ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտ է ընտրական հանձնաժողովներում լինեն անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ 09/14/2016 14:10 | Ընտրական իրավունք
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական քայլ են որակում սեպտեմբերի 10-ին իշխանության և ընդդիմության միջև նախաստորագրված համաձայնագիրը Ընտրական օրենսգրքի շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա Կենտրոն»-ը:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով մասնակցում էր սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված մամլո ասուլիսին, ասում է, որ տարիներ շարունակ քաղհասարակության կառույցները, դիտորդական կազմակերպությունները և քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանում ընտրացուցակաները բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում իշխանության շահերից բխող արդյունքներ արձանագրելու նպատակով:
«Դա ասվել է բազմիցս տարբեր հարթակներում և դրան տարիներ շարունակ չեն տրվել լուծումներ: Այս համաձայնագրով հիմքեր են դրվում որոշակի ձևով, որոշակի մեխանիզմներով լուծել այդ առաջ քաշված հարցերը»,-ասում է Այվազյանը:
Փաստաթղթում ներառվել են ընդդիմության և քաղհասարակության կարևորագույն պահանջները՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը, ինչպես նաև ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանումը՝ ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և գործընթացի ուղիղ հեռարձակմամբ:
«Այն մեխանիզմները, որոնք որ առաջարկվում են, դեռ պետք է կյանքի կոչվեն, որպեսզի երևա, թե դրանք որքանով են գործում և որքանով կարող են կանխարգելել, բայց տեսականորեն այսօր մեզ հույս են տալիս, որ պատշաճ կիրառվելու դեպքում և պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու դեպքում, նրանք իսկապես կարող են կանխարգելել այդ մեխանիզմը՝ այդ ցուցակների հաշվին ուռճացված թվեր ներկայացնելը և արդյունքներ կեղծելը»,-ասում է Այվազյանը:
Նա հավելում է, որ ձևավորվել է այնպիսի մի միջավայր, որտեղ իշխանությունները ստիպված էին գնալ որոշակի զիջումների. «Որպեսզի որոշ չափով շահեն հանրային վստահությունը կամ առնվազն ցույց տան, որ իրենք պատրաստ են որոշակի հանրային քայլեր ձեռնարկել հանրային վստահությունը վերականգնելու համար»:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին մասնակցում էի նաև «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
«Հաշվի առնելով այն, որ ամբողջ ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, աներկբա է, որ պետք է դրական քայլ գնահատվի այս համաձայնագրի նախաստորագրումը և պետք է այս օրինակ համաձայնագրերը պետք է ողջունվեն, մասնավորապես այս համաձայանգիրը, որ բազմաթիվ էական խնդիրներ լուծելով, իրական հնարավորություն է ստեղծում ընտրակեղծարարության տարբեր դրսևորումների դեմ պայքարելու համար»,-ասաց Տիգրան Եգորյանը:
Նա հստակեցրեց, որ ամենաէական կետերից են ստորագրված ցուցակների հրապարակման և հատկապես քաղհասարակության կողմից բազմիցս ներկայացված մեթոդով և մեխանիզմներով հրապարակման փաստը:
«Սա էապես հնարավորություն կտա կանխարգելելու այլ անձանց փոխարեն քվեարկությունները, լցոնումները և քվեարկության արդյունքների կեղծման տեսքով արտահայտվող խախտումները: Բավականին էականա է նաև քրեական օրենսդրության խստացումը և էլեկտրոնային սարքերով քվերակողների գրանցում իրականացնող տեխնիկական մասնագետների բաց մրցույթները, որոնց կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք»,-հավելեց Եգորյանը:
Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ հասարակության մեծամասնության մոտ կա համոզմունք, որ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը հավելագրվում է Հայաստանից բացակայողների հաշվին:
«Մի քանի հարյուր, հազար քվե ավելացվում է և դա բաշխվում է իշխանությունների հայեցողությամբ: Եվ ընտրողների քվեարկած ցուցակների հրապարակումը և այն մեխանիզմները, որոնք այստեղ դրված են, որ տեղամասերը հագեցվելու են տեսախցիկներով, որ ուղիղ հեռարձակվելու է, սա իհարկե առաջընթաց է: Առաջընթաց է ոչ բավարար, սակայն անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա փոփոխություն: Ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունը բացասական է, շատ ցածր է, և սա կարող է շարժել տեղից, փոփոխել աստիճանաբար»,-նշեց Զեյնալյանը:
Քննարկման մյուս բանախոս Բորիս Նավասարդյանն էլ ընգծեց, որ ԸՕ-ի շուրջ քննարկումների և բանակցությունների ամբողջ գործընթացը դժվարանում էր նրանով, որ տարիների ընթացքում կուտակվել է բավականին հիմնավորված, խորը անվստահություն իշխանությունների նկատմամբ ցանկացած խոստում իրականցնելու առումով:
«Բնականաբար, եթե դա չլիներ, միգուցե աշխատանքը այս ամիսների ընթացքում շատ ավելի արդյունավետ լիներ և կտար շատ ավելի լավ արդյունքներ, սակայն այն, ինչ մենք այսօր ունենք բնականաբար չի կարող չգնահատվել: Ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք նաև գիտենք, որ ոչ միայն ստորագրած կամ խոստացած այլ նույնիսկ խորհրդրաանով ընդունված շատ դրույթներից իշխանությունը հետո հետ է կանգնում: Այնպես որ այստեղ էլ մնում են որոշակի մտահոգություններ»,-նշում է Նավասարդյանը:
Նա ընդգծում է, որ հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են և դրանց անբավարար լինելը Ընտրական օրեսնգրքում արձանագրված են քաղաքացիական հասարակության կողմից:
«Խոսքը և դիտորդական առաքելությունների լիազորությունների մասին է և լրագրողների ազատ գործելու հնարավորության մասին: Թեև դա կապված չի անմիջապես օրենսդրության հետ, ավելի շատ քաղաքական կամքի դրսևորման խնդիր է, մենք մեր հայտարարության մեջ նշում ենք անհրաժեշտությունը, որպեսզի ընտրական հանձնաժողովներում ներառված լինեն նաև հնարավորինս իշխանության հսկողության կամ ազդեցությա տակ չգտնվող մարդիկ, այսինքն անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա որպես առաջարկություն հայտարարությունում կա»,-հավելեց Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից