ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է. ՍԴ-ն կարճել է գործը 09/27/2016 19:32 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ աշխատակարգային որոշմամբ կարճվել է ՀՀ Արագածոտնի մարզի և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դիմումների գործի վարույթը՝ գործով զեկուցողի առաջարկության հիման վրա:
Դատարաններն իրենց դիմումներում խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 47-րդ հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքը համապատասխանաբար՝ քրեական գործերի միացման և անջատման և քրեական գործերի ընդդատության վերաբերյալ դրույթների մասին է:
ՍԴ-ն գտել է, որ դիմումներում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման: Ըստ ՍԴ-ի աշխատակարգային որոշման, դիմողները բարձրացնում են ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ իրավունքի բացի և գործող նորմի կիրառման ընթացակարգային հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն:
Նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն, սակայն օրենսգրքով մանրամասն չի կարգավորում այն հարցը, թե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա գործերն ինչ սկզբունքով պետք է միացվեն, ինչպես նաև оրենսդրի կողմից չի կարգավորվել երկու և ավելի քրեական գործերը մեկ վարույթում միացնելուց հետո առաջացող այլ ընթացակարգային հարցեր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Իսկ 08.04.2014թվականի ՍԴՈ-1143 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:
Ըստ ՍԴ որոշման, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` վիճարկվող և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով երկու և ավելի քրեական գործեր միացնելու հնարավորությունը, չի կարգավորել քրեական գործերը միացնելուց բխող և միացնելուն հաջորդող գործողությունների իրականացման կարգը, ինչը հանդիսանում է այդ իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայություն, որը, սակայն, չի խաթարում օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողները բարձրացրել են գործերի միացման դեպքում առաջացող հնարավոր քրեադատավարական հարցեր, որոնք վերաբերում են օրենքի մեկնաբանությանը և կիրառմանը: Գործնականում, օրենսդիրը չի կարող ապահովել քրեադատավարական հարաբերությունների կարգավորման որոշակիության այնպիսի աստիճան, որը կբացառի քրեադատավարական կարգի մեկնաբանման և կիրառման գործնական բարդությունը, քանզի վերջինս օբյեկտիվ երևույթ է, և նման բարդություններ կարող են առաջանալ քրեադատավարական ցանկացած ձևակերպում ընտրելու պարագայում: Նման բարդությունները գործնականում հաղթահարելի են ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի շրջանակներում, գտնում է ՍԴ-ն:
Քրեական գործերի տարածքային ընդդատության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն արգելող նորմ չէ, և գործող օրենսդրությամբ տարածքային ընդդատության փոփոխության հնարավորությունն սկզբունքորեն չի բացառվում:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը», ինչը նշանակում է, որ կարող են միավորվել առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա քրեական գործերը և քննվել մեկ դատարանի կողմից: Նույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է տարածքային ընդդատությունը փոխելու ևս մեկ հնարավորություն, ըստ որի` «Քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս»:
Քանի որ օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ, թե դատարանի կողմից գործերը միացնելիս տարածքային ընդդատությունն ինչ չափանիշով պետք է փոխվի, հնարավոր է դատարանների միջև առաջանա ընդդատության մասին վեճ, որը նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը:
Որոշման մեջ նշվում է, որ ի պատասխան ՀՀ սահմանադրական դատարանի 30.08.2016թ. հարցման` ՀՀ դատական դեպարտամենտը հայտնել է, որ 01.01.2015-15.09.2016թթ. ընթացքում դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի կարգով միացվել և քննվել են թվով 74 քրեական գործ, իսկ 47-րդ հոդվածի կարգով՝ թվով 5 քրեական գործ:
ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունել այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` հանրային քննարկման ներկայացված նախագծի 269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե առաջին ատյանի տարբեր դատարաններին ընդդատյա երկու կամ ավելի վարույթներ միացվում են, ապա մեղադրանքը քննում է այն դատարանը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ»: Նոր օրենսգրքով հնարավոր է հստակ կարգավորել նաև քրեական գործերը միացնելուց բխող այն հարցերը, որոնք մատնանշված են առաջին ատյանի դատարանների ներկայացրած որոշումներում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից