ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կմասնակցի՞ ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին. Aravot 09/12/2016 16:47 | ԼՐԱՀՈՍ
«Ակնկալում ենք, որ Հայաստանը նոյեմբերին կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին»,- այսօր, Aravot.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լայհուն`ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» սեմինարի ժամանակ:
Այն կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»`Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան նկատում է`Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարեւոր գործընկեր է եղել 1990-ականներից. «Գործընկերն ինքն է որոշում ի՞նչ քաղել այդ հարաբերություններից: ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին մեր գործընկերությունը չի խոչընդոտում, քանի որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում ի՞նչ չափով գործակցել»:
Դեսպանը տեղեկացրեց, որ անցած տարվանից սկսել են աշխատել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ. արդեն երեք դասընթաց են կազմակերպել: Ուիլիամ Լահուն անդրադարձավ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին`նկատելով, որ այդտեղ վերահաստատվեց ալյանսի անդամ պետություններին ու նրանց քաղաքացիներին պաշտպանելու դիրքորոշումը`հաշվի առնելով առկա մարտահրավերները:
«ՌԴ-ն գնալով ավելի ագրեսիվ, միլիտարիստական է դառնում իր հարեւանների համար, ուժ է կիրառում Արեւելյան Ուկրաինայում`քաղաքական նպատակներով, Ղրիմում: Հետեւաբար, ալյանսը պետք է հավաստիացնի իր քաղաքացիներին, որ նրանք անվտանգ են:
Հաջորդ ուղղությունը կայունությունն է, քանի որ երկրներն իրենց անվտանգ չեն զգում քաղաքական անկայունության եւ պատերազմների պատճառով»,- մանրամասնեց նա`հավելելով, որ Հունաստանին եւ Թուրքիային աջակցություն կցուցաբերի`միգրանտների խնդիրները լուծելու համար, ՆԱՏՕ-ն հետախուզական տվյալներ կտրամադրի որոշ երկրների`ապօրինի սահմանահատումների թիվը նվազեցնելու համար, քանի որ հազարավոր մարդկանց կյանքեր են վտանգվում այդ ընթացքում:
Կովկասում ամենամեծ աջակցությունը Վրաստանին կտրամադրվի, քանի որ այդ երկիրը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի մոտ 17 խորհրդատուներ աշխատում են Վրաստանի ՊՆ-ում: Դեսպանը կարծում է, որ այս համատեքստում Հայաստանը կարող է առավել ակտիվացնել իր փոխգործակցությունները: Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը համաձայն է մինչ այժմ հնչած այն որակումներին, որ Վարշավայի գագաթաժողովը պատմական է:
Գագաթաժողովի ամենաէական ամրագրումներից մեկն ըստ նրա, այն է, որ ալյանսում ՌԴ-ի նկատմամբ հակադրություն չեն տեսնում եւ երկխոսության բոլոր դռները պետք է բաց թողնել: Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Բոխմանը ևս կարծում է, որ հաջող հարաբերությունների եւ անվտանգության համար շատ կարեւոր է եվրոատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի պաշտպանական ոլորին, ժողովրդավարացմանը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին էլ շեշտադրեց ՌԴ-ի հետ երկխոսության ամրագրումը:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատում է`Հայաստան-ԵՄ, Հայաստան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ, բայց շատ պետք է Հայաստանին, որպեսզի մեր բանակը զարգանա. «Ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները մեծանում են, շատանում են ու եթե դու միայն մեկ երկրի հետ ես աշխատում դու դրանց չես կարող պատասխանել: Ապրիլի պատերազմը մեզ համար դաս պետք է լինի, երբ ստացվեց այնպես, որ մենք ինչ-որ չափով պատրաստ չենք: Այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի եւ անվտանգության, եւ տնտեսական համագործակցության եւ այլ ոլորտներում: Մանավանդ, որ Ադրբեջանից եկող վտանգը շատ մեծ է»:
Լուսանկարը՝ Aravot.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ