ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ի նախկին թեկնածուն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի 09/26/2016 15:03
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Ն.Ալոյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության պետին Ստյոպա Սաֆարյանի գործունեության վերաբերյալ
Դ Ի Մ ՈՒ Մ
(Հանցակազմի ուսումնասիրման վերաբերյալ)
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`
1) Հաշվետվություն իր գործունեության մասին: (…)»:
Վերոնշյալ օրենսդրական պահանջով պայմանավորված՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am (այսուհետ սույն դիմումում` azdarar.am) հրապարակված են ՀՀ-ում գործող տարբեր հիմնադրամների հաշվետվություններ:
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին, անձնական, անշահագրգիռ հետաքրքրությունից դրդված, azdrar.am կայքում ուսումնասիրել եմ մի շարք հիմնադրամների հաշվետվություններ, այդ թվում` «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հիմնադրամի (գրանցման համարը` 222.160.799795, գրանցման ամսաթիվը` 17.02.2014թ., գտնվելու վայրը` ք. Երևան, Կորյունի 8 շենք, բն. 5) 2015թ-ի գործունեության հաշվետվությունը` հաստատված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 03.03.2016թ-ի որոշմամբ:
Գտնում եմ, որ վերոնշյալ հաշվետվությունը պարունակում է առերևույթ հանցակազմ` նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստերը և հանգամանքները.
1. Հաշվետվության 7-րդ կետում սահմանված է հետևյալը. «Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը` 14 028 470 ՀՀ դրամ»,
2. Հաշվետվության 2-րդ, 4-րդ և 7.1 կետերում սահմանված են գումարների ծախսի նպատակային ուղղությունները, մասնավորապես.
2.1 Համաձայն 2-րդ կետի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար` Պետրոս Բոլյանին վճարվել է աշխատավարձ` 1 164 020 ՀՀ դրամ,
2.2 Համաձայն 4-րդ կետի հիմնադրամի աշխատակազմին` վեց աշխատողների վճարվել է աշխատավարձ` 5 451 536 ՀՀ դրամ,
2.3 Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը կազմել են` 2 597 950 ՀՀ դրամ, (նույն գումարը ևս մեկ անգամ հաստատված և նշված է փակագծում, հաշվետվության 5-րդ կետում` իրականացված ծրագրերի մասում),
3. Սուն դիմումի 1-ին և 2-րդ կետերի համադրությունից և վերլուծությունից բխում է հետևյալը` հիմնադրամը ծախսել է 14 028 470 ՀՀ դրամ, որից հաշվետվության մեջ ներառված է 9 213 486 ՀՀ դրամը (1 164 020 ՀՀ դրամ (2-րդ կետ) + 5 451 536 ՀՀ դրամ (4-րդ կետ) + 2 597 950 ՀՀ դրամ (7.1 կետ)= 9 213 486 ՀՀ դրամ), այսինքն` հաշվետվության մեջ բացակայում է տեղեկությունը 4 814 984 ՀՀ դրամի ծախսի վերաբերյալ:
Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով, որ նշված գումարը` 4 814 984 ՀՀ դրամն, ըստ հաշվետվության, չի ծախսվել հիմնադրամի կանոնադրական նպատակների կամ աշխատավարձի համար, եկել եմ եզրահանգման` որ հնարավոր է նշված գումարը` 4 814 984 ՀՀ դրամը յուրացված, վատնված լինի կամ այլ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում օրենքով նախատեսված կամ նախանշված և կազմակերպության շահերին համապատասխան կերպով ծախսված չլինի, ուստի խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձին կամ անձանց նշված փաստերն ուսումնասիրելու, իրավական գնահատական տալու և քրեական գործի հարուցման վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու նպատակով:
Կից ներկայացնում եմ`
- հիմնադրամի 2015թ-ի հաշվետվության պատճենը` ներբեռնված azdarar.am կայքից:
Հարգանքով`
ՀՀ քաղաքացի` Ն.ԱլոյանՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=124515&l=am/
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից