա որոշումների` օրենսդրությանը համապատասխանելը վերահսկելը։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի իմպերատիվ պահանջն է՝ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներինե: Միայն դատարանը կարող է որոշել իրավական ակտը համապատասխանում է օրենքին, թե` ոչ: Սակայն դատարանը չի կարող իրացնել օրենքով անկախ հանձնաժողովին վերապահված լիազորությունը: … »:

Ըստ փաստաբանի, նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանը պետք էր ընդամենը գնահատեր «Արմավիր» ՔԿՀ-ի որոշման օրինականության հարցը այն հիմնավորումների համատեքստում, որը հիմք է հանդիսացել միջնորդագրի հետաձգման համար: Մինչդեռ դատարանը ոչ թե գնահատել է վարչական հանձնաժողովի որոշման օրինականության հարցը, այլ փաստացի ստանձնել է վարչական հանձնաժողովի դեր:

Միևնույն ժամանակ՝ գնահատելով դատապարտյալի վարքագիծը, առաջին ատյանի դատարանը անդրադարձ չի կատարել «Արմավիր» ՔԿՀ-ի պարտականություններին, չնայած տվյալ փուլում դատարանի միակ խնդիրը պետք է լիներ վարչական հանձնաժողովի որոշման օրինականության հարցը քննարկելը:

Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոքում նաև նկատում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված ՀՀ արդարադատության նախարարի 2008թ. մայիսի 30-ի հրամանը, 2016թ. օգոստոսի 8-ին ուժը կորցրել է, և դատարանը առաջնորդվել է արդեն գոյություն չունեցող իրավական ակտով:

«Այնուամենայնիվ, եթե դատարանը անդրադարձ է կատարել այդ հրամանին, ապա նույն հրամանի 45-րդ կետի համաձայն, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները սկսվում են դատապարտյալի ախտորոշումից:

Դատապարտյալի ախտորոշման նպատակն է՝ բացահայտել վերջինիս բացասական վարքի դրդապատճառները, քրեածին վարքի դրդող գործոնները, ռիսկայնության և բռնության հակումների կամ այլ առանձնահատուկ հատկանիշների առկայությունը, սոցիալական պահանջմունքները և անհատական հոգեբանական առանձնահատկությունները: Ախտորոշման հիման վրա կալանավորվածի կամ դատապարտյալի անհատական քարտում քրեակատարողական հիմնարկի բաժնի կամ խմբի մասնագետը կազմում է դատապարտյալի ուղղման գործընթացի ծրագիր:

Ուղղման գործընթացի ծրագիրը պատժի կրման ժամանակահատվածում դատապարտյալի հետ անհրաժեշտ և նպատակահարմար աշխատանքի ձևերի և մեթոդների ընտրությունն է, դրանց կատարման համար անհրաժեշտ միջոցներ ընտրելը և նպատակային կիրառելն է»:

Մինչդեռ, հավելում է փաստաբանը, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ընդհանրապես չկա հիշատակում ուղղման գործընթացի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե նշված ծրագրով նախատեսված ո՞ր աշխատանքները չի կատարվել Ստեփան Գրիգորյանի կողմից:

Ռոբերտ Ռևազյանը վերաքննիչ բողոքում ընդգծում է, որ այլ քրեակատարողական հիմնարկից Ստեփան Գրիգորյանի տեղափոխումը և «Արմավիր» ՔԿՀ-ում նրա կարճ ժամանակահատված գտնվելու հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենան վաղաժամկետ ազատման հարցը քննարկելու հանգամանքի վրա, քանի որ անձնական գործում պետք է լինեն ինչպես ուղղման գործընթացի ծրագիրը և արդյունքները, այնպես էլ անձին բնութագրող այլ հանգամանքներ: Այդ մասին կողմը նշել է նաև առաջին ատյանի դատարանում դիմումի քննության ժամանակ:

«Այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հանգամանքը բացասականորեն է ազդել Ստեփան Գրիգորյանի իրավունքների վրա այն իմաստով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կարճ ժամանակահատված գտնվելու պատճառով հետաձգվել է վաղաժամկետ ազատման վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու միջնորդությունը, որն անթույլատրելի է: Սակայն այս հարցին Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել»,- նշում է Ռ.Ռևազյանը՝ եզրահանգելով, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չի եղել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունք, որի պատճառով խախտվել են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները:

Փաստաբանը Վերաքննիչ դատարանից խնդրում է բեկանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]