Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանի տիրապետության տակ Արցախի գոյությունը կնշանակի նոր ցեղասպանություն. Ֆրանկ Էնգել 09/26/2016   12:41  |  Ղարաբաղյան հակամարտություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, ներգրավված կողմերի դերակատարության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ:

-Պրն. Էնգե՛լ, ապրիլյան պատերազմից հետո չնայած բազում հանդիպումներին, քննարկումներին` բանակցային գործընթացում կարծես որեւէ զգալի արդյունք չի արձանագրվում` կողմերից մեկի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով: Կարծես` այժմյան սցենարը նմանվում է նախորդին` բախում, սառեցում: Դուք ի՞նչ եք կարծում. կա՞ ինչ-որ տեսանելի առաջխաղացում:

- Ես միշտ էլ կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ Մինսկի խումբը կատակ է: Այն այստեղ է ոչ թե իրավիճակին լուծում տալու համար, այլ ավելի երկարաձգելու: Երկու կողմերում էլ իշխանությունները վստահ են, որ սա գոյություն ունեցող միակ ձեւաչափն է: Թվում է` այդ հանդիպումների, քննարկումների արդյունքում պատերազմի ռիսկը կարող է նվազել, սակայն փաստացիորեն ապրիլին մենք տեսանք, որ Մինսկի գործընթացը ոչ մի բան չի կանխում, ինչը տեսանելի կլինի նաեւ ապագայում: Խնդիրն ամենեւին դա էլ չէ: Ես կարդում եմ ադրբեջանական մտավորականների մասին, որոնք միգուցե բարի կամքի տեր մարդիկ են, եւ եթե այդ մարդիկ ղեկավարեին երկիրը, իրավիճակը միգուցե այլ լիներ 25-30 տարի առաջ, սակայն այդպես չեղավ: Փաստն այն է, որ նրանք բոլորն էլ կարծում են, որ պետք է վերցնեն տարածքներ: Ես հարց եմ տալիս. այդ ի՞նչ տարածքներ եք ուզում վերցնել: Չկա ոչ մի տարբերակ այդ տարածքները Ադրբեջանին տալու, եթե այն դա չանի պատերազմի միջոցով: Իսկ եթե Ադրբեջանը չհասկանա, որ նրանք են սկսել պատերազմը, նրանք են պարտվել եւ կորցրել այդ տարածքները, ոչ մի առաջընթաց էլ չի լինելու: Իսկ Արցախի ժողովուրդն իր վճռական դիրքորոշումը ներկայացրել է: Ես ոչ մի այլ հանրաքվեի կարիք էլ չունեմ` պարզելու, թե ինչ են նրանք իրականում ցանկանում:

- Վերջերս բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, եւ ընդգծել, որ Մադրիդյան սկզբունքների վերանայման կարիք կա: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ: 

-Տեսե՛ք, Արցախի հարցում խնդիրն ավելի շատ ադրբեջանական հասարակությունն է: Այնտեղ այնպիսի քարոզ է տարվում, այնպիսի մի ատելության մթնոլորտ է ստեղծված, որ եթե անգամ ինչ-որ կերպ մենք պատկերացնեինք, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի մոտ, մենք ականատես կլինեինք մեկ այլ ցեղասպանության: Եվ այդ պայմաններում հատկապես պարտավորեցնող է միջազգային հանրության դերը, որը պետք է հասկանա, որ եթե նույնպես չվերանայի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, ապա այդ ժողովրդին հնարավոր է` սպառնա անհետացում: Այստեղ խոսքը ամենեւին էլ խաղաղ գործընթացի մասին չէ, երբ մարդիկ հանդիպում են, ձեռք սեղմում. սա մի երկրի մասին է, որը ցանկանում է վերացնել մյուսին: Սա մի իրավիճակ է, որը պետք է դիտարկվի այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե ինչպես ուզում ենք տեսնել:

- Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նմանատիպ միտք էր առաջ քաշել վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` ասելով հակառակը, որ հակամարտության կարգավորման համատեքստում ցանկանում է տեսնել մերձեցում երկու երկրների ժողովուրդների միջեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ: Օրինակ՝ այն, ինչ պատահեց Ռամիլ Սաֆարովի դեպքում: Նա սովորական մարդասպան է, ով օրենքով դատապարտվեց եւ բանտարկվեց այն երկրում, որտեղ կատարել էր հանցագործությունը, այնուհետեւ փոխանցվեց Ադրբեջանին մի պայմանով, որ իր երկրում կկրի պատիժը: Եվ ինչ պատահեց. նա ոչ միայն անմիջապես ազատ արձակվեց, այլեւ արժանացավ ազգային հերոսի կոչման հային կացնահարելու համար: Ես մտածում եմ` այս ուր ենք մենք հասել: Սա մի երեւույթ է, որը կարող է պատահել միայն հիվանդ հասարակության մեջ, եւ քանի դեռ այն հիվանդ է, վերոնշյալ հարցում ես որեւէ հեռանկար չեմ տեսնում:

-Պարոն Էնգե՛լ, բազմիցս խոսվել է Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին: Չեք կարծու՞մ, որ դա իսկապես կարեւոր է:

-Իհարկե, դա կարեւոր է: Ի վերջո, նրանց գյուղերն են, որ այժմ թիրախի տակ են գտնվում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից Արցախը եւս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Արցախը փաստ է, եւ այն էլ՝ դրական, եւ մինչեւ այդ փաստը չճանաչվի, ոչինչ էլ չի լուծվի:

-Վերջերս Թուրքիան կարծես կրկին ակտիվացել էր՝ խոսելով ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում ներգրավվելու ցանկության մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

-Թուրքիայի՝ Ադրբեջանին մինչեւ վերջ աջակցելու դիրքորոշումը շատ պարզ է: Մենք նաեւ գիտենք, որ, հավանաբար, Ադրբեջանը չի անի ոչ մի քայլ առանց Թուրքիայի հետ խորհրդակցելու: Թուրքիան 8 մլն բնակչություն ունեցող պետություն է, որն ուզում է իր տեղն ունենալ աշխարհում: Դա, իհարկե, չի լինի վաղը, բայց, այնուաﬔնայնիվ, ես մեծ հույսեր ունեմ, որ մի օր Թուրքիան կգա այն եզրակացության, որ կարող է Ադրբեջանի վրա ունենալ մեկ այլ ազդեցություն, քան պարզապես ասելը, որ մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ: Թուրքիան պետք է հասկանա, որ ունի շատ խնդիրներ շատ հարեւանների հետ, եւ որ ավելի քիչ հարեւանների հետ քիչ խնդիրներ ունենալը կլինի օգտակար:

-Պարոն Էնգե՛լ, ամեն ինչից զատ, երբեւէ որեւէ երաշխիք կարո՞ղ ենք ունենալ, որ Ադրբեջանը մի գեղեցիկ օր նորից չի սանձազերծի եւս մեկ հարձակում:

-Միանշանակ ոչ: Եթե մի պետության ողջ գոյության պատճառը մի բան վերցնելն է, դա պարզապես հեշտությամբ չի վերանա: Ես համոզված եմ, որ եթե վաղը ինչ-որ մի հրաշքով Ալիեւը որոշի, որ ցանկանում է բանակցել եւ ընդունել ինչ-որ մի ուրիշ տարբերակ, նա իշխանությունից կզրկվի: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի ողջ քաղաքական դաշտը, բանակը կասի՝ բայց սա այն չէ, ինչին մենք նախապատրաստվում էինք, մենք պատրաստվում էինք հողերը վերցնել: Նա այժմ խրված է մի տեղում, որը ստեղծել է սեփական քարոզի շնորհիվ՝ հետեւելով հորը: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, Արցախը կնստի բանակցային սեղանի շուրջ, թե ոչ, մի բան ակնհայտ է. կգա մի պահ, երբ Ադրբեջանում կասեն՝ մենք
ուզում ենք ամբողջը:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:48 24/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանական կողմը համառորեն անտեսում է հայ փախստականների խնդիրը․ Դավիթ Բաբայան. News.am
10:05 22/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կարևոր դեր զբաղեցնի միջազգային օրակարգում. Լատվիայի նախագահ
11:49 20/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը Հայաստանից ԼՂ-ի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի է սպասում. Մամեդյարով
17:50 17/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews-ի անդրադարձը (Տեսանյութ)
16:45 16/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. դեսպան Սեկուտա
17:18 15/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. Շավարշ Քոչարյան
15:29 15/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱռանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ԼՂ հարցում առաջընթացն անհնար է. Շավարշ Քոչարյան
13:33 14/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀռոմի պապը ԼՂ խնդրի դիվանագիտական կարգավորման կողմնակից է. Վատիկանի ներկայացուցչի հայտարարությունը Բաքվում
12:45 12/09/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴավիթ Բաբայան. Կարգավիճակն իրենով չի կարող ԼՂՀ անվտանգության երաշխիք լինել
11:15 12/09/2016Ուորլիք. Եթե նախագահները քաղաքական կամք գտնեն առաջ շարժվելու համար, կարգավորման բոլոր բաղադրիչները կան

Արխիվ

[]