ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկայի մեքենայի համարանիշները հայտնվել էին սպանության վայրում հայտնաբերված մեքենայի վրա. հրապարակվում են վկաների ցուցմունքները 09/13/2016 18:50 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատարան չներկայացող վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Ընդհանուր առմամբ վկաները 54-ն են, որոնցից դատարանում հարցաքննվել են 25-ը, իսկ մեկը մահացել է:
Դատարանը մինչև որոշում կայացնելը արձանագրեց, որ վկաներ կան, որոնց վերաբերյալ արդեն չորս անգամ բերման ենթարկելու որոշումներ են կայացվել: Վկաներից ութն, ըստ սահմանային ծառայությունների տվյալների, գտնվում են հանրապետությունից դուրս:
Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել չներկայացող վկաների նախաքննական ցուցմունքները, քանի որ ողջամտության սահմաններում դատարանի կողմից բոլոր միջոցները ձեռնարկվել են նրանց ներկայությունն ապահովելու ուղղությամբ, սակայն ապարդյուն, ուստի առկա է նրանց նախաքննական ցուցմունքները հրապարակելու ու դրանք հետազոտելու հիմք:
Ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են վկաների ներկայությունը դատարանում ապահովելու անհնարինության դեպքում: Փաստաբանը չառարկեց, որպեսզի հրապարակվեն հանրապետությունում չգտնվող վկաների նախաքննական ցուցմունքները, իսկ մնացած մասի ցուցմունքները, ըստ պաշտպանի, դեռ պետք չէ հրապարակել: «Պաշտպանական կողմն իրավունք ունի հարցեր ուղղել նրանց»,- ասաց Ե.Վարոսյանը:
Դատարանը, սակայն, որոշեց հրապարակել բոլոր չներկայացող վկաների ցուցմունքները:
Առաջինը հրապարակվեցին վկա Վարդանի ցուցմունքները, ում մեքենայի զույգ համարանիշները հայտնվել էին սպանության վայրում հայտնաբերված մեքենայի վրա: Վկան սկզբնապես այլ բացատրություն էր տվել իր համարանիշների տեղաշարժին: Ըստ վկայի, ինքն իր մեքենան տարել է մանկության ընկերոջ մոտ՝ ներկելու համար, ինքը հանել է համարանիշները, որպեսզի «տակի կեղտը մաքրի», հետո երևի աղբի հետ գցել է աղբամանը:
Ավելի ուշ վկան հայտնել է, որ իր ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Վկան հայտնել է, որ մեքենան կանգնեցրել է իր տան մոտ, կանգնեցնելիս համարանիշները տեղում են եղել, սակայն առավոտյան տեսել է, որ դրանք գողացել են մեքենայի վրայից:
Մյուս վկան՝ Վարդգեսը, նախաքննության ժամանակ հայտնել էր, որ իր եղբայր Դավիթը կալանավոր է և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինքը գնացել է այնտեղ եղբոր հետ տեսակցության: Վկան իմացել է, որ Լևոն Ղազարյանը (գործով երեք տուժողներից մեկը), գալու է, քանի որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտ տեսել է վերջինիս մտերիմին՝ Մոսոյին (գործով տուժող Մեսրոպ Նազարյանցին), ով հայտնել է, որ Լյովիկը շուտով կգա՝ վերջինս ևս ցանկանում էր տեսակցել վկայի եղբոր հետ: Ապա վկան լսել է ինքնաձիգի խառը կրակահերթեր: Տեսել է Լյովիկի ավտոմեքենան, Լյովիկին ու Մոսոյին՝ ընկած, անշարժ վիճակում էին, Լյովիկը դեռ ողջ էր, անգամ խոր շունչ քաշեց, նշել էր վկան:
Հաջորդ վկան՝ Աշոտը, Լևոն Ղազարյանի ազգականն է, և կալանավորի եղբոր՝ Վարդգեսի, հետ գնացել էր քրեակատարողական հիմնարկ Դավիթին տեսակցելու համար: Վկան նշել էր, որ Լյովիկն առաջին անգամը չէր գնում Դավիթին տեսակցելու, դեպքից մեկ ամիս առաջ էլ էր տեսակցել, ի դեպ, ըստ գործի տվյալների, տեսակցությունը չէր գրանցվել:
Վարդգեսն ու Աշոտը կրակոցներից հետո Լևոն Ղազարյանին պառկեցրել են մի մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն նույն մեքենայով նրան չեն ուղեկցել՝ Լ.Ղազարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Նախաքննական ցուցմունքների հրապարակումը ընդհատվեց էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով, ցուցմունքների հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ » տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել