ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջադեպ՝ երրորդմասցի Լյովիկի սպանության գործով դատական նիստում. պաշտպանն ու տուժողի հարազատներն ընդհարվեցին (լուսանկարներ) 09/27/2016 19:00 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօր դատարանը հետազոտեց գործում առկա գրավոր ապացույցները:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, այսօր նախատեսվում էր հրապարակել տուժողների իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջիններս դեռևս ամիսներ առաջ հրաժարվում էին դատարան ներկայանալ և ցուցմունք տալ:
Սակայն մեղադրող դատախազ Արամ Արամյանն առաջարկեց ևս մեկ անգամ ծանուցել տուժողների իրավահաջորդներին` դատարան ներկայանալու և հարցաքննվելու համար, իսկ մինչ այդ փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը և հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները:
Կողմերը չառարկեցին, դատարան անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը:
Մասնավորապես, հետազոտվեցին նախաքննական մարմնի կողմից նշանակված մի շարք փորձաքննությունների՝ այդ թվում դատաձգաբանական, մատնադրոշմային, դատագենետիկ, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաձեռագրաբանական, դատաապրանքագիտական, դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:
Այսպես, սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի դիակների դատաբժշկական փորձաքննությունների համաձայն, վերջիններս ստացել էին մի քանի հրազենային վիրավորումներ մարմնի տարբեր մասերում՝ կրծքավանդակի, գլխի, ստորին վերջույթների, ձեռքերի շրջաններում:
Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացել էր Մեսրոպ Նազարյանցը:
Ըստ այդ փորձաքննությունների եզրակացությունների՝ նրանց բոլորի վնասվածքները պատճառվել էր կենդանության օրոք, մահվանից կարճ ժամանակ առաջ, իսկ դատաքիմիական փորձաքննությամբ՝ նրանց արյան մեջ սպիրտներ, թմրանյութեր, հոգեմետ նյութեր չէին հայտնաբերվել:
Նշենք, որ երբ դատարանը հրապարակում էր ապացույցները՝ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ դատարանը հրապարակում է արդեն իսկ նախկինում հետազոտված նյութերը, սակայն դատարանի կողմից պաշտպանին պարզաբանվեց, որ հրապարակվող ապացույցները չեն կրկնվում։ Դահլիճում ներկա տուժողների հարազատներից մեկը ևս պնդեց, որ նույնը չի հրապարակվում: Այստեղ էլ պաշտպանի և տուժողի հարազատի միջև լեզվակռիվ առաջացավ, բանը հասավ նրան, որ տուժողի հարազատը պաշտպանին ծամոն ծամելու համար դիտողություն արեց, որին հակադարձեց պաշտպանը:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նշենք նաև, որ բոլոր երեք ամբաստանյալները՝ «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե»-ն՝ Սարգիս Հախանումյանը, ու «Ծգլ»-ը՝ Սարգիս Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից