ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի անկախությունը նրա մարդկանց ներքին անկախությունն է. Հովհաննես Մանուկյան 09/21/2016 13:12 | ԼՐԱՀՈՍ
Դժվարություններն անցողիկ են, մեր տունը, քաղաքը, հողն ու ժողովուրդ են մշտական, տեր կանգնենք մեր ամենամեծ հարստությանը…: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախկին նախարարը անդրադարձ է կատարում շատ տարիներ առաջ, Խորհրդային Միության փլուզման ժամանակներում նկարահանված մի սատիրային տեսահոլովակի, որի սյուժեն սովետական տոտալիտարիզմի բնորոշիչներից մեկի՝ հարմարվողականության քննադատությանն էր ուղղված:
Մասնավորապես, ինչ-որ կոլեկտիվի ժողովում միանձնյա ԿՈՂՄ քվեարկած կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ ժողովի սենյակից դուրս գալուց արդարանում էր. «Իսկ ի՞նչ կարող էի ես անել միայնակ»: Ընդ որում, այդ տեքստը վանկարկողների շարքը գնալով խտանում էր, դրանք դառնում էին տասնյակներ, հարյուրավորներ, հազարավորներ, լցնում էին ամբողջ փողոցներ ու հրապարակներ...
Եվ հիմա, նշում է Հովհաննես Մանուկյանը, անկախության նախորդ տարիներին և նաև մեր օրերում, երբ լսվում են լալահառաչ տրտունջներ, թե ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, ԻՆՁՆԻՑ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ ՉԷ, ԵԹԵ ԲԱՆ ՉՓՈԽՎԻ՜ ԿԳՆԱՄ ԵՐԿՐԻՑ, ակնհայտ է դառնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ գիտակցության ոչ լիարժեք ընկալումը:
«Անկախությունը մեր ազգին նվեր չէ, երկնային մանանա չէ ու օրհնության որևէ ծանոթ տեսակ էլ չէ… Ինչպես մեր երրորդ հանրապետության առաջին նախագահը կասեր. «... չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճենք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը»:
Արհավիրքների, սադրանքների, վերելքի ու վայրէջքի մի ամբողջ 25 տարի է անցել այն օրից, երբ միասնաբար ԱՅՈ ասացինք անկախությանը: Այս տարիների ընթացքում շատ բաների պակաս զգաց մեր ժողովուրդը, միայն քննադատության ու կասկածամտության պակաս չկար:
«Խոսքով տարվելու ու կարևորը բաց թողնելու բնավորությունը մեր նկարագրի մի մասն է ցավոք, և 25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն:
Արտաքին աշխարհին մեր երկրի տեղն ու նշանակությունը ցույց տալու լավագույն բանաձևը 25 տարի անց էլ դեռ չենք գտել, անկեղծ ասած հասկանալի էլ չէ, փնտրու՞մ ենք, թե դադարել ենք: Նորանկախ շատ երկրների նման կայուն ու լսելի ձայն ունենալու մեր ուղեցույցներն էլ դեռ գրվում ու խմբագրվում են…
Բայց չմոռանանք, որ մենք տարբերվում ենք աշխարհից դժբախտության ու փորձանքի դեպքում համախմբվելու ֆանտաստիկ ֆենոմենով, հայրենասիրությունը փորձարկող ցանկացած առիթով՝ արձագանքման կայծակնային արագությամբ:
Մենք ներում ենք ու մոռանում բոլոր հիասթափությունները և ձեռք ենք մեկնում իրար: Ժամանակավորապես դադարեցնում ենք 2 հայրենիքի՝ հայաստանցի ու արցախցի լինելու մեր կերտած արգելապատնեշներն ու դրանցով կամուրջ գցում՝ նետվելով կյանքեր փրկելու:
Զարմանալ կարելի է, թե ինչպես է արցախցին իր հացի բերքի առատությունը կիսում կարկուտներից ձեռնունայն մնացած հայաստանցու հետ, ով առանց վարանելու իր վերջին ունեցածն էր ուղարկել քառօրյա պատերազմի սպիները բուժելու համար:
Երկրի անկախությունը նրա մարդկանց ներքին անկախությունն է: Դա ոչ միայն ազատության գիտակցումն է, այլև, ինչն ավելի էական է՝ յուրաքանչյուրի պատասխանատվության զգացողությունն այդ անկախության համար»,- նշում է Հովհաննես Մանուկյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից