ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ պատասխանատվություն է առաջացնելու եկամուտների հայտարարագրման կարգի խախտումը 09/27/2016 16:52 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայության մասին», «Դատախազության մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը:
Ինչպես Ազգային ժողովում հայտնեց հիմնական զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, օրինագծերի փաթեթը «նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման և այդ գործընթացի ոչ պատշաճ իրականացման, կամ կարգի չպահպանման, կամ ժամկետներում չներկայացման դեպքում առաջացող իրավահարաբերությունները»:
Ըստ նրա՝ նախաձեռնությունը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում և նպատակ ունի կարգավորել այն հարաբերությունները, որոնք Հայաստանում «նյութական իմաստով վաղուց կարգավորված էին, սակայն հետևանքային առումով՝ ոչ»:
Միջազգային փորձն այս առումով տարբեր է՝ կապված, թե կոնկրետ երկրում հայտարարագրման ինչպիսի մեխանիզմ է գործում՝ կենտրոնացված, թե ապակենտրոնացված, ինչից կախված է վրա հասնող պատասխանատվությունը՝ կարգապահական, վարչական կամ քրեական:
ՀՀ կառավարությունն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկում է հետևյալ փոփոխությունը. եթե պաշտոնատար անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չի ներկայացնում, դա առաջացնում է նախազգուշացում: Դրանից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է վարչական տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
Երկրորդ խախտումը՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ էթիկայի հանձնաժողով ներկայացնելը, պատասխանատվության առումով ևս երկու մասի է բաժանվում՝ նախազգուշացում և դրանից հետո 30-օրյա ժամկետում ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելու դեպքում՝ վարչական տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
Պատասխանատվություն առաջացնող երրորդ խախտումը՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, առաջացնում է պատասխանատվություն՝ 200 հազարից 400 հազար դրամի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:
ՀՀ քրեական օրենսգրում առաջարկվող լրացումներով՝ հայտարարագիրը վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը`պատժվում է տուգանքով՝ 1,5 մլն-ից 2 մլն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է, որպեսզի այս փոփոխություններն ուժի մեջ մտնեն 2017 թվականի հուլիսի 1-ից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ