ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու համար գործ չի հարուցվել.ՀՔԱ-ն ահազանգում է 09/20/2016 11:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ արդեն տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան Վանաձորում, ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների և համակիրների, առանց որևէ հիմնավորման բերման է ենթարկվել և ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շուրջ 18 ժամ պահվել Հասմիկ Էվոյանը:
Ինչպես հայտնում է Գրասենյակը, վերջինիս ահազանգով իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժին այցելած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը, Անի Չատինյանը և Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ երեք ժամ գտնվելով ոստիկանության բաժնի մոտ, հնարավորություն չեն ստացել Հ. Էվոյանին տեսակցելու:
Փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու հիմքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Բազումի բաժնի պետին և այլ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:
ՀՀ ՀՔԾ 2016 թ. օգոստոսի 4-ի որոշմամբ հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է:
Հետաքրքրական է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կայացնելիս հիմնվել են ոստիկանության աշխատակիցների տրամադրած տեղեկատվության վրա՝ Հասմիկ էվոյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների բացատրությունները որակելով որպես շահագրգիռ կողմի կարծիք:
Մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, հնարավորություն ունենալով փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու, տվել են նույնանման բացատրություններ՝ պնդելով, որ այն պահին, երբ փաստաբանները եկել են իրավական օգնություն տրամադրելու Հասմիկ Էվոյանին, վերջինս այլևս բաժնում չի եղել, և իրենք փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու «դիտավորություն չեն ունեցել»:
Սա այն դեպքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հուլիսի 17-ին պարբերաբար հրապարակումներ են արվել այն մասին, որ փաստաբանները, ժամեր շարունակ գտնվելով ոստիկանության բաժնի մոտ, հնարավորություն չեն ստացել տեսակցելու իրենց վստահորդին՝ Հասմիկ Էվոյանին: Վերջինս, ապօրինաբար պահվելով ոստիկանության բաժնում, փաստացի զրկված է եղել իրավական աջակցություն ստանալու իր իրավունքից: Չնայած դրան՝ զարմանալիորեն հակասական բացատրություններ են տվել նաև Հասմիկ Էվոյանի ծնողները:
Կողմերի բացատրություններում առկա է լուրջ հակասություն, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել քննչական մարմնի կողմից՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ կոծկելու մարդու իրավունքների խախտումները, որով իրավասու պետական մարմինները ուղղակիորեն հովանավորում են իրավախախտներին և նրանց պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տալիս:
Քննչական մարմինը առնվազն պետք է առգրավեր ոստիկանության Բազումի բաժնի տարածքը տեսանկարահանող սարքերով արված տեսագրությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ հստակ նշել և Հասմիկ Էվոյանին բաժնում պահելու, և փաստաբանների՝ բաժնի տարածքում գտնվելու ժամանակահատվածը, ոչ թե ընտրողաբար գնահատել կողմերի բացատրությունները և քրեադատավարական նորմերի խախտմամբ, կայացնել կողմնակալ որոշում:
Քննչական մարմնի վերոնշյալ որոշումը 2016 թ. օգոստոսի 23-ին բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը դեռևս չի ստացվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան