ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր դատական համակարգը՝ առաջին ատյանի դատարանի մակարդակով, ռուսական կողմի մեղավորությունը բացահայտելու կամք չունեցավ. Արամազդ Կիվիրյան 09/10/2016 13:35 | Բարոյական վնասի հատուցում
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը միանշանակ կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման հիմքով բարոյական վնասի հատուցման պահանջով տուժող կողմի ներկայացրած քաղհայցը պատշաճ կարգով չքննելու մասով: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները վերաքննիչ բողոքում պահանջելու են դատական ակտը բեկանել՝ քաղաքացիական հայցը վարույթ չընդունելու և քննություն չիրականացնելու մասով:
Արամազդ Կիվիրյանը պարզաբանեց, որ դատարանը քաղհայցը չքննեց ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացիական պատասխանողը Ռուսաստանի Դաշնությունն է, այլ նաև այն պատճառով, որ քաղաքացիական հայցում որպես փաստական հիմք մեջ են բերվում Ռուսաստանի Դաշնության մեղավորության մասին փաստող, նրա կողմից թույլ տրված որոշակի խախտումներ: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը՝ տեղեկացված լինելով Պերմյակովի՝ բազմաթիվ, մոտ տասի հասնող դասալքությունների մասին, ունենալով ապացույց առ այն, որ նա ունի որոշակի հոգեկան խնդիրներ, որի պատճառով նրան արգելվել է զենք կրել, նման պայմաններում նրան ուղարկել է Հայաստանի Հանրապետություն, ձեռքը զենք տվել: Իսկ երբ որ արդեն Հայաստանի Հանրապետությունում Պերմյակովը դասալքության է դիմել, միայն մի քանի ժամ անց է այդ մասին տեղեկացրել Հայաստանի կողմին, այսինքն՝ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության կողմից կատարվել են ոչ իրավաչափ գործողություններ:
Փաստաբանը նշեց, որ բուն քրեական գործի քննության շրջանակում դատարանը քննության առարկա դարձրեց բացառապես Պերմյակովի կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը, այլ անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, նրանց գործողությունների մասով քննություն չկատարեց: «Եթե դատարանը քաղաքացիական հայցը վարույթ ընդուներ, ինքը ստիպված էր այդ մասով կատարել քննություն, որովհետև քաղաքացիական հայցի փաստական հանգամանքը հենց դա է՝ հայցը ՌԴ-ի դեմ է և դրա քննությամբ պետք է բացահայտվեր ռուսական կողմի մեղավորությունը: Մեր արդարադատությունը, մեր դատական համակարգը այդ կամքը չունեցավ՝ կոնկրետ առաջին ատյանի դատարանի մակարդակով»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ դատարանն սկզբնապես որոշել էր վարույթ ընդունել քաղաքացիական հայցը, տուժողների իրավահաջորդներին ճանաչել էր որպես քաղհայցվորներ, իսկ Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես քաղպատասխանող: Դատարանը նաև մեկ ամիս ժամկետով հետաձգել էր դատական նիստը, որպեսզի այդ ընթացքում քաղհայցը թարգմանվի և ուղարկվի ՌԴ: Սակայն մեկ ամիս անց դատարանը կայացրել էր որոշում, որով հրաժարվել էր քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց:
Տուժող կողմի քաղհայցն ընդունելուց հրաժարվելու՝ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը թողնվել էր առանց քննության:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքում խնդրել է վերացնել 27.05.2016թ. ներկայացված քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և տուժողների իրավահաջորդների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, համարել վարույթ ընդունված:
Վերաքննիչ դատարանը գտել էր, որ քրեադատարավարական օրենքը որևէ նշում չի պարունակում քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին:
Բողոքն առանց քննության թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է ՎՃռաբեկ դատարան: Կողմը վճռաբեկ բողոքում հիմնավորում է, որ տվյալ դատական ակտը ենթակա է բողոքարկման, ընդ որում հենց Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա:
«Սպասում ենք Վճռաբեկ դատարանի որոշմանը, մինչ օրս նորություններ չունենք»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից