ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միջնորդել է ստուգել ոստիկանների օրգանիզմում թմրամիջոցների առկայությունը 09/23/2016 16:59 | Քրեական խրոնիկոն
ՀՔԱ վանաձորի գրասենյակն անդրադարձել է Երևանում հուլիսյան դեպքերին, որի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից Մ. Փանոսյանին բերման ենթարկելու և վերջինիս նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հիմքով հարուցված քրեական գործը ևս միացվեց վերոնշյալ երկու գործերին: Քրեական գործի շրջանակներում տուժողի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:
Վերջինս միջնորդություն է ներկայացրել՝ 2016 թ. հուլիսի 17-30-ը Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայություն իրականացրած ոստիկանների օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հնարավոր առկայությունն ստուգելու նպատակով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Միջնորդությամբ վկայակոչվել է Lragir.am-ի հրապարակումն այն մասին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ հաբեր են ընդունում, ինչը փաստվում է նաև azatutyun.am-ի տեսագրությամբ:
Քննչական մարմինը, սակայն, միջնորդությունը համարելով անհիմն, մերժել է այն: Հետաքրքիր է, որ որոշման հիմնավորումների մեջ նշվում է, որ ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ տեսագրության մեջ երևացող քաղաքացիական անձինք ոստիկանության ծառայողներ են կամ որ նրանք ինչ-որ հաբեր են ընդունում:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հավելում է, որ պարզված չէ ոստիկանական շղթայից ներս անցնող անձանց ինքնությունը, հետևաբար՝ վերջիններիս նկատմամբ հիշյալ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:
Հավելենք, որ azatutyun.am-ը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է վերը նշված իրադարձությունները, և անզեն աչքով էլ պարզ էր, որ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք ամենայն հավանականությամբ հաբեր են ընդունում և անցնում ոստիկանական շղթայից ներս այն դեպքում, երբ հավաքի մասնակիցներն ու լրագրողները ոստիկանական շղթային անգամ մոտենալ չէին կարող:
Ավելին՝ տեսագրության մեջ հստակ երևում են վերոնշյալ անձանց դեմքերը, և նրանց նույնականացումը պետք է որ առանձնապես բարդ չլիներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ