Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»

Փոփոխությունները լինելու են դեպի ավելի արդյունավետ կառավարում՝ նոր մոտեցումներով ու նոր մարդկանցով. Հերմինե Նաղդալյան 09/13/2016   13:45  |  ԼՐԱՀՈՍ

Սեպտեմբերի 13-ին եռօրյա նիստերով աշխատանքներն է սկսում այս գումարման ԱԺ նախավերջին նստաշրջանը: Նստաշրջանի ու քաղաքական կյանքի իրադարձությունների մասին Իրատես դե Ֆակտոյի կայքին իր տեսակետներն է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

-Ձեր գնահատականով՝ նոր նստաշրջանը քաղաքական տարեսկիզբ կարելի՞ է համարել:

-Հինգերորդ գումարման ԱԺ-ի վերջին ամբողջական նստաշրջանի օրակարգը իսկապես գերհագեցած է պետականության ու երկրի զարգացման համար կարևորագույն ու անհրաժեշտ օրինագծերով: Նստաշրջանը աշնանային է, ուստի պիտի կատարի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված խնդիրները` քննարկի և հաստատի մի շարք ծրագրային փաստաթղթեր՝ գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, մի շարք անկախ հանձնաժողովների գործունեության ծրագրերը: Դա պարտադիր մինիմումն է: Բացի դրանից՝ նստաշրջանի գերխնդիրն է ընդունել Սահմանադրությամբ նախատեսված կարևորագույն օրենքներ, որոնց փոփոխությունները գերակայություն են և անհրաժեշտ նախադրյալներ պիտի ստեղծեն քաղաքական համակարգի Սահմանադրությամբ նախատեսված փոփոխությունները իրականացնելու համար: Այդ գործընթացը սկսվեց 2016-ի սկզբից, երբ մենք ձեռնամուխ եղանք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրան պիտի հաջորդեն մի շարք օրենքներ, այդ թվում Աժ կանոնակարգ oրենքը, որի համար ստեղծված աշխատանքային խումբը արդեն բավականին աշխատանքներ կատարել է և խորհրդարանին ներկայացրել նախագիծ, որը պիտի քննարկվի ու ընդունվի: Շրջանառության մեջ է «Կուսակցությունների մասին» օրենքը, առաջին ընթերցմամբ ընդունված «Հարկային օրենսգիրքը», որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել բովանդակային քննարկումները: Ընտրական օրենսգրքի շուրջ ամառվա ընթացքում կատարվող աշխատանքային գործընթացները հուշում են, որ այս նստաշրջանում մենք այդ թեմային նորից կանդրադառնանք: Բնականաբար, կլինեն ընթացիկ օրենսդրական աշխատանքներ, որոնք, փորձը ցույց է տվել, նախընտրական շրջանում առավել ակտիվանում են և ունեն պոպուլիստական բնույթ: Մի խոսքով, օրենսդրական աշխատանքի իմաստով այս նստաշրջանը շատ հագեցած է լինելու:

-Ընտրական օրենսգիրքը քննարկելը դեժավյու չի՞ դառնում:

-Դուք գնահատեք ոչ թե կրկնությունը, այլ՝ իշխանության և ընդդիմության միջև ձեռքբերված համաձայնությունը Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ: Գնահատեք իշխանության պատրաստակամությունը, քաղաքական կամքը՝ գնալու անգամ իր համար սկզբունքորեն անընդունելի քայլերի հանուն իրականում արդար ընտրությունների, հանուն հանրային վստահության մթնոլորտի: Ի՞նչ ասել է դեժավյու, եթե գարնանային նստաշրջանում կատարված քննարկումների ժամանակ հստակ ասվել էր, որ ընտրողների մատնահետքերի դրոշմման կետը կգործի անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկայությամբ, որի համար ֆինանսներ ու ժամանակ է պետք: Ընտրողների ցուցակների հրապարակումը այն կետն էր, որ մեր ընդդիմադիր գործընկերների պնդումներով ապահովելու է ընտրություններում ՛՛կեղծիքների ծավալների կրճատումը՛՛: Թեպետ երբեք համաձայն չեմ եղել, որ ընտրակեղծիքները նկարագրված ծավալներն ունեն: Ընդունեք կարևորագույնը՝ իր ձեռնարկած քայլերով Հայաստանի իշխանությունը երկրում կատարում է համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով զարգացումը և առաջընթացը, իսկ թե քաղաքական ուժերն ինչ գնահատականներ են տալիս, ոչ միայն իրենց ազատ արտահայտվելու իրավունքն է, այլև բխում է նախընտրական տրամադրություններից: Իվերջո, նրանք չեն կարող ընդունել իշխանության գերազանցությունը իրենց նկատմամբ ու պահանջել, որ ժողովուրդն իրենց ընտրի: Ընդդիմադիր քաղաքական ուժերը սովորաբար գնում են ճանապարհի կեսը ու կանգ են առնում՝ նրանք քննադատում են իշխանությանը, իսկ սեփական ծրագրերով իշխանությանն այլընտրանք դառնալը թողնում են ընտրողի երևակայությանը: Դա, կարծում եմ, այնքան էլ արդյունավետ ճանապարհ չէ:

-Սեպտեմբերին քաղաքական կուրս փոխելը Հայաստանում ավանդո՞ւյթ է դառնում:

-Եթե նկատի ունեք վարչապետի փոփոխությունը, համաձայն չեմ, որ քաղաքական կուրս է փոխվում: Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները, ինքներդ էլ գիտեք, թե ինչ դժվարություններով և բարդություններով զուգորդվեցին, այնուամենայնիվ, Հայաստանում չեղան լուրջ ցնցումներ, ինչպես մի շարք երկրներում, բավականին կնճռոտ խնդիրներ լուծվեցին, իսկ դա վարչապետի և կառավարության բարդ պայմաններում ճկուն աշխատանքի արդյունք է: Այո, կան ու մնում են չլուծված խնդիրներ, իսկ ո՞ր երկրում չկան: Ես կարծում եմ, որ փոփոխությունները լինելու են մեր հասարակության սպասված փոփոխությունները ՝ դեպի ավելի արդյունավետ կառավարում, նոր մոտեցումներով ու նոր մարդկանցով:

-Կառավարության կազմում մե՞ծ փոփոխություններ են լինելու:

-Կառավարության կազմի փոփոխությունները ինքնանպատակ չեն: Հիմա տեղին չի լինի, որ խոսենք, թե Կարեն Կարապետյանը ի՞նչ ծրագիր է ներկայացնելու և այդ ծրագիրը կատարման համար ի՞նչ փոփոխություններ է պահանջելու: Ամեն ինչ իր ժամանակին բոլորդ կիմանաք: Հասկանում եմ, որ լրագրողներին միշտ հետաքրքրում են անուններ, փաստեր ու իրադարձություններ, բայց կարծում եմ, որ ժամանակն է այդ մակերեսին սահելու փոխարեն խորքը նայելու ու պատճառները տեսնելու:

-Այո, բայց Դուք էլ ընդունեք, որ Հայաստանում քաղաքական տրամաբանությունը և քաղաքական իրականությունը իրար չեն հանդիպում կամ քիչ են հանդիպում:

-Բոլորովին, այդ տեսակետը ձևավորվում է ընդամենը իշխանության գործողությունների պատճառները ու նպատակները չպարզելու կամ, որ ավելի հաճախ է լինում, աղավաղելու հետևանքով: ՀՀԿ-ն գնում է իր հայտարարած հստակ ճանապարհով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հիշեցրեց, որ ՛՛սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով՛՛, մինչդեռ այդ բարեփոխումները վերաբերում են բոլորիս ու ամեն ինչին: Բայց այդ ամեն ինչի մեջ պետք է խորանալ՝ հասկանալու նպատակն ու ընթացքը:

-ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը նշեց Հովիկ Աբրահամյանի կառավարության լավ աշխատանքը ու նրան շատ-շատ շնորհակալություն հայտնեց, այդ դեպքում ինչու՞ են շրջադարձին ձիերին փոխում:

-Իսկ Դուք ակնկալում էիք, որ վարչապետը հրաժարականից հետո պիտի հեռանա՞ երկրից: Հայաստանում հաստատվում է քաղաքակիրթ քաղաքական մշակույթ: Կատարված աշխատանքի գնահատականը նորմալ քաղաքական դրսևորում է, շնորհակալություն հայտնելը՝ առավելևս: Երկիրը մի փուլից անցնում է նոր փուլի, որտեղ պետք է էական փոփոխություններ լինեն և ՀՀԿ-ի միաձայն աջակցությունը ստացած Կարեն Կարապետյանը, ինչպես նախագահն ասաց, ՛՛կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն՛՛:

-Նախագահը ասաց, որ Կարեն Կարապետյանը պիտի դառնա փոփոխությունների սիմվոլ: Մեզ սիմվոլնե՞ր են պետք, թե՞ գործ:

-Սիմվոլ դառնում են գործը լավագույնս անելով, և Դուք դա շատ լավ գիտեք:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:21 13/09/2016  |  ՄամուլՎարչապետի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ հարկային օրենսգրքի ընդունման հետաձգմանը. «Հայկական Ժամանակ»
09:13 13/09/2016  |  ՄամուլՈրոշ նախարարներ հրաժեշտ կտան. «Հայկական Ժամանակ»
09:05 13/09/2016  |  ՄամուլԻ՞նչ իմաստ ուներ Աժ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել. «Ժողովուրդ»
16:36 12/09/2016  |  ՔաղաքականԳլխավոր ակնկալիքը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից. Aravot
14:04 12/09/2016  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն. Yerkir.am
09:26 10/09/2016  |  ՄամուլՉի բացառվում, որ նոր վարչապետը կադրային ջարդ իրականացնի ու մի քանի ԺԷԿ-ի պետ փոխի. «Չորրորդ Իշխանություն»
12:12 09/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Կառավարության հրաժարականն ընդունելու վերաբերյալ
09:22 09/09/2016  |  ՄամուլԴաշնակները ոչ թե քաղաքական, այլ «ճշտի» այբուբենով են ստացել պաշտոնները. «Չորրորդ Իշխանություն»
09:08 09/09/2016  |  ՄամուլԻնչո՞ւ Կարեն Կարապետյանը վերադարձավ. «Ժողովուրդ»
09:01 09/09/2016  |  ՄամուլԿառուցվածքային այլ փոփոխություններ՝ Սահմանադրական փոփոխությունների պահանջով. «Հրապարակ»

Արխիվ

[]