ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասունացած է դատական համակարգում տարատեսակ լոլոների փոխարեն իրական փոփոխություններ արձանագրելու ժամանակը. Երվանդ Վարոսյան 09/23/2016 13:02 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր Ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, փաստաբանի ձևակերպմամբ՝ օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքի գոհարներին:
Ե.Վարոսյանը նշում է, որ իր գործընկեր Վահե Գրիգորյանի միջոցով տեղեկացել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի (Ա.Մ. ըստ եվրոպական դատարանի հայտնի որոշման) կողմից օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքի գոհարների մասին, որոնց մի մասը վերաբերում է նաև փաստաբաններին: Փաստաբանը համոզված է, որ դրանք անպատասխան մնալ չեն կարող...
Այսպես, Դանիայի միգրացիայի մինիստրության ներկայացուցիչները այս տարվա ապրիլին Հայաստանում հանդիպումներ են ունեցել տարբեր մակարդակների պետական մարմինների և դրանց ներկայացուցիչների/պաշտոնյանների հետ: Այսպիսի պարտադիր ընթացակարգ կա հիմա, որը ԵՄ անդամ պետությունների միգրացիոն ծառայություններին պարտավորեցնում/խրախուսում է երկիր առ երկիր գնալ և զեկույցներ կազմել, որպեսզի այդ երկրից հավանական ապաստանի համար դիմողի կամ այլ տեսակի միգրանտի հետ կապված գործերով իրենց վարչական և դատական մարմիններում գործ լինելու դեպքում, ունենան ուղեցուցային նշանակության փաստաթուղթ։
Դանիացիներին հատկապես հետաքրքրել է, թե որքանով են դատարաններն ի վիճակի արդյունավետ պաշտպանություն ապահովել անհատների հիմնարար իրավունքների համար: Ընթացքում էլ շոշափվել են այս առնչությամբ տարբեր թեմաներ: Մասնավորապես և հատկապես քննարկվել է դատական համակարգում կոռուպցիայի առկայության և դրա դեմ պայքարի հարցը 04/04/2016թ.-ին վճռաբեկ դատարանում դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի հետ:
Ի պատախան կոռուպցիայի մասին հարցին, ըստ Երվանդ Վարոսյանի, Ա. Մկրտումյանը պատասխանել է, որ իրենց խնդիրն այն է, որ որոշ փաստաբաններ իրենց վստահորդներ/հաճախորդներից խարդախորեն կորզում են գումարներ, որոնք իբր որպես կաշառք պետք է փոխանցվեն դատավորներին (115 էջ):
Իսկ, դատավարական երաշխիքների վերաբերյալ խոսելիս, զեկույցն արձանագրում է. «ՎԴ նախագահը չի կարող համաձայնվել փաստաբանների այն դիտարկմանը, որ նրանց համար մեղադրյալը կամ քրեական գործի նյութերն անհասանելի են նախաքննության ընթացքում: ՎԴ նախագահը համարում է, որ թե մեղադրյալը, թե քրեական գործի նյութերն առավել քան հասանելի են պաշտպանության կողմին: ՎԴ նախագահը համարում է, որ այդ պնդումն իրողության կեղծման հետևանք է եւ ցավում է, որ իրողությունն այսպես էլ ներկայացվել է ԶԼՄ-ներում» (114 էջ):
Ե.Վարոսյանն արձագանքում է՝ այն որ Ա.Մկրտումյանը` նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերի հասու լինել-չլինելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներին ծանոթ չէ, դա արդեն վաղուց զարմանալի չէ: Բայց սեփական անձի կողմից ղեկավարվող, բոլորիս հայտնի վիճակում գտնվող համակարգում առկա կոռուպցիայի մասին պնդումները փաստաբանների (եթե անգամ նկատի ունենար որոշ փաստաբանների) գործունեությամբ քողարկելը, դրանով իսկ դատական համակարգի մասին հասարակության բացասական կարծիքի《պատասխանատու》ներկայացնելով փաստաբաններին, Ա.Մկրտումյանը ոչ միայն խուսանավելու անհաջող փորձ է կատարել, այլև ցեխ է նետել ողջ փաստաբանական համայնքի ուղղությամբ։
«Թեև մոտավոր պատկերացնում եմ, թե փաստաբան ասելիս Ա.Մկրտումյանի մտքում ում լուսապայծառ կերպարն է հայտնվում, բայց անգամ դա չի կարող արդարացնել նման անպատասխանատու հայտարարությունը:
Առավել քան համոզված եմ, որ շատ վաղուց արդեն հասունացած է դատական համակարգում տարատեսակ լոլոների փոխարեն իրական փոփոխություններ արձանագրելու ժամանակը, և այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Ա.Մկրտումյանի《վաստակած》հանգստի անցնելը... »,- նշում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան