ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրություններին գրանցված թեկնածուներից մի քանիսն ինքնաբացարկ են հայտնել 09/21/2016 15:40 | Ընտրական իրավունք
Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, լրանում է Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի համայնքներում հոկտեմբերի 2-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկի իրավունքից օգտվելու վերջնաժամկետը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, հիշյալ համայնքերի թվում են նաև Վանաձոր և Գյումրի քաղաքները, որտեղ Երևանի օրինակով առաջին անգամ կանցկացվեն քաղաքապետի աննուղակի ընտրություններ, այն է՝ համամասնական ընտրակարգով կընտրվի ավագանի, իսկ ընտրություններում առավել ձայներ հավաքած քաղաքական ուժի ընտրական ցուցակը գլխավորողը կդառնա քաղաքապետ:
Երկու քաղաքային համայնքների ավագանիները բաղկացած են լինելու 33-ական անդամներից:
Վանաձորում ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցված են 8, իսկ Գյումրիում՝ 11 քաղաքական ուժեր:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված համամասնական ցուցակների, այս պահի դրությամբ ինքնաբացարկներ կան որոշ քաղաքական ուժերի թեկնածուների կողմից:
Մասնավորապես, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է ՀԱԿ ցուցակի 1 թեկնածու: Գյումրիում ինքնաբացարկ են հայտնել «Բալասանյան» դաշինքի 3, ԲՀԿ-ի՝ 2, «Ալյանս»-ի՝ 1 թեկնածուներ:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցում են՝
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Այծեմնիկ Օհանյանը,
«Լուսավոր Հայաստան»-ը (Քրիստ Մարուքյան),
«Համախմբում»-ը (Վահան Ղույումչյան),
ՀԱԿ-ը (Ռուբեն Ոսկանյան),
ՀՅԴ-ն (Նելսոն Մամուլյան),
ՀՀԿ-ն (Մամիկոն Ասլանյան),
«Հայկական վերածնունդ»-ը (Արկադի Փելեշյան),
«Քաղաքացիական պայմանագիր»-ը (Արամ Խաչատրյան):
Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցում են՝
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Բադալյանը,
«Բարգավաճ Հայաստան»-ը (Վարդևան Գրիգորյան),
Գաղափարակից լիբերալների ալյանսը («ԳԱԼԱ») («ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյան),
«Գյումրեցու ոգի»-ն (Արմեն Ներսիսյան),
«Գործարար»-ը (Գեղամ Բաղդասարյան),
«Համախմբում»-ը (Հովհաննես Ասոյան),
ՀԱԿ-ը (Եպրաքսյա Մեխակյան),
ՀՅԴ-ն (Աշոտ Կուրղինյան),
«Հայկական վերածնունդ»-ը (ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյան),
ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի «Բալասանյան» դաշինքը (Գյումրիի ներկայիս քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյան),
«Քաղաքացիական պայմանագիր»-ը (Արթուր Համբարձումյան):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից