Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է. ՍԴ-ն կարճել է գործը 09/27/2016   19:32  |  ԼՐԱՀՈՍ

ՍԴ աշխատակարգային որոշմամբ կարճվել է ՀՀ Արագածոտնի մարզի և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դիմումների գործի վարույթը՝ գործով զեկուցողի առաջարկության հիման վրա: 

Դատարաններն իրենց դիմումներում խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  28-րդ հոդվածի 1-ին մասի  և 47-րդ հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքը համապատասխանաբար՝ քրեական գործերի միացման և անջատման և քրեական գործերի ընդդատության վերաբերյալ դրույթների մասին է:

ՍԴ-ն գտել է, որ  դիմումներում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման: Ըստ ՍԴ-ի աշխատակարգային որոշման,  դիմողները բարձրացնում են ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ իրավունքի բացի և գործող նորմի կիրառման ընթացակարգային հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն:

Նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն, սակայն օրենսգրքով մանրամասն չի կարգավորում այն հարցը, թե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա գործերն ինչ սկզբունքով պետք է միացվեն, ինչպես նաև оրենսդրի կողմից չի կարգավորվել երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելուց հետո առաջացող այլ ընթացակարգային հարցեր:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելով  արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների`  իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

Իսկ 08.04.2014թվականի ՍԴՈ-1143 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:

Ըստ ՍԴ որոշման, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վիճարկվող և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով երկու և ավելի քրեական գործեր միացնելու հնարավորությունը, չի կարգավորել քրեական գործերը միացնելուց բխող և միացնելուն հաջորդող գործողությունների իրականացման կարգը, ինչը հանդիսանում է այդ իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայություն, որը, սակայն, չի խաթարում օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողները բարձրացրել են գործերի միացման դեպքում առաջացող հնարավոր քրեադատավարական հարցեր, որոնք վերաբերում են օրենքի մեկնաբանությանը և կիրառմանը: Գործնականում, օրենսդիրը չի կարող ապահովել քրեադատավարական հարաբերությունների կարգավորման որոշակիության այնպիսի աստիճան, որը կբացառի քրեադատավարական կարգի մեկնաբանման և կիրառման գործնական բարդությունը, քանզի վերջինս օբյեկտիվ երևույթ է, և նման բարդություններ կարող են առաջանալ քրեադատավարական ցանկացած ձևակերպում ընտրելու պարագայում: Նման բարդությունները գործնականում հաղթահարելի են ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում, գտնում է ՍԴ-ն:

Քրեական գործերի տարածքային ընդդատության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն արգելող նորմ չէ, և գործող օրենսդրությամբ տարածքային ընդդատության փոփոխության հնարավորությունն սկզբունքորեն չի բացառվում:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը», ինչը նշանակում է, որ կարող են միավորվել առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա քրեական գործերը և քննվել մեկ դատարանի կողմից: Նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է տարածքային ընդդատությունը փոխելու ևս մեկ հնարավորություն, ըստ որի` «Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս»:

Քանի որ օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ, թե դատարանի կողմից գործերը միացնելիս տարածքային ընդդատությունն ինչ չափանիշով պետք է փոխվի, հնարավոր է դատարանների միջև առաջանա ընդդատության մասին վեճ, որը նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը:

Որոշման մեջ նշվում է, որ ի պատասխան ՀՀ սահմանադրական դատարանի 30.08.2016թ. հարցման` ՀՀ դատական դեպարտամենտը հայտնել է, որ 01.01.2015-15.09.2016թթ. ընթացքում դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կարգով միացվել և քննվել են թվով 74 քրեական գործ, իսկ 47-րդ հոդվածի կարգով՝ թվով 5 քրեական գործ:

 ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` հանրային քննարկման ներկայացված նախագծի 269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա երկու կամ ավելի վարույթներ միացվում են, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ»: Նոր օրենսգրքով հնարավոր է հստակ կարգավորել նաև քրեական գործերը միացնելուց բխող այն հարցերը, որոնք մատնանշված են առաջին ատյանի դատարանների ներկայացրած որոշումներում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]