ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր ակնկալիքը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից. Aravot 09/12/2016 16:36 | Քաղաքական
Ըստ պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ եթե սա անձերի փոփոխություն է, ոչնչի չի բերելու «Եթե դիտարկենք խնդիրն ամբողջությամբ` Սերժ Սարգսյանի արտահայտած դիտարկումները, բոլոր հանրապետականների արձագանքները, ապա ես կասեի՝ դա ավելի շատ եղել է քննարկված խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի պաշտոնից հրաժարվելը Հովիկ Աբրահամյանի անձնակա՞ն որոշումն էր, ինչպես նա էր ներկայացրել իր բացատրությունում:
Ըստ պատգամավորի՝ եթե դա անգամ Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, ապա ավելի վաղ է եղել, քանի որ վերջին շրջանում արդեն իսկ խոսվում էր այդ հրաժարականի մասին, ինչպես նաեւ տրվում էր ՀՀԿ-ի կողմից նախօրեին առաջադրված վարչապետի անունը. «Ամեն դեպքում, նախապատրաստական աշխատանքներ եղել են: Մանավանդ խոսվում է, որ Կարեն Կարապետյանի հետ երկար են խոսել, տեսլականներ են քննարկվել»:
Ինչեւէ, այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, անգամ մի քիչ երկրորդական է, թե որոշումն ումն է. «Որոշումը եղել է, եւ ամենակարեւոր ակնկալիքը, որը մենք հիմա պետք է ունենանք եւ պահանջատեր լինենք` իրականում համակարգային փոփոխություններն են»:
Հարցին՝ արդյոք հերթական անգամ վարչապետ եւ կառավարության կազմ, թեկուզ ութսուն տոկոսով, փոխելով՝ մենք կունենա՞նք փոփոխություններ, եւ արդյոք Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումները պայմանավորվա՞ծ էին հենց Հովիկ Աբրահամյանի վատ աշխատանքով, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ես քանիցս եմ առիթներ ունեցել ասելու, որ մեր երկրում ձեւավորվել է այնպիսի համակարգ, որտեղ ով էլ գտնվի ու ինչքան էլ փորձի միայնակ բան փոխել՝ չի ստացվելու: Համակարգն իրեն ավելի շուտ է կլանելու: Այս պարագայում էլ անձերի փոփոխությունը ոչ մի բանի չի բերելու: Մենք պետք է ունենանք համակարգային փոփոխություններ, որոնք միտված են լինելու ինստիտուտների, խաղի կանոնների փոփոխության եւ համապատասխան բարելավումների պետական կառավարման մեջ, միտված են լինելու այնպիսի գաղափարների փոփոխության, ինչպիսին է, օրինակ, «Գնումների մասին» օրենքը, որը պետական բյուջեն ամբողջությամբ տանում է ատկատների կամ այլ տեսակի կոռուպցիոն գործողությունների, միտված են լինելու արդարադատության հանդեպ վստահության բարձրացման, իրական մեղավորներին պատժելուն եւ այլն: Եթե այս տեսակի պարտադիր, խորքային փոփոխություններ չեն լինելու, ապա միայն անձերի փոփոխությամբ կունենանք ընդամենը չնչին ազդեցություն, որն էլ մեկ-երկու ամիս հետո այլեւս գոյություն չի ունենա, ու նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ»:
Դիտարկմանը` երկու տարի առաջ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին. այս օրերին էլ խոսակցություններ են պտտվում, որ Կարեն Կարապետյանի հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որ նա գալիս է իր թիմով, իր տեսլականով եւ այլն, ու հարցին` ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն չտրվեց իրագործել իր տեսլականը, բայց Կարեն Կարապետյանին տրվելու է, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասել, որ տրվելու է: Դրանք խոսքեր են, որոնք այն ժամանակ էլ են ասվել: Վստահ եմ, որ բոլոր տասներեք վարչապետների ելույթներում էլ համանման բաներ կարելի է գտնել, բայց քանի որ հայտարարելուց հետո չեն եղել ինստիտուցիոնալ փոփոխություններ` համակարգն ամեն ինչ իր տեղն է վերադարձրել: Ուստի՝ հիմա պետք է հասկանանք, որ նմանատիպ իրավիճակ այլեւս չի կարելի թույլ տալ: Օրինակ՝ ես ցավում եմ, որ քսանչորս ժամից ավելի է անցել վարչապետի հրաժարականից, բայց որեւէ այլ փոփոխություն մենք դեռ չենք տեսել: Իսկ դա նշանակում է, որ նախօրեին հնչած բոլոր հայտարարությունները, թե շտապում ենք, ժամանակ չունենք, նույնպես փաստացի դեռ խոսքեր են: Եթե ամեն ինչ պայմանավորվել են, ի՞նչն էր խանգարում, որ այսօր լսեինք նոր թիմի անունները: Արդյո՞ք խոսքերը գործի կվերածվեն` ժամանակը ցույց կտա»:
հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարցազրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով