ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոգեբանական խնդիրները՝ չհղիանալու պատճառ 09/24/2016 15:25 | Առողջություն
Կինը ոչ միշտ է անկարող հղիանալ ֆիզիոլոգիական պատճառներից ելնելով: Երբեմն անպտղության պատճառ դառնում են հոգեբանական խնդիրները, որոնց շարքում կարող է լինել նույնիսկ երեխա ունենալու ցանկությունը: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել doctors.am-ը:
Հղիանալու կարողությունը երբեմն ընդունվում է որպես ինքնստինքյան ենթադրվող, և շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել լիարժեք կյանքն առանց երեխայի:
Հոգեբանական անպտղության հանգեցնող պատճառները կարող են լինել բազմապիսի՝ հոգեբանական խնդիրներ ընտանիքում, սթրեսներ, նյարդային համակարգի գործունեության խաթարում: Հաճախ անպտղության հոգեբանական խնդիրների պատճառ /հատկապես եթե անպտղությունը կանացի է/ դառնում է երեխաներ ունենալու անկարողության վրա չափազանց սևեռվելը:
Հղիանալ չկարողանալն ազդում է սեփական արժանապատվության զգացողության վրա: Անպտղության ժամանակ հաճախակի փոփոխվում են զույգերի զգացողությունները, և տարբեր ժամանակահատվածներում նրանք կարող են ունենալ տարբեր զգացմունքներ ու պահանջներ: Այդ վիճակը չունի ստույգ «փուլեր». երբեմն զգացողությունները կարող են լինել ցավագին սրված և լարված, իսկ հաջորդ պահին դրանք կարող են թուլանալ: Անպտղության հետ կապված հուզական ապրումները տարբեր մարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են այնպես՝ ինչպես և դրանց հաղթահարման միջոցները:
Շոկ. սա առաջին ռեակցիան է, երբ զույգը իմանում է իր անպտղության մասին: Մարդը իր կյանքի ընթացքում մտածում է, որ ուշ թե շուտ երեխա է ունենալու, և հանկարծ հասկանում է, որ իր կյանքի պլանները փոխվում են, ամբողջովին փլուզվում: Սովորաբար շոկը երկար չի տևում: Այն հանդիսանում է հոգեկանի պաշտպանիչ ռեակցիա, որը օգնում է համակերպվել իրականության հետ:
Ժխտում. «Սա չի կարող պատահել մեզ հետ», տվյալ միտքը օգնում է ամուսիններին ընտելանալ անպտղության մտքի հետ: Ժխտումը կարող է դառնալ կպչուն միտք: Եթե այն լինում է երկարատև, այն թույլ չի տալիս գիտակցել այդ խնդիրի առկայությունը: Այդ դեպքում հնարավոր է ժամանակի բացթողում և հետագա բուժման արդյունավետությունը կարող է ավելի ցածր լինել, քանի որ անպտղության բուժման բոլոր մեթոդների արդյունավետությունը կնոջ տարիքի հետ նվազում է:
Մեղքի զգացում. երբեմն զույգերը (ավելի հաճախ կանայք) մտածում են, որ անպտղությունը իրենց անցյալում կատարած որոշակի արարքների համար պատիժ է՝ օրինակ սեռական ակտիվության կամ արհեստական վիժման համար: Երբեմն զույգերից որևէ մեկը կարող է մեղավորության զգացողություն ունենալ մյուսի հանդեպ (կախված ում մոտ է հայտնաբերված առողջական խնդիրը): «Ես զրկում եմ իմ զուգընկերոջը երեխա ունենալու հնարավորությունից»: Մեղքը բացասական, ոչ կառուցողական, սակայն անպտղության խնդիր ունեցող զույգերի մոտ հաճախակի հանդիպող զգացում է:
Չարություն. Այս զգացողությունը կարող է արթնանալ այն մտքից, որ դա անարդարացի է:
Հաճախ այս խնդիրը բացասական է անդրադառնում սեռական կյանքի վրա: Ժամանակի հետ սեռական կյանքը դադարում է զույգերին հաճույք պատճառել` փոխակերպվելով ծանր պարտականության: Զույգերը սկսում են զգալ անակնկալության բացակայություն` մշտական բժշկական ընթացակարգերի, բազային ջերմաստիճանի չափման և գրաֆիկով սեռական հարաբերություններ ունենալու պատճառով: Այլևս չեն նկատում միմյանց և մոռանում, թե ինչպիսի ռոմանտիկ զգացմունքներ են միմյանց կապել:
Որոշ իրավիճակներ հատկապես ուժեղ սթրեսի պատճառ են դառնում`
- Սեռական ակտը խիստ որոշակի ժամանակ իրականացնելու անհրաժեշտություն
- Բուժման անհաջող ցիկլից հետո մենստրուացիայի սկիզբ
- Անպտղության վերաբերյալ ընկերների և ընտանիքի անդամների հարցերին պատասխանելու անհրաժեշտություն: Այդ հարցերից շատերը կլինեն անտակտ և ցավալի
- Բուժումը աշխատանքային ծանր գրաֆիկի հետ համատեղելու անհրաժեշտություն
- Բուժման մեթոդի ընտրության անհրաժեշտություն
- Ախտորոշման և բուժման արդյունքների սպասում` արդյոք նորմալ են սպերմոգրամայի ցուցիչները, արդյոք բեղմնավորվել են ձվաբջիջները, և այլն:
Անպտղությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ հարաբերությունների, զուգընկերների ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և տնտեսական վիճակի վրա: Փակ շղթան, որով հոգեբանական անպտղությունը գամում է ընտանիքը, դժվար է հաղթահարել առանց մասնագետների օգնության: Որքան խորանում են անպտղության հոգեբանական պատճառները, որքան լրջանում է իրավիճակը, այնքան ավելի է բարդանում դրա լուծումը, հատկապես այն դեպքերում, երբ անպտղությունը կանացի է: Տարբեր բժիշկների այցելելն արդյունք չի տալիս, անպտղության գործոնները շարունակում են մնալ չճշտված, և դա էլ ավելի բացասական է անդրադառնում ամուսինների հոգեկանի վրա: Հիասթափության շեմին կանգնելով, մարդիկ հաճախ բաժանվում են` չկարողանալով պահպանել ընտանիքը:
Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ հոգեբանական անպտղության մեխանիզմը նույնն է, հոգեբանական գործոնները միջնորդավորված կերպով հանգեցնում են հորմոնալ ֆունկցիաների փոփոխության, ինչն իր հերթին ազդում է վերարտադրողական համակարգի վրա: Սթրեսը, անհաջողության հանդեպ վախը կարող են հանգեցնել սպերմատոզոիդների քանակի կրճատման և դրանց շարժունակության խախտման, հորմոնալ խանգարումների և այլն:
Մինչդեռ հենց սթրեսային իրավիճակն են հոգեբաններն անվանում այն հիմնական խնդիրներից մեկը, որոնք կարող են պատճառ դառնալ հոգեբանական անպտղության: Սթրեսի ազդեցությունը կարող է խոչընդոտել հղիացմանը, խթանելով լրացուցիչ հոգեբանական տրավմաներ: Պետք է միշտ հիշել, որ նյարդային համակարգի դերն օրգանիզմում ցանկացած գործընթացի կազմավորման համար շատ մեծ է: Մարմինը և հոգեկանը փոխկապակցված են միմյանց հետ, և այսօր արդեն ոչ ոք չի վիճարկում այդ փաստը: Հղիության հասնելու համար կինը պետք է պատրաստ լինի հղիանալ, և դա չի սահմանափակվում միայն նրա վերարտադրողական համակարգի պատրաստ լինելով, այլ նաև նրա հոգեկան վիճակով: Մեր ենթագիտակցությունն ունակ է ազդել ոչ միայն մեր մտքերի, այլև ցանկացած ֆիզիոլոգիական գործընթացի վրա, որը տեղի է ունենում մեր օրգանիզմում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ