ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական բյուջեի եկամուտների ապահովումը խոշոր բիզնեսի ուսերին է 09/20/2016 16:40 | ԼՐԱՀՈՍ
«Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի որդեգրած քաղաքականությունը հարկային հսկողության առումով ցուցանիշների էական բարելավման է տարել»,- այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նա նշել է, որ կոմիտեն հսկողությունը կենտրոնացնում է խոշոր բիզնեսի վրա՝ վերլուծական գործիքների կիրառման պարտադիր պայմանով:
Դրա շնորհիվ ստուգումները լինում են պատճառաբանված և թիրախավորված:
«Ռիսկային համարվող կազմակերպությունների ստուգման ցանկում ընդգրկված 1577 կազմակերպությունների 99%-ը ԱԱՀ վճարող է, և միայն 1%-ը կամ 15-17 կազմակերպություն, շրջանառության հարկ վճարող: Մենք նպատակ չունենք բյուջեի եկամուտները լրացնել շրջանառության հարկ վճարողի հաշվին. եկամուտի աղբյուրը ստվերային դաշտ մտնող խոշորն է»,-ներկայացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Վերլուծական մեխանիզմների և թիրախային գործիքակազմի համակարգված կիրառման միջոցով ռիսկային հարկ վճարողներին տարանջատելով կոմիտեն աննկատ է դարձնում վարչարարությունը բիզնեսի համար:
«Ստուգումները կրճատելուն զուգահեռ մենք թիրախային ենք դարձնում հսկողությունը՝ արձանագրելով հսկողական միջոցառումների արդյունավետության աճ: Մասնավորապես, այս տարվա 8 ամիսների ընթացքում 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները 16%-ով պակաս են իրականացվել, իսկ մասնակի ստուգումները՝ 35%-ով պակաս: 60%-ով կրճատվել են նաև ուսումնասիրությունների իրականացման դեպքերը: Փոխարենը աճել է մեկ գործողությամբ հայտնաբերված գումարի մեծությունը»,-նշել է Ա. Ալավերդյանը:
Նա կարևորել է նաև բիզնեսի հետ ծանուցումների եղանակով առնչվելու գործելաոճը, որը տնտեսվարողին թույլ է տալիս ինքնակամ ներկայացնել ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ. «2016թ. առաջին կիսամյակում կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 4300 արձանագրություն է կազմվել և հասցեագրվել տնտեսվարողներին, ովքեր արձագանքել են և կամավոր ներկայացրել ճշգրտված հաշվարկներ: Արդյունքում 2 մլրդ դրամ լրացուցիչ հարկ են վճարել, ինչը 2 անգամ ավելի է 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ»: Ընդ որում, տնտեսվարողների զգալի մասը պատրաստակամորեն արձագանքում է ծանուցումներին:
«436 ԱԱՀ վճարողներ 2340 ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, ինչի արդյունքում կրեդիտային շրջանառությունը, որից հարկ է առաջանում, ավելացել է 3 մլրդ 647 մլն դրամով, շահութահարկի մասով՝ 805 մլն դրամով: Բացի այդ 11 մլրդ 254 մլն դրամի չափով հարկային վնասն է պակասեցվել, և այս ամենը խոշոր բիզնեսի հետ աշխատանքի արդյունք է»,-նկատել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը: Ա. Ալավերդյանը ուշադրությունը հրավիրել է նաև օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվող ստուգումների քանակի նվազմանը. «Եթե 2015թ. տարվա 8 ամիսներին անցկացվել է 219 ստուգում, ապա այս տարվա 8 ամիսներին 2 անգամ պակաս: Փոխարենը վարչության ուժերը կենտրոնացվել են կանխարգելիչ միջոցառումների վրա, ինչպիսին է, օրինակ, փաստաթղթավորումը»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ կոմիտեն առավել խիստ հսկողություն է իրականացնելու խոշոր բիզնեսի նկատմամբ՝ չանհանգստացնելով իրական ՓՄՁ-ներին: Նա ընդգծել է, որ բյուջեի եկամուտների ապահովման գործում ՓՄՁ-ների դերակատարումը փոքր է, հետևաբար նրանք չեն կարող լինել վարչարարության թիրախում և զգալ կոմիտեի կողմից գործունեությանը անհարկի միջամտություն: Միևնույն ժամանակ Ա. Ալավերդյանն ուշադրություն է հրավիրել խոշոր բիզնեսի կոմից ՓՄՁ-ների անվան տակ քողարկվելու երևույթի վրա. «Հարկային օրենսդրության պահանջները անվերապահորեն գործում են բոլորի համար միատեսակ. չկան անձեռնմխելի տնտեսվարողներ: Մենք պարբերաբար հնչեցնելու ենք քիչ հարկ վճարելու միտումով տարբեր հնարքների դիմած ընկերությունների անունները, որոնց մեջ կան նաև հանրությանը լավ հայտնի կազմակերպություններ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից