ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը 09/19/2016 18:04 | ԼՐԱՀՈՍ
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 19-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննարկվել են մակրոտնտեսական միջավայրի, հարկային ու մաքսային վարչարարության և օրենսդրական խնդիրների վերաբերյալ հարցեր:
Նրանք դիտարկել են աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներով պայմանավորված գործոնների ազդեցությունը եկամուտների հավաքագրման գործընթացի վրա: Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի ընթացքին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում հարկային մարմիններին բաժին ընկնող մասը շարունակում է աճել՝ պահպանելով վերջին 2 տարիների միտումը:
Կոմիտեի նախագահը Հ. Սամիեիի ուշադրությունը հրավիրել է հարկային եկամուտների հավաքագրման գործընթացում տնտեսական ցուցանիշների ունեցած ազդեցության վրա՝ նկատելով, որ ընթացիկ տարվա եկամուտների աճի վրա ուղղակիորեն չի անդրադարձել ՀՆԱ-ի կառուցվածքում աճ ապահոված ճյուղերի զգալի մասը, ինչպես օրինակ՝ մշակույթի և զվարճությունների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և համանման այլ ոլորտները. «Ստեղծված տնտեսական անբարենպաստ պայմաններից անկախ կոմիտեն կարողացել է հետևողական վարչարարության արդյունքում ապահովել ցուցանիշները՝ առանց ՓՄՁ-ներին վարչարարության թիրախ դիտարկելու: Շեշտը դրվել է խոշոր բիզնեսի նկատմամբ հստակ վարչարարության կիրառման վրա՝ միաժամանակ չխոչընդոտելով նրանց գործունեությանը»:
Մասնավորապես, 2015թ. 8 ամիսների ընթացքում 118 խոշոր հարկ վճարող կազմակերպություն, որոնք վճարել են ավելի քան 30 մլն դրամ հարկ, 2016թ. 8 ամիսներին 34 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել: Դրանք հիմնականում բանկային, մետաղական հանքարդյունաբերության, էներգահամակարգերի և կապի ոլորտի ընկերություններն են: Մինչդեռ ՊԵԿ-ին հաջողվել է առկա տնտեսական-քաղաքական պայմաններում ոչ միայն լրացնել այդ բացը, այլև լապահովել մուտքերի աճ 2015թ.-ի 8 ամիսների համեմատ:
Հովհաննես Հովսեփյանն ու Հոսսեյն Սամիեիին անդրադարձել են նաև մաքսային եկամուտների նվազման վրա ազդող գործոններին: Մանսնավորապես, ԵՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակն էապես նվազել է, որի հետևանքով կատարված վճարումները պակասել են 4.5 մլրդ դրամով: Չնայած դրան՝ կոմիտեին հաջողվել է լրացնել նաև այս գծով անկումը՝ մաքսային վարչարարությունը բարելավելու արդյունքում:
ՊԵԿ նախագահի գնահատմամբ, թեև նշված բոլոր ռիսկերն ազդում են բյուջեի տարեկան կատարողականի վրա, այնուամենայնիվ, կոմիտեն շարունակում է իրավիճակը կանոնակարգել համակարգված գործունեության միջոցով. «Ամեն ինչ անելու ենք՝ արդյունավետ գործունեությամբ և նպատակային վարչարարական միջոցառումներով ապահովելու համար հարկային եկամուտները՝ միաժամանակ բիզնեսի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերելով միահավասար մոտեցում»:
Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիին նկատել է, որ ՊԵԿ-ի առջև բարդ խնդիր է դրված. «Մենք կարող ենք արձանագրել, որ կոմիտեն մեծ ջանքեր է գործադրում՝ նախանշված արդունքները երաշխավորելու համար: Հուսով ենք՝ բոլոր մտադրությունները հաջողությամբ կիրագործվեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից