ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայացել է «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային համաժողովը 09/20/2016 18:11 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 20-ին «Made in Armenia» ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային համաժողովը, որի կազմակերպիչը Հայաստանի զարգացման հիմնադրամն է։ Համաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և Իրանից։ Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում շեշտել է նմանատիպ համաժողովների կարևորությունը՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս երկխոսություն հաստատել տարբեր կողմերի միջև։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկար և մանրամասն աշխատանքով վերլուծել է Իրանի և միության անդամ երկրների միջև հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ, ու դրա հիման վրա վարում է բանակցային գործընթաց տարբեր փուլերով։ Հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ մենք, ինչով կխորացնենք նաև տարածաշրջանային ինտեգրումը»,-ասել է Վաչե Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացում Հայաստանի հիմնական առավելությունը Իրանի հետ սահման ունենալը և հաճախ ու երկարատև գործարար շփումներն են։
«Հայաստանը որպես հիմնական շուկաներ մուտք գործելու հարթակ» խորագրով լիագումար նիստին մեր երկրի ներդրումային միջավայրի ու հնարավորությունների մասին զեկույց է ներկայացրել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։ «Թեև մեր երկիրը տարածքով փոքր է, բայց այն պատմականորեն կամուրջ է հանդիսացել այլ մշակույթների ու տարածքների միջև»,-նշել է նա՝ խոսելով նաև Հայաստանի ոչ այնքան թանկ աշխատուժի, դրա կրթական կարողությունների ու մրցունակության մասին։ Կարէն Մկրտիչեանն անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշերին, ազգային արժույթի և գնաճի կայունությանը։ Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պաշտպանվում են օրենքով, երբեմն էլ օգնության կարող են հասնել մեր երկրի 41 միջազգային պայմանագրերը տարբեր պետությունների ու կազմակերպությունների հետ։
«Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կարող է բարձրացնել Իրանի դերակատարությունն այդ միության անդամ երկրների շուկաներում»,- հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Նա նշել է, որ ներկայում իրանցի ներդրողներն ու գործարարներն ակտիվ այցեր են կազմակերպում Հայաստան, և ցանկալի է, որ հայ գործարարներն ու ներդրողները ևս նույն ակտիվությամբ այցելեն Իրան, որովհետև տնտեսական փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպանը նաև կարևորել է «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցումը՝ նշելով, որ այն արժեքավոր է Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Վերոնիկա Նիկիշինան, խոսելով միության առևտրային քաղաքականության մասին, նկատել է, որ ներկայում Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվող բանակցություններն ու խորհրդակցություններն ամենաինտենսիվն են ԵԱՏՄ պատմության մեջ։ «Առավել ազատական և արտոնյալ առևտրի ռեժիմի անցնելու շարժման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում մեր բանակցությունները Իրանի հետ։ Մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին, ովքեր Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստեղծելու ուղղությամբ առաջինը նախաձեռնությամբ հանդես եկան, ինչը շատ արագ սատարեցին մյուս անդամ պետությունները։ Խորհրդակցություններն ընթանում են ինտենսիվորեն, ինչն օբյեկտիվ տնտեսական իրականության արդյունք է, մենք փոխշահավետ հեռանկարներ ենք տեսնում»,-հայտարարել է ԵՏՀ նախարարը։
Համաժողովի թեմատիկ քննարկումների հատվածում ելույթով հանդես է եկել նաև Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, այլ պաշտոնյաներ, ներկայացվել են ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից