ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի անվտանգությունն ապահովվելու համար ընկերները միշտ նրա հետ են եղել, սակայն ապարդյուն 09/20/2016 19:10 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց հրապարակվել վկաների նախաքննական ցուցմունքները: Այսօր դատարանում հրապարակվեց թվով 13 վկայի նախաքննական ցուցմունք, դեռևս 12-ինն էլ նախատեսվում է հրապարակել:
Հիշեցնենք, որ վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակվում են, քանի որ ողջամտության սահմաններում դատարանի կողմից բոլոր միջոցները ձեռնարկվել են նրանց ներկայությունն ապահովելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
Այսօր հրապարակվեցին սպանված երրորդմասցի Լյովիկի ընկերների նախաքննական ցուցմունքները:
Մասնավորապես, այդ ցուցմունքներից պարզ դարձավ, որ նրանք մի քանի ավտոմեքենայով ուղևորվել են «Նուբարաշեն» ՔԿՀ, նրանց մի մասը նշել է, որ չգիտի, թե ինչու են գնացել ՔԿՀ, սակայն Լյովիկի անվտանգությունն ապահովվելու նպատակով նրանք միշտ վերջինս հետ շրջել են, իսկ մի քանիսն էլ նշել էին, որ Լյովիկը գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մանումենտցի Դավիթին տեսության:
Ըստ վկա Սեյրան Կարապետյանի նախաքննական ցուցմունքի՝ երրորդմասցի Լյովիկին ճանաչել է Դրոյի միջոցով, 2015թ. մարտի 3-ին Դրոն իրեն ասել է, որ լինի օֆիսում, որտեղ նրանք տղաներով հաճախակի հավաքվել են, թե ինչի համար նա չի իմացել, իսկ երբ հաջորդ օրը գնացել է օֆիս Դրոյի հետ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Լյովիկի տուն, այդ ժամանակ նկատել են, որ իրենց հետևում է մի մեքենա, քիչ ուշ նա իջել է մեքենայից և նստել տաքսի ավտոմեքենա, որպեսզի հետևի այդ ավտոմեքենային, ապա ուղևորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ երբ մոտեցել է ՔԿՀ-ին նկատել է, որ մարդիկ են կուտակված, իսկ Դրոն ընկած է եղել գետնին, սակայն դեռևս շնչել է: Նրան օգնություն ցուցաբերելու համար քաշ է տվել մեքենայի դռան մոտ որպեսզի տեղափոխի հիվանդանոց, իսկ երբ շրջանցել է և մոտեցել մեքենայի մյուս կողմից նկատել է, որ այդ կողմում էլ ընկած է Մոսոն, ով ունեցել է գլխի հրազենային վնասված այդ ժամանակ հասկացել է, որ Մոսոն մահացած է:
Վկան հայտնել է, որ Մոսոյի դին մի կողմ է քաշել և նստելով մեքենայի ղեկին Դրոյին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Թե ո՞ւմ է երրորդմասցի Լյովիկը «Նուբարաշեն» ՔԿՀ տեսության գնացել, վկան հայտնել է, որ չգիտի:
Հաջորդիվ հրապարակվեց երրորդմասցի Լյովիկի մյուս ընկերոջ՝ Էդգար Պետրոսյանի նախաքննական ցուցմունքը, վերջինս հայտնել է, որ Դերենիկ Թադևոսյանին՝ Դրոյին ճանաչում է մանկուց, քանի որ նույն բակում են ապրել, իսկ Լևոն Ղազարյանի՝ Լյովիկի հետ ծանոթացել է 2006թ. երբ պատիժ է կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Պատժի կրումից հետո նրանց շփումը ևս շարունակվել է : Վկան նաև նշել է, որ չնայած նրան, որ ինքը Լյովիկի մոտ չի աշխատել, սակայն վերջինս իրեն ֆինանսապես օգնել է:
Դեպքի վերաբերյալ էլ նա հայտնել է, որ մի քանի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ նրանց սպասելիս է եղել Մոսոն:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ երրորդմասցի Լյովիկը պետք է այցելեր մանումենտցի Դավիթին: Հասնելով ՔԿՀ-ի մոտ Լյովիկը և Դրոն իջել են ավտոմեքենայից, իսկ երբ ինքը պատրաստվել է իջնել ավտոմեքենայից այդ պահին հնչել են ավտոմատի կրակոցներ:
Վկան հայտնել է, որ երբ դուրս է եկել ավտոմեքենայից թաքնվել է մեքենայի դիմացի մասում և հասցրել է տեսնել, որ մեքենայի ձախ կողմում կա 2 դիմակավորված անձ, ովքեր կրակել են, իսկ աջ կողմում՝ եղել է մեկ դիմակավորված անձ, ով ևս զենքից կրակ է արձակել: Այդ ամենից հետո վկան հայտնել է, որ նկատել է, թե ինչպես դիմակավորված անձինք կրակելով սկսել են հետ վազել և ոտքով հեռանալ դեպքի վայրից, իսկ թե ուր՝ ինքը չգիտի:
Ինչ վերաբերում է Լեքսուս մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերված զենքերին, ապա նա նշել է, որ դրանից մեջ է եղել Լևոնի գրանցված զենքը, որը նա միշտ պահել է իր մոտ, իսկ դեպքի վայրում հայտնաբերված 20 հազար ՀՀ դրամ թղթադրամների վերաբերյալ էլ վկան հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է 600 000 ՀՀ դրամ, Լյովիկը այդ գումարը տվել է Դրոյին որպեսզի վերջինս փոխանցեր Լյովիկի մահացած ընկերոջ կնոջը, և այդ գումարը Դրոն պահել է մեքենայի մեջ մինչև փոխանցելը: Բացի այդ վկան նշել է, որ Լևոն ու Դրոն իրենց մոտ բավականին մեծ քանակությամբ գումար էին պահում:
Վկա նաև հայտնել է, որ դեպքից մոտ 10 օր առաջ Լյովիկը կրկին այցելել է մանումենտցի Դավիթին:
Սպանված երրորդմասցի Լյովիկի ընկերները հայտնել էին, որ տեղյակ են եղել, որ Լյովիկը ամբաստանյալ Գաստիկի՝ Վահան Հակոբյանի հետ հակասությունների մեջ է եղել և կասկածում են, որ նա էլ իր երկու ընկերների հետ կարող էր կազմակերպել սպանություն:
Հաջորդ սեպտեմբերի 23-ին կայանալիք նիստում կշարունակվի վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից