Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

ՀԿ-ներն առաջարկում են ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ քաղաքական համաձայնության գալ 09/12/2016   20:05  |  Ընտրական իրավունք

ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական ուժերի կողմից փոխհամաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել  հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը (տես կից), տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ  նախատեսում է հետևյալը.

- հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի տվյալների) ամբողջական և մատչելի տարբերակով.

- ՀՀ ընտրական օրենսգրքով վերականգնել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).

- համացանցի միջոցով ընտրողների ստորագրած բոլոր ցուցակները հասանելի դարձնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում քվեարկության օրվան հաջորդող ոչ ուշ քան երկրորդ օրը, սակայն միաժամանակ քվեարկութանը մասնակցած անձանց ցուցակը դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին տրամադրել անմիջապես քվեարկության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի սկսել ստուգման աշխատանքները.

- երկարաձգել ընտրողների ստորագրված ցուցակների հիման վրա բողոքների ներկայացման ժամկետները մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը ժամը 11:00.

- երկրից բացակայող ընտրողների փոխարեն այլ անձանց ստորագրելու վերաբերյալ բողոքները ստուգել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ-ով.

- խստացնել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ընտրակարգի դեմ հանցագործություններին` կրկնակի բարձրացնելով տուգանքը կամ որպես պատժատեսակ թողնել միայն ազատազրկումը, ինչպես նաև հիմնական պատժին ավելացնել պատժի մեկ այլ տեսակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում.

- ապահովել տեսախցիկների առկայությունը տեղամասերում և համացանցով դրանց միանալու հնարավորությունը` ընձեռելով քվեարկության գործընթացի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն և մի շարք այլ մեխանիզմներ:

Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից բազմիցս և տարբեր հարթակներում բարձրաձայնվել է, որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը հայաստանյան համատեքստում չունի այլընտրանք և որ միմիայն այդ միջոցով է հնարավոր խափանել Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության այդ սխեման:

Արժևորելով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրական տեղամասերը տեսախցիկներով կահավորումը և քվեարկության ու ձայների հաշվարկի փուլերի տեսաձայնագրումը և համացանցով հեռարձակումը, ինչպես նաև վերը նշված մյուս կարևոր հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքը, այդուհանդերձ, շեշտում ենք, որ նախ՝  դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, երկրորդ՝ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:

Ինչպես նշվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության մեջ, ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար ընտրության իրավունքի սկզբունքներին համապատասխան: ՀՀ ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ բաց համամասնական ընտրական համակարգը, մասնավորապես` տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում, վնասում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաև՝ չեն նպաստում ընտրական ինստիտուտի ու գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ու հավատի հաստատմանը:

Հաշվի առնելով սույն հայտարարության հիմքում ընկած երկխոսության որոշակի գործընթացը,  ակնկալում  ենք որ իշխանությունը կշարունակի ընտրական օրենսդրության և համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքը և քաղաքական կամք կդրսևորի առ այն, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի համաձայնեցված փոփոխությունների հետ միասին վերացվեն նաև հանրային վերահսկողության սահմանափակումները` վերականգնելով դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները առնվազն նախորդ` 2011թ.  ընտրական օրենսգրքի մակարդակով, սահմանելով դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռելով հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Սրանք են այն նվազագույն քայլերը, որոնք ի զորու են ձևավորել Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների նկատմամբ հանրային վստահության հիմքեր:

Որպես քաղաքական կամքի և ժողովրդի հետ կայուն երկխոսության դրսևորում՝ մասնավորապես վերը ներկայացված նախադրյալների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի նոր էջ բացելու նպատակով առաջարկում ենք իշխանական և ոչ իշխանական կուսակցություններին 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական համաձայնության գալ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ` որպես նոր ձևավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական անկախությանը հասնելուն միտված քայլ»։

Հայտարարրութունն ստորագրել են՝ «Երևանի մամուլի ակումբ», «Ընդդեմ իրավական կամայականությունների», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի գերակայություն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:18 09/09/2016  |  ՄամուլԸնտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխություններն արդեն համաձայնեցվել են. «Հայկական Ժամանակ»
09:24 03/09/2016  |  ՄամուլԻշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք. «Հայկական Ժամանակ»
16:09 31/08/2016  |  Ընտրական իրավունքՍտորագրված ցուցակների հրապարակման հարցում ընդդիմության հետ համաձայնության գալը բացառված չէ
15:13 29/08/2016  |  Ընտրական իրավունքՊայմանով ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեղյալ համարվեց. Panorama
11:32 27/08/2016  |  Ընտրական իրավունքՇարմազանովը չի բացառում ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները
19:56 22/08/2016  |  Ընտրական իրավունքՎենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել են նոր ԸՕ-ի շուրջ ՀՀ քաղաքական ուժերի «փոխզիջումային ոգին»
12:38 10/08/2016  |  Ընտրական իրավունքԺամը 20-ից հետո կարելի է մտնել ընտրական տեղամաս. պարզաբանում է ԿԸՀ-ն
09:06 22/07/2016  |  ՄամուլՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել Է. «Ժողովուրդ»
17:28 14/07/2016  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ կվերցվի
09:16 06/07/2016  |  ՄամուլԻշխանությունը ցանկանում է չեղարկել տեղամասերում տեսախցիկների տեղադրումը. «Հայկական Ժամանակ»

Արխիվ

[]