ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոտ յոթ ամիս քաղաքացին պահվել է կալանքի տակ՝ առանց հիմնավոր կասկածի. ներկայացվել է ոչ նյութական վնասի հատուցման պահանջ 09/22/2016 19:36 | Բարոյական վնասի հատուցում
Քաղաքացի Արման Տոնոյանը դատարան է դիմել և Հայաստանի Հանրապետությունից պահանջում է հատուցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ իրեն պատճառված ոչ նյութական վնասը:
Դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործով Տոնոյանին սպանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել, ընդ որում, ի սկզբանե հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում: Այդուհանդերձ 2014թ. հունվարի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ա.Տոնոյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանը, ընդհանրապես գործում դատական բժշկի եզրակացություն չկար, որ տուժողի մահը վրա է հասել բռնության հետևանքով: Եվ թեև ավելի ուշ՝ մարտի 26-ին, ստացվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն առ այն, որ տուժողի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, այսինքն՝ ավտոմատ կերպով սպանության հիմնավոր կասկածը հօդս էր ցնդել, դրանից հետո երեք անգամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեք անգամ էլ կալանքի ժամկետը երկարացվել էր: Ավելին, «դատարաններն ամեն անգամ նշում էին, թե իբր հիմնավոր կասկածը հաստատված է»:
Բայց ի վերջո Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի վերջին բողոքը՝ գտնելով, որ կողմը ճիշտ է ասում և որ նման դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում խոսք չի կարող լինել սպանության հիմնավոր կասկածի մասին: Մոտ յոթ ամիս կալանքի տակ պահվելուց հետո Ա.Տոնոյանն ազատ էր արձակվել, իսկ նրա նկատմամբ ընտրված կալանավորումը՝ վերացվել:
Եվ քանի որ Հայաստանում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ոչ նյութական վնասի հատուցում պահանջել մի շարք իրավունքների, այդ թվում՝ նաև ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքում, փաստաբանը դիմել է դատարան՝ ՀՀ-ից պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում:
Տիգրան Սաֆարյանը պարզաբանեց, որ ինստիտուտը երկու հնարավորություն է նախատեսում. առաջինը, դիմել դատարան հիմնարար իրավունքների խախտման փաստը ճանաչելու և միաժամանակ խախտմամբ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով, և երկրորդը, դիմել վնասի հատուցման պահանջով, երբ արդեն իսկ ճանաչված է խախտման փաստը:
Փաստաբանը նշեց, որ Ա.Տոնոյանի պարագայում առկա է Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած, չբեկանված դատական ակտ, ըստ որի Ա.Տոնոյանին կալանքի տակ պահելը եղել է առանց հիմնավոր կասկածի առկայության, ինչն ավտոմատ նշանակում է, որ դրանով խախտվել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք:
Կոնկրետ այս իրավունքի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված է հատուցում առավելագույնը երկու մլն դրամի չափով, սակայն կողմը դատարանին խնդրել է որպես բացառիկ դեպք սահմանել ավելի բարձր գումար՝ 4 մլն դրամ գումար՝ հաշվի առնելով կալանքի տևողությունը, կալանավորման ու այն երկարացնելու որոշումների ակնհայտ անհիմն լինելը, ինչպես նաև ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռների պրակտիկան:
«Ինձ թվում է, նույնիսկ երևի համեստ եմ գնահատել՝ ՄԻԵԴ-ն այս պայմաններում ավելի շատ ոչ նյութական վնասի հատուցում կսահմաներ»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:
Փաստաբանը հայտնեց, որ վստահ չլինելով ներպետական ատյաններում պաշտպանության միջոցի արդյունավետության մեջ, չսպասելով ներպետական ատյանները սպառելուն, արդեն իսկ Ա. Տոնոյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ այն գրանցվել է: Եթե պաշտպանության ներպետական միջոցն արդյունավետ լինի ու ՀՀ-ն Ա. Տոնոյանին հատուցի նրան պատճառված վնասը, ապա կողմն այդ մասով կհրաժարվի ՄԻԵԴ ներկայացված իր գանգատից, եթե ոչ՝ ապա կողմի փաստարկները Եվրոպական դատարանում ավելի կուժեղանան:
Կկայանա՞ այդ ինստիտուտը Հայաստանում մեր հարցին ի պատասխան Տիգրան Սաֆարյանը նշեց. «Պետք է աշխատենք, որ կայանա: Վարույթում գտնվող գործեր կան, բայց դատական ակտեր ոնց որ չկան, պետք է բոլորս ամեն ինչ անենք, որ այդ ինստիտուտը կայանա, որ պաշտոնատար անձինք ցանկացած քայլ անելուց առաջ մտածեն հնարավոր հետևանքների մասին»:
Ի դեպ, գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ պատասխանող՝ Ֆինանսների նախարարության, ներկայացուցչի բացակայության պատճառով՝ նա գտնվում է արձակուրդում: Նախարարությունը խնդրել էր հետաձգել դատական նիստը և այն նշանակել այլ հերթի, դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ