ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ներն առաջարկում են ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ քաղաքական համաձայնության գալ 09/12/2016 20:05 | Ընտրական իրավունք
ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական ուժերի կողմից փոխհամաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը (տես կից), տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ նախատեսում է հետևյալը.
- հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի տվյալների) ամբողջական և մատչելի տարբերակով.
- ՀՀ ընտրական օրենսգրքով վերականգնել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).
- համացանցի միջոցով ընտրողների ստորագրած բոլոր ցուցակները հասանելի դարձնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում քվեարկության օրվան հաջորդող ոչ ուշ քան երկրորդ օրը, սակայն միաժամանակ քվեարկութանը մասնակցած անձանց ցուցակը դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին տրամադրել անմիջապես քվեարկության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի սկսել ստուգման աշխատանքները.
- երկարաձգել ընտրողների ստորագրված ցուցակների հիման վրա բողոքների ներկայացման ժամկետները մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը ժամը 11:00.
- երկրից բացակայող ընտրողների փոխարեն այլ անձանց ստորագրելու վերաբերյալ բողոքները ստուգել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ-ով.
- խստացնել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ընտրակարգի դեմ հանցագործություններին` կրկնակի բարձրացնելով տուգանքը կամ որպես պատժատեսակ թողնել միայն ազատազրկումը, ինչպես նաև հիմնական պատժին ավելացնել պատժի մեկ այլ տեսակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում.
- ապահովել տեսախցիկների առկայությունը տեղամասերում և համացանցով դրանց միանալու հնարավորությունը` ընձեռելով քվեարկության գործընթացի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն և մի շարք այլ մեխանիզմներ:
Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից բազմիցս և տարբեր հարթակներում բարձրաձայնվել է, որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը հայաստանյան համատեքստում չունի այլընտրանք և որ միմիայն այդ միջոցով է հնարավոր խափանել Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության այդ սխեման:
Արժևորելով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրական տեղամասերը տեսախցիկներով կահավորումը և քվեարկության ու ձայների հաշվարկի փուլերի տեսաձայնագրումը և համացանցով հեռարձակումը, ինչպես նաև վերը նշված մյուս կարևոր հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքը, այդուհանդերձ, շեշտում ենք, որ նախ՝ դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, երկրորդ՝ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:
Ինչպես նշվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության մեջ, ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար ընտրության իրավունքի սկզբունքներին համապատասխան: ՀՀ ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ բաց համամասնական ընտրական համակարգը, մասնավորապես` տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում, վնասում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաև՝ չեն նպաստում ընտրական ինստիտուտի ու գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ու հավատի հաստատմանը:
Հաշվի առնելով սույն հայտարարության հիմքում ընկած երկխոսության որոշակի գործընթացը, ակնկալում ենք որ իշխանությունը կշարունակի ընտրական օրենսդրության և համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքը և քաղաքական կամք կդրսևորի առ այն, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի համաձայնեցված փոփոխությունների հետ միասին վերացվեն նաև հանրային վերահսկողության սահմանափակումները` վերականգնելով դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները առնվազն նախորդ` 2011թ. ընտրական օրենսգրքի մակարդակով, սահմանելով դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռելով հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Սրանք են այն նվազագույն քայլերը, որոնք ի զորու են ձևավորել Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների նկատմամբ հանրային վստահության հիմքեր:
Որպես քաղաքական կամքի և ժողովրդի հետ կայուն երկխոսության դրսևորում՝ մասնավորապես վերը ներկայացված նախադրյալների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի նոր էջ բացելու նպատակով առաջարկում ենք իշխանական և ոչ իշխանական կուսակցություններին 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական համաձայնության գալ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ` որպես նոր ձևավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական անկախությանը հասնելուն միտված քայլ»։
Հայտարարրութունն ստորագրել են՝ «Երևանի մամուլի ակումբ», «Ընդդեմ իրավական կամայականությունների», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի գերակայություն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան