ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում 09/27/2016 20:11 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 18-26-ին Ռումինիայի խոշոր քաղաքներում և հայաշատ վայրերում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ):
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, սեպտեմբերի 26-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային թատրոնում, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն և տոնական համերգ: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, Պատգամավորների պալատի նախագահ Ֆլորին Իորդակեն, Ռումինիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ադրիան Նաստասեն, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի պետական անկախության վերականգնման խորհրդի, հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայության դարավոր ներկայության և Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում երկրի հայ համայնքի մեծ ներդրումի մասին:
Հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումներով հանդես եկան տրանսիլվանական «Ֆլաուտո Դոլչե» երաժշտական խումբը և ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակը նշվեց նաև Յաշ քաղաքում, որտեղ կազմակերպված գիտաժողովում ելույթներ ունեցան ռումին քաղաքական գործիչ, Ռումինիայի ԱԳ նախկին նախարար Թեոդոր Մելեշկանուն և ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանը:
Նույն օրը Բոտոշան քաղաքում` Երիտասարդական տանը, տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ ընթերցվեցին հատվածներ հայ պոեզիայից, հայկական պարերի կատարումներով հանդես եկավ Գեռլա քաղաքի «Հայաքաղաք» անսամբլը, իսկ կոմպոզիտոր և երաժիշտ Գաբրիել Դեդեյանը ներկայացրեց իր հեղինակային երգերը:
Ռումինիայի Բակաու քաղաքում սեպտեմբերի 22-24-ը տեղի ունեցավ Հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնը: Բակաուի տոնական միջոցառումներին ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, ով այցի շրջանակներում հանդիպեց Բակաուի քաղաքապետ Կոսմին Նեկուլայի հետ:
Սեպտեմբերի 24-ին Կոնստանցա քաղաքում անկախության 25-ամյակի առթիվ շրջանային գրադարանում տեղի ունեցավ «Հայկական կոնյակի պատմությունը» թեմայով կոնֆերանս:
Կլուժ-Նապոկա քաղաքում սեպտեմբեր 24-25-ին անցկացված հայկական մշակույթի օրերին ներկայացվեցին տրանսիլվանահայ պատմաբան Կրիստոֆ Սոնգոթի «Տրանսիլվանիայի հայ ընտանիքների ծագումնաբանությունը» գրքի ռումիներեն հրատարակությունը, նկարիչ Յոզեֆ Նովակի «Տրանսիլվանիայի հայ ազնվականների զինանշանները» ցուցահանդեսը, ելույթ ունեցան Յաշ քաղաքի «Սիամանթո» և Կլուժի «Նուռ» պարախմբերը, ցուցադրվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը:
Պիտեշտ քաղաքում կազմակերպել էր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմի ցուցադրությունը:
Ռոման քաղաքում սեպտեմբերի 22-ին կազմակերպվել էր հայկական հոգևոր և դասական երաժշտության համերգ:
Սուչավայի Հայոց եկեղեցում և հարակից Հայկական թանգարանում սեպտեմբերի 18-ին պրոֆեսոր Եկատերինա Ֆոիտը հանդես եկավ դասախոսությամբ, որին հաջորդեց ժողովրդական տոնախմբություն:
Սեպտեմբերի 25-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր եկեղեցում կատարվել էր Հանրապետական մաղթանք:
Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ռումինական Nine O’Clock անգլալեզու օրաթերթում տպագրել է դեսպան Գասպարյանի ուղերձը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից