ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետի ծեծված թեկնածուն չի հրաժարվի ընտրապայքարից. Ա1+ 09/17/2016 21:08 | Ընտրական իրավունք
«Ա1+»-ի փոխանցմամբ` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական բաժանմունքում առավոտից ոստիկաններ էին եւ Էջմիածմի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հարազատներն ու ընկերները:
Արթուր Թումանյանի հետ այդպես էլ հնարավոր չեղավ զրուցել. նրա հարազատների խոսքերով՝ նա ի վիճակի չէ ու չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել: Այդ պահին իրավապահ մարմինները նրա հարազատներին հաղորդեցին, որ քննիչը Արթուր Թումանյանին կանչում է իր մոտ՝ հարցաքննության:
«Ա1+»-ի եւ «Շանթ» հ/ը հետ զրուցեց միայն Արթուր Թումանյանի կինը՝ Գոհար Գալստյանը: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում եւ ծեծռկռտուք տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի կողմնակիցների միջեւ: Արդյունքում Արթուր Թումանյանն ու նրա կողմնակից Ստեփան Աբգարյանը տեղափոխվել են հիվանդանոց: Վերջինս առավոտյան դուրս է գրվել:
Գոհար Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսնու վիճակը միջին ծանրության է։
Քննչական կոմիտեն՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մասին. մանրամասներ
Այնուհետեւ, նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել երեկ գիշեր. «Ամուսինս տանն էր, նրան զանգահարեցին, որ ավագանու անդամին՝ Կիրակոս Վաժակյանին եւ նրա աշխատակցին՝ Լիդային, առեւանգել են, չկան: Արթուր Թումանյանը ավագանու մյուս անդամի՝ Ստեփան Աբգարյանի հետ, դուրս են եկել, իրենց ասել են, որ Կիրակոս Վաժակյանն ու Լիդան ինչ-որ բենզալցակայանում են: Նայելով եկել են, չեն գտել, նրանց դիմաց է դուրս եկել Կարեն Գրիգորյանի մեքենան, որի մեջ էր նաեւ նրա եղբայր Արման Գրիգորյանը: Այդտեղ եղել է մեքենաների միտումնավոր բախում: Հետո՝ Կարեն Գրիգորյանենք 7 մեքենայով եկել են Արթուրենք «07»-ի հետեւից, որը լրիվ ջարդուփշուր եղած է: Նրանց մեքենաներից դուրս են եկել 20 հոգի՝ երկուսի դեմ՝ Արթուրի եւ Ստեփանի դեմ: Դա նրանց ձեռագիրն է, որ միշտ շքախմբով են, մենակ երբեք չեն՝ ոչ ինքը, ոչ իր հայրը՝ Մանվել Գրիգորյանը՝ եւ զենքով, եւ ամեն ինչով»: Ի դեպ, Կիրակոս Վաժակյանին դեռ չեն գտել, նրա ասելով, իսկ Լիդային կեսգիշերն անց բաց են թողել:
Նրա խոսքերով՝ նման դեպքեր շատ են եղել, հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում. «Նրանք ահաբեկել են Արթուրին. երբ իմացել են, որ դրել է թեկնածությունը, ընտանիքի անդամներին են վիրավորել, անգամ հասել են երեխաներիս՝ փորձել են վարկաբեկել: Մենք ուղղակի ոչ մի անգամ ուշադրության չենք արժանացրել, արհամարհեցինք, դրա համար էլ Կարեն Գրիգորյանը դիմեց այս քայլին: Իմ կարծիքով՝ ինքը զգում էր՝ ինչ է կատարվում. միշտ պատերազմ հայտարարողը, միշտ պարտվում է»:
Տիկին Գոհարը նշում է, որ Կարեն Գրիգորյանի մոտ եղել է զենք, եղել են կրակոցներ, սակայն օդի մեջ՝ վախեցնելու նպատակով:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Գոհար Գալստյանն ընդգծեց՝ վաղը կայանալիք քաղաքապետի ընտրությունները կայանալու են. «Իրենք ուզում էին այս քայլով այնպես անել, որ Արթուրը հրաժարարվի պայքարից, սակայն դա չի լինելու: Թեկուզ եւ, ոչ ոք չի կարող ասել՝ կհաղթի Արթուրը, թե ոչ, սակայն նա չի պատրաստվում հրաժարական տալ: Մեր կողմից ընտրությունները նորմալ են անցկացվելու. վստահված անձինք կլինեն իրենց տեղերում: Հակառակորդի կողմից ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այսօր տեսանք այս ամեն ինչը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից