ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու և զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի և ոչ երբեք` պարտվելու մասին. ԱԺ նախագահ 09/21/2016 14:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական հնարավորությունը միայն Հայաստանի քաղաքացիներինն էր, սակայն դրա արդյունքը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլեւ նրա սահմաններից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող, սակայն իրենց այդ սահմանների ներսում համարող մեր միլիոնավոր հայրենակիցների համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի՝ մեր գրեթե միաձայն «այո»-ն նոր ճանապարհի գիտակցված ընտրության ազդարարումն էր: Մենք իրականության մեջ քայլեցինք երազանքի հետեւից եւ այն դարձրեցինք նոր իրականություն: Անցյալի պատմությունը մեր գիտակցության մեջ եւ մեր աչքերում` հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ` շարունակելով կերտել նոր իրողություններ եւ մեր նորագույն պատմությունը` Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում, որի սահմանները պայմանականորեն են բաժանում հայաստանաբնակ եւ արցախաբնակ, ամերիկաբնակ ու ավստրալաբնակ, եվրոպաբնակ ու ասիաբնակ հային, որովհետեւ հայրենիքը սահման չի ճանաչում եւ միավորում է այն հզորացնելուն ուղղված մեր մտածումներն ու ջանքերը, խոհերն ու զգացմունքները, գործերն ու գործողությունները:
25 տարիների ընթացքում մենք համայն հայությունից ոչ գործի ու ջանքի, ոչ էլ զգացմունքի ու անձնազոհ նվիրումի պակաս չենք ունեցել առ հայրենիք, առ Հայաստան, որոնք զգալի, տեսանելի ու շոշափելի են եղել թե՛ պատերազմական ժամանակներում, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում, թե՛ տնտեսական դաշտում, թե՛ ռազմաճակատում:
25 տարի է համահայաստանյան ու համահայկական ջանքերով Հայաստանի Հանրապետությունն իր մնայուն տեղն է ամրապնդել աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզի վրա, որն աշխարհաքաղաքական տարբեր շահերի հետեւանքով պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Անհրաժեշտ ճկունության ու շրջահայացության համադրումով մենք կարողացել ենք մշտական ամրագրում ստանալ այդ տարածության մեջ` դրսեւորելով սկզբունքայնություն ու հաստատակամություն, պահի եւ իրավիճակի համապատասխան զգացողություն:
25 տարվա ընթացքում շատերն են անարդյունք փորձել տարբեր, այդ թվում եւ ռազմական մեթոդներով ու միջոցներով խախտել համահայկականությունն ու սերն առ հայրենիք, փորձել են թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ու նրա սահմանների մոտ, թե՛ նրա սահմաններից ներս: Եւ 25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու եւ զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի եւ ոչ երբեք` պարտվելու մասին՝ առաջնորդվելով ու գործելով հաղթողի հոգեբանությամբ ու հաղթանակի տրամաբանությամբ: Մեր պետական ու հասարակական մտածելակերպում պարտվողականության գաղափարը տեղ չունի, որովհետեւ այդպիսի մտածողությամբ ոչ պետություն կկայանա, ոչ էլ հասարակություն: Մեր անվտանգությունն ու խաղաղությունն այդ կերպ` առանց հաղթանակի ու առաջընթացի ձգտման, առանց դրա գործնական դրսեւորման չեն կարող երաշխավորված լինել: Անվտանգությունն ու խաղաղությունը սահմանից սկսվելով` ձեւավորվում են նաեւ հենց երկրի ներսում` հասարակական ու քաղաքական դաշտում, սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների ողջամիտ լուծմամբ, հայրենիքի գաղափարի համահայկական ընկալմամբ, սփյուռքին հայրենիքի գորովանքով ու հոգատարությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հայկական երկրորդ պետությանը, այդ ամենից բացի նաեւ անվտանգության երաշխավորի վստահությամբ վերաբերվելով, առավել եւս, որ Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարվա մեր կեցվածքը, մեր ընթացքը որպես պետություն ու ժողովուրդ վկայում են մեր վճռականության ու հաստատակամության, հավաքականության ուժի անվերապահ գիտակցումի մասին, ինչը մեր անընդհատ շարունակականության երաշխիքն է: Վերստին շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից